Այս հոդվածը կօգնի հասկանալ մարմնի մազածածկույթի աճի փուլերը և իհարեկե՝ տարբերակել, թե ինչու՞ է մարմնի որոշ հատվածներում՝ կախված մազերի աճի փուլից, մազահեռացումների միջակայքը կազմում՝ 35-60 օր, իսկ դեմքի և պարանոցի շրջանում՝ փոքր-ինչ քիչ՝ 35-40 օր։
1. Մազի աճի փուլերը։
Մազի աճի փուլերն են՝ անագեն, կատագեն և տելոգեն։
Անագեն (Աճի ակտիվ փուլ) փուլում են գտնվում մեր մազերի 70-80%-ը և այս փուլը տևում է 2-ից մինչև 6 տարի։ Ֆոլիկուլները այս փուլում բնութագրվում են ինտենսիվ գործունեությամբ, ունեն վառ գունավորում և աճում են յուրաքանչյուր օր միջինում՝ 0.035սմ։ Մազերն աճում են խմբերով՝ 1-4 մազիկներով, որոնք կոչվում են մազի ֆոլիկուլներ և հանդիսանում են ինքուրույն բիոլոգիական միավորներ։ Ֆոլկիուլները մազի գծի երկանքով պարունակում են մեկ մազիկ, իսկ խորքում՝ 2, 3 և նույնիսկ 4 մազիկներ։
Կատագեն (ռեգրեսիվ փոփոխությունների փուլ) փուլում են գտնվում մեր մազերի 1-2%-ը, որը տևում է ընդամենը երկու շաբաթ։ Այս փուլում իջնում է մազի ակտիվությունը, մազերը սկսում են փոքրանալ չափերով և դադարում է դրանց հետագա աճը, քանի որ դրանք պատրաստվում են անջատման։
Տելոգենը (հանգստի փուլ) մազի աճի վերջին փուլն է, որը տևում է 3-4 ամիս։ Ֆոլիկուլները ենթարկվում են ատրոֆիայի, դադարում է նրանց աճը, մազերը մնում են ֆոլիկուլներում, սկակայն դադարում են աճել և վերջ ի վերջո թափվում են։ Մեր մազերի մոտովորապես 20% գտնվում է այս փուլում։
2. Մազահեռացումը և մազի աճի փուլերը
• Լազերային մազահեռացմանը ենթարկվում են միայն անագեն՝ աճի ակտիվ փուլում գտնվող մազերը։
• Մարդու մոտ մազի աճի փուլերը սինքրոնիզացված չեն, տարբեր ֆոլիկուլներ գնտվում են աճի տարբեր փուլերում։ Սա է պատճառը որ պահանջվում է մի քանի լազերային մազահեռացման միջամտություններ անցանկալի մազերից ազատվելու համար։
• Մազի աճի փուլերը կախված են նաև մազերի տեղակայումից և դրանով պայմանավորված լազերային մազահեռացման միջամտությունների պարբերականության տևողությունը տատանվում է՝
Մինչև 40 օրյա միջակայք՝ դեմքի հատվածի համար։
Մինչև 60 օրյա միջակայք՝ մարմնի այլ հատվածների համար։
3. Մազերի աճի տեմպը կախված է մազի սոխուկի միտոտիկ ակտիվությունից և աճի փուլերի տևողությունը տարբերվում է ելնելով նրանց տեղակայաման անատոմիական առանձնահատկություններից։
«CosmoLab»-ում Դուք կխնայեք նաև Ձեր ֆինանսները, քանի որ բժիշկները Ձեզ կբացատրեն լազերային մազահեռացման միջամտությունների միջև ընկած տևողության ճիշտ ժամկետները, կկատարեք մազահեռացում այն ժամանակ, երբ մաքսիմալ քանակի անագեն փուլում գտնվող մազեր կունենանք։
Տեղեկացնենք նաև, որ մինչ լազերային մազահեռացումը՝ մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանագահերելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37, Գայի պող․ 16 | Մեգամոլ