ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԼԻՆԵԼ
Ի՞նչ է խալը
Որոշ խալեր լինում ծննդյան օրից, իսկ մյուսներն առաջանում և զարգանում են կյանքի ընթացքում: Շատ խալեր, որոնք զարգանում են հասուն տարիքում կապված են արևի ազդեցության և մելանինի արտադրության քանակի ավելացման և/կամ պակասի հետ:
Խալերը հիմնականում լինում են շագանակագույն, սակայն կարող են լինել նաև տարբեր երանգի, ներառյալ՝ կարմիր, վարդագույն և մարմնագույն: Որոշ տեսակի խալեր ունենում են նաև մազեր:
Խալերի մեծ մասը բարորակ են, բայց կարևոր է վերահսկել դրանք՝ արագ նկատելու համար այն փոփոխությունները, որոնք կարող են վկայել քաղցկեղի հավանական զարգացման մասին:
Խալերի տեսակները
Առանձնացնում են խալերի երեք հիմնական տեսակ
- Բնածին խալեր
Ըստ Մաշկաբանության ամերիկյան օստեոպաթիկ քոլեջի տվյալների (AOCD)՝ բնածին խալեր առկա են նորածին 100 երեխայից մոտ 1 երեխայի մոտ: Սրանք կարող են լինել հարթ և տարբեր երանգի։ Բնածին խալերի մեծ մասը չարորակ չի դառնում:
- Ձեռքբերովի խալեր
Ձեռքբերովի խալերն այն խալերն են, որոնք զարգանում են կյանքի ընթացքում: Դրանցից շատերը շագանակագույն են և հայտնվում են արևի կողմից վնասման պատճառով: Լինում են կլոր, տարիքի հետ առանց որևէ էական փոփոխության: Այս տեսակի խալերը տարիքի հետ կարող են նաև մգանալ , սակայն պարտադիր չէ, որ վերածվեն մելանոմայի։
- Ատիպիկ խալեր
Ի տարբերություն բնածին և ձեռքբերովի նևուսների, ատիպիկ խալերը քաղցկեղածին դառնալու ավելի մեծ վտանգի տակ են: AOCD-ն նշում է, որ ԱՄՆ-ում 10 մարդուց 1-ն ունի առնվազն մեկ ատիպիկ նևուս։
Ի տարբերություն բնածին և ձեռքբերովի խալերի, ատիպիկ խալերը մի փոքր ավելի մեծ են և ունեն անկանոն ձևավորված եզրագծեր։ Ատիպիկ նևուսները կարող են ունենալ տարբեր երանգներ:
Խալերի առաջացման պատճառները
Պարզ ձևակերպմամբ, խալերն առաջանում են մաշկի բջիջների անոմալ աճի պատճառով: Այնուամենայնիվ, անոմալ աճը միշտ չէ, որ նշանակում է քաղցկեղ:
Ընդհանուր առմամբ, խալերը չափազանց տարածված են։ Ամերիկյան մաշկաբանության ակադեմիան (AAD) գնահատում է միջինը 10-ից 40 խալ մեկ անձի մոտ: Որոշ մարդիկ ծնվում են խալերով, ինչպես դա տեղի է ունենում բնածին նևուսերի դեպքում: Խալեր կարող են առաջանալ մանկության և վաղ հասունության շրջանում: Արևի ազդեցությունը և մաշկի ծերացման այլ գործոններ կարող են հանգեցնել նևուսների առաջացմանը մեծահասակների մոտ: Որոշ խալեր կարող են դառնալ չարորակ, բայց մեծամասնությունը անվնաս է, ահա թե ինչու է կարևոր դիմել և լսել մաշկաբանի կարծիքը խալերի ցանկացած փոփոխության դեպքում։
Մաշկի խալերի հեռացում
Խալերի հեռացման որոշում կարելի է կայացնել մի քանի պատճառներով: Որոշ խալեր կարող են անհանգստացնել ըստ չափի և տեղակայման հատվածի: Մյուսների դեպքում հեռացման անհրաժեշտությունը ծագում է բժշկի խորհրդով՝ մելանոմայի վտանգի պատճառով:
Երբեք պետք չէ ինքնուրույն հեռացնել խալը՝ այն էլ տնային պայմաններում։
Համապատասխան մասնագիտություն ունեցող բժիշկը (վիրաբույժ/մաշկաբան) կարող է հեռացնել խալը մի քանի մեթոդներով՝ կախված տեղակայումից, չափսերից և այլ առանձնահատկություններից։
Հեռացման մեթոդների շարքում առավել կիրառելի են հետևայալ մեթոդները՝
- Վիրաբուժական հեռացում
- Ռադիոալիքային հեռացում
- Լազերային հեռացում
Միֆ է, որ առկա բոլոր խալերի հեռացումը կկանխի մաշկի քաղցկեղի առաջացումը:
Ատիպիկ խալեր
Տեսականորեն, բոլոր ատիպիկ խալերը նախաքաղցկեղային են, բայց այդ խալերի մեծ մասն իրականում քաղցկեղի չի վերածվում: Մելանոման՝ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակը, սովորաբար զարգանում է նորմալ մաշկից, այլ ոչ նախկինում գոյություն ունեցող խալից։
Խալերի հեռացում և սպիներ
Խալերի հեռացումից հետո մնում են որոշ սպիներ: Սպիները կարող են բուժվել քիմիական պիլինգի, լազերային միջամտությունների և այլ մեթոդների միջոցով՝ սպիների ապաքինումից հետո պիգմենտացիան նվազեցնելու համար:
Երբ է անհրաժեշտ հետազոտել խալը և դիմել մաշկաբանին
Մաշկաբանները խորհուրդ են տալիս մաշկի ամենամյա ստուգում անցկացնել: Այս ընթացքում ուսումնասիրվում են բոլոր խալերն ու դրանց փոփոխությունները, քաղցկեղի զարգացման հնարավոր վտանգները կանխատեսելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Եթե տարեկան ստուգումների ընթացքում մաշկի վրա նկատվում է որևէ մտահոգիչ փոփոխություն, ապա անպայման հարկավոր է խորհրդակցել բժիշկ-մաշկաբանի հետ։
Փոփոխություններ, որոնք պահանջում են բժշկի զննություն՝
- ցանկացած նոր, արագ աճող խալ;
- խալ, որը հանկարծակի փոխում է իր ձևը կամ չափսը;
- խալեր, որոնք քոր են առաջացնում;
- ցանկացած խալ, որն արյունահոսում է
- մաշկին 50 և ավելի խալերի դեպքում
- եթե ընտանիքի անդամներից մեկն ունեցել է մելանոմա
Համաձայն Մաշկաբանության Ամերիկյան ակադեմիայի տվյալների՝ 50 և ավելի ձեռք բերված խալերի առկայության դեպքում մաշկի քաղցկեղային բծերի առաջացման ռիսկը ավելի բարձր է։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել
Երբ խոսքը վերաբերում է մաշկի քաղցկեղի նշաններին, ապա AAD-ը հիշեցնում է մելանոմայի ԳԵՏԱՓ-ի չափանիշների մասին, որոնց պետք ՝ անպայման ուշադրություն դարձնել՝
- Գույնին՝ մի խալի մեջ կարող են առկա լինել գունային փոփոխություններ,
- Եզրերին, որոնք անկանոն են և երբեմն վատ են սահմանված,
- Տրամագիծին, որը սովորաբար 6 մմ է կամ ավելի մեծ,
- Ասիմետրիային
- Փոփոխությանը։
Խորհուրդներ լավ մաշկ ունենալու համար
Մաշկի խնամքը կարևոր է ընդհանուր առողջության համար, և պետք չէ մոռանալ, որ խալերը նույնպես մաշկի մի մասն են կազմում: Բացի կանոնավոր մաքրումից և խոնավացումից, հարկավոր է ամեն օր արևապաշտպան քսուք օգտագործել: Պետք չէ շրջանցել մաշկի խալերը. խալերը, ինչպես մաշկի մնացած հատվածները առնվազն SPF 30 պաշտպանություն են պահանջում։
Մաշկի խնամք այն հատվածում, որտեղ նախկինում խալ է եղել
Խալերի հեռացումից հետո կարևոր է մաշկի նկատմամբ ևս ուշադիր լինել: Արևապաշտպան քսուքը կարող է օգնել կանխել սպիների մգացումը և ավելի նկատելի դառնալը:
Անհրաժեշտ է սպին մաքուր և խոնավ պահել։ Եթե տվյալ հատվածը դեռ լավանում է, հարկավոր է պաշտպանել այն և օգտագործել վազելին: Մաշկի ապաքինումից հետո սպիի մերսումը կարող է օգնել հարթեցնել մակերեսը:
Եզրակացություն
Խալերը կամ նևուսները մաշկի սովորական մասն են կազմում: Խալերը շատ ավելի բարդ են, քան պարզապես քաղցկեղային կամ բարորակ նորագոյացությունները մարմնի վրա: Ավելի հավանական է, որ դրանք զարգանան ուշ մանկության և հասուն տարիքում, բայց և նույնպես հնարավոր է ծնվել խալերով:
Խալերի մեծ մասը չարորակ չի դառնում, բայց հարկավոր է զգույշ և ուշադիր լինել, որովհետև ոչ վաղ ախտորոշման դեպքում դրանք կարող են կյանքի համար վտանգ ներկայացնել: Կարևոր է նաև լավ ճանաչել սեփական մաշկը, ինչպես նաև պարբերաբար այցելել մաշկաբանի՝ ստուգումներ կատարելու համար և տեղեկացնել նրան, եթե նկատել եք որևէ փոփոխություն մաշկի վրա:
«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում տարբեր ծագման նորագոյացությունների հետազատությունը կատարվում է դերմատոսկոպիայի և ըստ անհրաժեշտության՝ հիստոլոգիական ախտորոշման մեթոդներով։ Իսկ հեռացում կատարվում է վերոնշյալ երեք մեթոդներով՝ վիրաբուժական, ռադիոալիքային և լազերային։
Մաշկաբանի խորհրդատվություն կարող եք ամրագրել ինչպես զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22, այնպես էլ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող առցանց գրանցման շրջանակին։
Առողջ եղե՛ք։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)