Պապիլոմավիրուսը կամ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) վիճակագրորեն ամենատարածվածն է: Այն արտահայտվում է մաշկի վրա փոքր նորագոյացությունների ի հայտ գալով, որոնք կոչվում են պապիլոմաներ: Դրանք կարող են առաջանալ դեմքի և մարմնի գրեթե ցանկացած հատվածում, ինչպես նաև լորձաթաղանթներում, միզապարկի մակերեսին և այլ հատվածներում:
Պապիլոմաներn ունեն անհարթ, փոքր-ինչ կարծր մակերես, գույնը` սպիտակից մինչև շագանակագույն:
Երբ պապիլոմաները փոքր չափի են, դրանք բացասաբար չեն ազդում արտաքին տեսքի վրա և հակված են անտեսվելու: Այնուամենայնիվ, այդ նորագոյացությունները կարող են մեծանալ և տարածվել, եթե դրանք չհեռացվեն:
Չափի փոփոխման պատճառներն են`
- հագուստոի, զարդերի կամ լոգանքի պարագաների հետ շփումը;
- ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:
Պապիլոմաների հեռացման համար կիրառվում են մի քանի մեթոդներ։ Մի շարք առավելություններով պայմանավորված` նախընտրելի մեթոդը ռադիոալիքայինն է: Նորագոյացությունը հեռացվում է բարձր հաճախականությամբ ռադիոալիքի միջոցով` առանց հարակից հյուսվածքները վնասելու: Ազդեցությունը տարբեր խորություններում տարբեր է ՝ կախված պապիլոմայի տեղակայումից:
Պապիլոմայի ռադիոալիքային հեռացման առավելություններն են.
- կարճ ժամանակահատված;
- արյունահոսության բացակայություն;
- պացիենտի հոսպիտալացման անհրաժեշտության բացակայություն;
- վերականգնման նվազագույն ժամանակահատված;
- ստերիլություն, վարակի տարածման վտանգի բացակայություն;
- հարակից հյուսվածքների ապահովություն;
- լավ էսթետիկ արդյունքներ;
- սպիների բացակայություն (եթե նորագոյացությունը խորանիստ չէ);
- ցավի զգացողության բացակայություն:
Միջամտությունը կատարվում է նախապես տեղային անզգայացմամբ, որից հետո ընթացքն ամբողջությամբ անցավ է, իսկ տևողությունը՝ մի քանի րոպե։
Հակացուցումներ
Ռադիոալիքային մեթոդով պապիլոմաների հեռացումը չի իրականացվում հետևյալ իրավիճակների և հիվանդությունների դեպքում՝
- մրսածություն;
- օնկոլոգիական խնդիրներ;
- հղիություն;
- արևայրուք (վերջերս ընդունած);
- կատարվող հատվածում հերպեսի առկայություն;
- շաքարային դիաբետ, որը գտնվում է ախտանիշների բացակայության պայմաններում (դեկոնպենսացիա):
Միջամտության նկարագրությունը՝
- Մաշկը մշակվում է հակասեպտիկ նյութով:
- Օգտագործվում է տեղային անզգայացնող միջոց, որը ներարկվում է մաշկի տակ կամ կիրառվում քսուքի տեսքով:
- Անզգայացումից հետո վիրաբույժը միացնում է Սուրգիդրոն սարքը և ռադիոալիքի միջոցով հեռացնում պապիլոման: Որպես կանոն, հեռացումը կատարվում է շերտ առ շերտ, այսպիսով` նվազագույնի հասցնելով սպիացման վտանգը:
- Հյուսվածքները մակարդվում են և հարթվում, վերքը մշակվում է հակասեպտիկ նյութով:
Կատարված հատվածում մնում է փոքր կեղև, որը ժամանակի ընթացքում առանց հետք թողնելու վերանում է: Հոսպիտալացում չի պահանջվում: Միջամտությունից հետո պացիենտը անմիջապես տուն է գնում: Վերքի խնամքն իրականացվում է տանը` առանց պարբերական բժշկական զննումների:
Միանգամից պետք է նշել, որ որքան փոքր է պապիլոման կամ դրա քանակը, այնքան ցածր է ռադիոալիքային կամ այլ մեթոդով հեռացման արժեքը: Ուստի խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ չսպասելով հիվանդության տարածմանը: Միջամտության արժեքը սկսվում է 3000 դրամից՝ կախված հեռացվող պապիլոմայի չափսերից։
Եթե ցանկանում եք մինչ միջամտությունը խորհրդակցել բժշկի հետ, ապա կարող եք այցելություն ամրագրել՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով, խորհրդատվությունն անվճար է։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15
Կոմիտաս 37
Գայ․պող 16 | Մեգամոլ
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2
Սարյան 19-21