Ամենը, ինչ պետք է իմանալ խոնավացնող քսուքների մասին

Ի՞նչի համար են, կամ ի՞նչ են անում խոնավացնողները

  • Ներգրավելով ջուրը՝  բարձրացնում են մաշկի խոնավության աստիճանը 
  • Պահպանում են ջուրը մաշկում՝ ապահովելով խոնավության անհրաժեշտ աստիճանը
  • Վերականգնում և պահպանում են պաշտպանիչ թաղանթն ու պատնեշը՝ նվազեցնելով ջրի կորուստը
  • Պահպանում են մաշկի առողջ՝  առաձգական, պիրկ, հարթ և խոնավ  արտաքին տեսքը 

Ցանկացած նրբաքսուք էմուլսիա է։ Այն ձևավորվում է ցանկացած երկու չխառնվող հեղուկների շնորհիվ՝ ջրի և յուղի

Էմուլսիաները լինում են 

1․Ուղիղ՝  յուղը ջրի մեջ։ Հիմքը այստեղ ջուրն է։ Դրանք լայնորեն օգտագործվում են խոնավացնող քսուքների, ֆլուիդների, լոսյոնների, շիճուկների տեսքով և ավելի թեթև են։ 

 2․ Հակառակ՝ ջուրը յուղի մեջ։ Հիմքը այստեղ լիպիդներն են, դրանք լայնորեն կիրառվում են խոնավացնող պաշտպանող քսուքների, սնուցող, դեղագործության մեջ՝ քսայուղերի տեսքով, ունեն հագեցած և խիտ կառուցվածք։    

Ցանկացած՝ ուղիղ կամ հակառակ էմուլիսայի վարքագիծ կախված է մաշկի տեսակից։ Եթե մաշկը ճարպոտ է, ապա ջրի հիմքով ուղիղ էմուլիսաները հաճելիորեն կտարածվեն մաշկի վրա, իսկ ջուրը քիչ-քիչ կգոլորշիանա մակերևույթից փոխհամագործակցելով մաշկի հետ, մինչդեռ չոր մաշկի համար  լիպիդային հիմքով պատրաստած հակառակ էմուլսիաները մաշկի հետ համագործակցելով ավելի երկար կմնան։  

Հետևություն՝ յուղոտ մաշկին անհրաժեշտ են ջրի հիմքով խոնավացնողներ, իսկ չոր մաշկին՝  յուղի հիմքով խոնավացնողներ։   

Գոյություն ունի խոնավացնող բաղկացուցիչների 4 տեսակ՝ 

1․ Խոնավացնողներ 

2․ Թաղանթաձևավորիչներ 

3․ Լիպիդներ 

4․ Էմոլիենտներ 

Գրագետ խոնավացնողները պետք է պարունակեն բաղկացուցուցիչների բոլոր չորս տեսակները։ Չափաքանակները  ձևավորվում են ըստ նպատակայնության և դրանց յուրատեսակ առանձնահատկությունների։

Խոնավացնողներ

Դրանք լավ ներծծվող նյութեր են, ունակ ինչպես ներգրավելու ջուրը մթնոլորտից, այնպես էլ բուն մաշկից դեպի վերնամաշկ։ Խոնավացնողները բնականաբար ավելացնում են մաշկի խոնավությունը, ջուրը կապում և պահում են վերնամաշկում։   

Դրանցից շատերը ձևավորում են բարակ գազաթափանցիկ թաղանթ։ Մաշկը շնչում է, խոնավությունը  պահպանվում։ Այդպիսի խոնավացնողները աշխատում են որպես կոմպրեսոր՝ տեղակայվելով վերնամաշկում  ներծծում և պահպանում են խոնավությունը ներսում։    

Խոնավացնողները բարձրացնում են նաև կորնեոցիտների ճկունությունը և նվազեցնում մաշկի անհարթությունները։ Առավել արդյունավետ են խոնավ կլիմայական պայմաններում։  

Մաշկի համար քսուքի մեջ խոնավացնողների արդյուանվետ քանակն է՝ 1%-5%:  

Պիտակների վրա հարկավոր է փնտրել հետևյալ գրառումները՝ 

1․ Բնական խոնավացնող բաղադրիչներ 

Բնական խոնավացնող բաղադրիչները ունեն փոքր մոլեկուլներ և լավ լուծվում են ջրի մեջ։ Մաշկի վրա տարածված քսուքից դրանք հեշտությամբ անցնում են վերնամաշկի եղջերային շերտ և արդյունավետ  խոնավացնում՝ պահպանելով բնական գործընթացները։   

Hylauronic acid,glycerin, glycerol, diglycerin,  urea, amino acids, arginine PCA, sodium aspartate, sodium polyaspartate. 

2․ Թթուներ և դրանց ածանցյալներ  

lactic acid, sodium lactate, ammonium lactate, TEA-lactate,  lactamide, malic acid, sodium malate,  diglycereth-7 malate, pyrrolidone carboxylic acid, PCA, sodium PCA, copper PCA glucuronic acid, polyglucuronic acid,  acetamide MEA, glutamic acid 

3․Շաքարներ, պոլիսախարիդներ 

Erythritol, glucose, xylose, melibiose, saccharide isomerate, saccharide hydrolysate, agarose 

pantolactone, glucuronolactone, сorn glycerides, sorbitol, hydroxyethyl sorbitol, algae, seaweed, carrageen, sea salt, honey, panthenol, hydrolyzed oat, wheat, soy, corn, silk protein, hydrololyzed wheat starch, collagen, elastin, gelatin, betaine, glycereth-12, triglycereth-7 citrate. 

Թաղանթաձևավորիչներ  

Թաղանթաձևավորիչները օգնում են խոնավությունը պահպանել մաշկի մեջ։ Այդ պատճառով դրանք համակցում են խոնավացողների հետ։ Նրանք ստեղծում են բարակ անջրաթափանց թաղանթ։ Այն  պահպանում է  մաշկից ջրի  գոլորշիացումը։ Նրանց անվանվում են նաև օկլյուզիվ՝ գազակլանիչ կոմպոնենտներ։ 

 

Գազակլանիչ կոմպոնենտները  նվազեցնում են գրգռվածությունը, տալիս պիրկ և թարմ մաշկի տպավորություն, օգնում են վերականգնել հիդրոլիպիդային թաղանթը։  

Սակայն թաղանթաձևավորիչներից ոմանք՝ միներալ յուղերը, պետրոլատումը,  կարող են թողնել յուղոտ մաշկի զգացողություն, փակելով ծակոտիները և առաջացնել ալերգիա։  

Առավել արդյունավետ թաղանթաձևավորիչներն են՝ 5% վազելինը, լանոլինը, սիլիկոնը, նույն միներալ յուղերը։ Այդ պատճառով դրանք  հաճախ են հանդիպում չոր, ատոպիկ խնդիրներով մաշկի համար նախատեսված քսուքների բաղադրության մեջ։  

Պիտակների վրա հարկավոր է փնտրել հետևյալ գրառումները՝  

collagen, elastin, aloe, allantoin, hydrolyzed oat, wheat, soy, corn protein, oils, squalene, squalane, lecithin, wax, lanolin, tocopherol, cetyl alcohol, stearyl alcohol, stearic acid, lanоlin acid, decyl myristate, cetyl ricinoleate, caprylic/capric triglyceride, myristyl myristate, isocetyl myristate, cholesteryl oleate, stearyl stearate, oleyl linoleate, octyldodecyl stearate, disteryl ether, dimethicone, cyclomethicone, cetearyl methicone, propylene glycol, propylene glycol dioleate, butylene glycol, mineral oil, paraffinum liquidum, petrolatum, paraffin. 

Լիպիդներ 

Թվում է թե  խոնավության ու ճարպի մեջ ընդհանուր ոչինչ չկա, սակայն  լիպիդները կարևորագույն դերակատարություն ունեն մաշկի խոնավացման գործում։  

Լիպդները՝ ճարպերը, խոնավությունը «փակում են» մաշկի մեջ, վերականգնում են և պահպանում էպիդերմալ պաշտպանության և հիդրոլիպիդային ամբողջականությունը։  

Լիպիդներ են յուղերը, ցերամիդները, ճարպաթթուները, խոլեստերինը, ճարպային սպիրտները։

 

Ինչքան շատ է քսուքի մեջ լիպիդների քանակը, այնքան այն լավ է ներթափանցում մաշկ։ Ամենաարդյունավետ լիպիդները կառուցվածքով նման են մարդու մաշկի լիպիդներին, դրանք են՝ ծիրանի, կանոլայի, կոկոսի, եգիպտացորենի, ժոժոբայի, ձիթապտղի, ծաղկակաղամբի, թնջութի, շիի, սոյայի, քաղցր նուշի, ժոժոբայի մոմի, լանոլինի, լեցիտինի և սկուալանի յուղերը։ 

Պիտակների վրա հարկավոր է փնտրել հետևյալ գրառումները՝  

oils, butters, lipides, ceramides, cholesterol, sphingolipids, monolaurin, linoleic acid, squalane, wax, lanolin, lecitin. 

Էմոլիենտներ

Երբ մաշկը ունի խոնավության և լիպիդների անբավարարվածություն, սկսում է շերտազատվել։ Վերնամաշկի վերին շերտը դառնում է ծայրահեղ չոր, կոպիտ և անհարթ։ Արդյունքում թեփուկների միջև առաջանում են տարածություներ որտեղից խոնավություն արագորեն գոլորշիանում է։  

Էմոլիենտները լցնում են այդ կորնեոցիտների միջև առաջացած տարածությունը՝ դարձնելով փափուկ, հարթ, բարձրացնում են առանձգականությունը և վերականգնում 

վերնամաշկի պաշտպանությունը։  Մի շարք ճարպեր հանդիսանում են էմոլիենտներ, նրանք կարող են փակել ծակոտիները։ Այդ իսկ պատճառով պետք է հատուկ ուշադիր լինել յուղոտ մաշկի վրա տարածելուց։  

Պիտակների վրա հարկավոր է փնտրել հետևյալ գրառումները՝  

oils, butters, ceramides, lanolin, linoleic acid, squalene, squalane, glycerides, propylene glycol, dimethicone, cyclomethicone, dimethicone copolyol, mineral oil, paraffinum liquidum, petrolatum, sucrose oleate, acetyl trihexyl citrate, octyl stearate, tridecyl stearate, glyceryl stearate, isocetyl stearate, glycol stearate, hyexyl laurate, glyceryl ricinoleate, myristyl propionate, polyglyceryl-6 oleate, polyglyceryl-2 triisosterate, C 12-20 isoparaffin, diethylhexyl malate, PEG-4 lanolate, PEG-5 tristearyl citrate, PEG-7 glyceryl cocoate, PPG-20 cetyl ether, PPG-4 laureth-2, isopropyl palmitate, isopropyl myristate, butyl myristate, isopropyl isostearate, octyl octanoate, decyl oleate, diisopropyl dilinoleate, ethyl linoleate, ethylhexyl palmitate, C 12-13 alkyl ethylhexonoate, cetyl acetate, diethylhexyl adipate, C14-15 alcohols, isosteryl alcohol, caprylyl glycol, cetyl alcohol. 

«CosmoLab»-ը կլինիկայի անվանը համանուն ունի նաև հայ-ֆրանսիական համատեղ արտադրության խնամքի միջոցների շարք, որում առկա խոնավացնող քսուքներից առկա են ինչպես յուղոտ, այնպես էլ չոր մաշկի համար։

Սակայն, բացի յուղոտ կամ չոր հատկանիշից խնամքի միջոցները տարբերակվում են նաև զգայուն, կայուն, պիգմենտավորման և կնճռոտման հակում ունեցող տեսակների։

Անցե՛ք թեստը՝ սեղմելով նկարին, պարզե՛ք մաշկի տիպն ու ձեռք բերե՛ք Ձեր մաշկին ամենահամապատասխան խնամքի միջոցը։

Թեստն այստեղ՝