Ժամանակակից կոսմետոլոգիան կատարելության հասնելու նորանոր հնարավորություններ է առաջարկում: Մեր կենտրոնում պացիենտները կարող են օգտվել կոսմետոլոգիական նորագույն հայտնագործումից՝ երկալիքային դիոդային լազերով մաշկի սպիտակեցումից, որն այսօր ամենաարդյունավետ միջոցն է պիգմենտային խանգարման հետ կապված: Միջամտությունն անցավ է և երկարատև վերակագնում չի պահանջում: Առողջ մաշկը շողում է, այն հարթ է, թեթև կարմիր, առանց արտահայտված ծակոտիների: Սակայն նման արդյունքի դժվար է հասնել ներարկումների կամ մեխանիկական մաքրման միջոցով:
Գերպիգմենտացված հատվածների լազերային հեռացումը հիմնված է մաշկի գույնի համար պատասխանատու պիգմենտի՝ մելանին արտադրող բջիջներին լազերային իմպուլսի ազդեցության վրա: Մաշկածածկույթի ամբողջականությունն այդ դեպքում չի խախտվում, քանի որ լազերը չի վնասում էպիդերմիսը: Լազերը ոչ միայն սպիտակեցնող ազդեցություն ունի. միջամտությունից հետո բարելավվում է մաշկի տոնուսը, գույնը, այն դառնում է ավելի առաձգական:
Ինչպե՞ս նախապատրաստվել միջամտությանը
Լազերային սպիտակեցման համար պատրաստվել անհրաժեշտ չէ: Սակայն որպեսզի միջամտությունն առավել հարմարավետ լինի, խորհուրդ է տրվում.
• նախատեսված միջամտությունից 2 շաբաթ առաջ հրաժարվել սոլյարիի, ծովափի այցելություններից, արևի տակ գտնվելուց, և մաշկին UV-ֆիլտր պարունակող քսուքներ քսել;
• սպիտակեցման նախատեսված օրը չօգտագործել շպար, յուղեր, սփրեյներ և դեզոդորանտներ այն հատվածներում, որոնց վրա լազերի ազդեցություն պետք է լինի:
Միջամտությունից հետո վերականգնողական շրջան անհրաժեշտ չէ: Մաշկի գրգռվածության ռիսկի նվազեցման համար բժիշկները խորհուրդ են տալիս.
• առաջին օրը չնախատեսել լազերով մշակված հատվածներին ակտիվ ներգործություններ (դերմաբրազիա, դեմքի մաքրում, խորը պիլինգներ);
• առաջին երկու-երեք օրվա ընթացքում հրաժարվել շոգեբաղնիքներ այցելությունից, տաք լոգանք չընդունել;
• սպիտակեցումից հետո առաջին 10-14 օրվա ընթացքում չարևայրվել, արևապաշտպան միջոցներ օգտագործել սպիտակեցված հատվածների համար:
Ինչպե՞ս է աշխատում լազերը
MeDioStar NEXT PRO լազերը կարող է միանգամից երկու ալիք առաջացնել 810 և 940 նմ երկարությա: Միջամտությունը կայանում է լազերային իմպուլսի՝ պիգմենտ արտադրող մելանոցիտների վրա ազդեցության մեջ:
Դիոդային լազերով սպիտակեցումն անցավ է և չի վնասում էպիդերմիսը: Ներգործելով դերմայի վրա՝ լազերային ճառագայթը նպաստում է ոչ միայն պիգմենտային բծերի վերացմանը, այլ նաև բջիջների նորացման և երիտասարդացման գործընթացի խթանմանը: Մաշկն արտադրում է նոր կոլագեն, բարելավվում է նրա սնուցումը:
Պիգմենտային բծի վրա լազերի ազդեցության մեխանիզմը հետևյալն է.
• պիգմենտային բիծը՝ մաշկում մելանինի պաթոլոգիական կուտակումն է: Գերպիգմենտացիայի շրջաններն առաջանում են ինչպես ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության, այնպես էլ մաշկի տարիքային փոփոխությունների հետևանքով;
• լազերային ճառագայթը կլանվում է մելանինի կողմից, որը դրա էներգիան վերածում է ջերմայինի և տաքանում, որից հետո ինքը ոչնչանում է և ոչնչացնում մելանոցիտները;
• ոչնչացված մելանինի մնացորդները բարձրանում են: Նախկին պիգմենտային բծի տեղում թեփոտում է առաջանում;
• շերտազատվելով՝ մելանինի մասնիկները թափվում են: Մաշկը դառնում է հարթ, ստանում նորմալ գունավորում:
Կարգավորումը թույլ է տալիս յուրաքանչյուր պացիենտի հետ աշխատանքը անհատական դարձնել՝ հասնելով առավելագույն արդյունքի: Մաշկի տարբեր հատվածներին կարելի է ներգործել եզակի կամ կրկնակի իմպուլսներով:
Լազերի մեջ ներկառուցված սառեցման համակարգն ապահովում է միջամտության հարմարավետությունը: Լազերի միջոցով մաշկի սպիտակեցումը թույլ է տալիս ոչ միայն հաղթահարել պիգմենտային բծերը, այլ նաև մաշկին վերադարձնել երիտասարդ տեսք՝ դանդաղեցնելով տարիքային փոփոխությունների արտահայտվածությունը:
Խնդրիներ, որոնք լուծում է մաշկի լազերային սպիտակեցումը
Միջամտությունն առավել արդյունավետ կլինի հետևյալ թերությունների դեպքում.
• ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ
էպիդերմիսի անհամաչափ գունավորում;
• կոսմետիկ միջամտությունների հետևանքով առաջացած պիգմենտացիա;
• տարիքի և հորմոնների համամասնության փոփոխության հետևանքով ի հայտ եկած բծեր;
• կորեակային հիվանդությունից հետո առաջացած պիգմենտացիա;
• պեպեններ;
• հղիությունից հետո էպիդերմիսի խորքում մելանինի կղզյակների առաջացում;
• ներքին օրգանների (լյարդ, վահանագեղձ, մակերիկամներ, ձվարաններ) աշխատանքի խանգարումների պատճառով առաջացած բծեր;
• սթրեսային գերպիգմենտացիա;
• մգացած հատվածներ՝ որպես դեղամիջոցների օգտագործման հետևանք:
Լազերի ազդեցությունից հետո սպիներ չեն մնում, իսկ ճառագայթի բարձր ճշգրտությունը կոսմետոլոգին հնարավորություն է տալիս աշխատել միայն խնդրահարույց շրջանների հետ՝ չդիպչելով մաշկի այլ հատվածների:
Ինչպե՞ս է արտահայտվում արդյունքը
Էպիդերմիսի (վերնամաշկի) միջով դերմա (ենթամաշկ) ներթափանցելով՝ լազերային ճառագայթը ջերմային ազդեցություն է գործում: Լազերի կրկնակի իմպուլսն ազդում է մաշկի պիգմենտացիայի համար պատասխանատու բջիջների վրա և ոչնչացնում դրանց մեջի մելանինը: Դրա շնորհիվ վերանում են գերպիգմենտացիայի հատվածները, երիտասարդացման ազդեցություն է տեղի ունենում, որը ժամանակի ընթացքում ավելի նկատելի է դառնում:
Լազերային ճառագայթը բարենպաստ ազդեցություն ունի արյան շրջանառության վրա, վերացնում է ավշի կանգը, դուրս բերում ավելորդ հեղուկն ու նյութափոխանակության արգասիքները: Խթանվում է մաշկի վերականգնումը, կոլագենի արտադրությունը: Արդյունքն աստիճանաբար է զարգանում, բայց արդեն առաջին միջամտությունից հետո նկատելի են փոփոխություննրը.
• մաշկն ավելի առողջ և հարթ տեսք ունի՝ համաչափ գունավորմամբ;
• մաշկը դառնում է պիրկ և առաձգական;
• նվազում է գերպիգմենտացիայի շրջանների արտահայտվածությունը:
Լազերային ճառագայթները պատճառ են դառնում մելանին պարունակող բջիջների՝ մելանոցիտների մահվան: Պիգմենտն այդ դեպքում բնական եղանակով վերամշակվում է: Բջջի տեղադրման խորությունն այդ դեպքում նշանակություն չունի՝ լազերի ալիքի երկարությունն այնպես է ընտրվում, որպեսզի ազդեցություն ունենա պիգմենտացիայի բոլոր տեսակների վրա: Մահացած բջիջները փոխանակվում են առողջ նոր բջիջներով, և գերպիգմենտացիայի տեղում մաշկը նորմալ գունավորում է ստանում:
Արդյունքի արտահայտվածությունն ավելանալու է յուրաքանչյուր միջամտությունից: Կուրսը սովորաբար բաղկացած է 4-ից 6 միջամտությունից, որոնք անցնում են 7 օր ընդմիջումներով: Միջամտության արդյունքը պահպանվում է երկար տարիներ, բայց դրա ամրապնդման համար խորհուրդ է տրվում կես կամ մեկ տարին մեկ անգամ անցկացնել պահպանող միջամտություն:
Դիոդային լազերի միջոցով մաշկի սպիտակեցման առավելությունները
Լազերային սպիտակեցումը մաշկի պիգմենտացիայի խանգարումների դեմ պայքարի ամենաժամանակակից և արդյունավետ միջոցն է: Այն մյուսներից տարբերվում է մի շարք առավելություններով.
• կարող է անցկացվել 18 տարեկանից;
• ներգործությունը կատարվում ոչ թե պիգմենտի վրա, այլ այն արտադրող բջիջների. այսպիսով, վերանում են ոչ միայն գերպիգմենտացիայի դրսևորումները այլև պատճառը;
• կարող է անցկացվել I-IV ֆոտոտիպի մաշկի վրա, մարմնի և դեմքի ցանկացած հատվածում;
• միջամտությունն անվտանգ է մաշկի համար: Լազերի սառեցնող համակարգը կանխում է մաշկի գերտաքացումը՝ վերացնելով տհաճ զգացողությունները և բացառելով այրվածքի հավանականությունը;
• լազերային սպիտակեցումը կարելի է համադրել այլ միջամտությունների հետ՝ մեզոթերապիայի, լազերային հղկման, պլաստիկայի;
• բացակայում է վերականգնողական շրջանը՝ միջամտության ավարտին կարող եք անմիջապես վերադառնալ առօրյա գործերին: Լազերի ներգոծության տեղում երբեմն առաջացող մաշկի կարմրությունն ինքնուրույն անցնում է միջամտությունից 30-60 րոպե անց: Նույն օրը կարելի է դիմահարդարում անել:
• Արդյունքը տեսանելի է առաջին իսկ միջամտությունից: Արդյունքն ավել նկատելի է ամեն հաջորդ միջամտությունից հետո և նույնիսկ կուրսի ավարտին;
• միջամտությունը համապատասխանում է FDA ասոցիացիայի պահանջներին:
Լազերային սպիտակեցման հակացուցումները
Միջամտությանը գրանցվելուց առաջ անպայման ծանոթաքեք հակացուցումների ցուցակին.