Պսորիազ | Բուժման ժամանակակից մեթոդներ

Պսորիազը մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է։ Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։

Հիվանդությունն արտահայտվում է իրեն բնորոշ մաշկային գոյացություններով՝ աչքի համար տեսանելի վարդագույն-կարմիր պապուլաներ և վահանիկներ, որոնց մակերեսը շերտավորված է և թեփոտված: Որպես կանոն, հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ քորով և ցավով՝ հիվանդին պատճառելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան անհանգստություններ: Պսորիազին բնորոշ բծեր կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասի վրա, բայց առավել հաճախ դրանք տեղայնացված են պացիենտի գլխամաշկի, արմունկների և ձեռքերի հատվածներում։ Գլխամաշկի քրոնիկ պսորիազը պացիենտին հաճախ պատճառում է հոգեկան և ֆիզիկական անհարմարություններ, հատկապես այն պատճառով, որ այն հնարավոր չէ թաքցնել հագուստի տակ։

«Պսորիազ» հիվանդության անվան ծագումը․

«Պսորիազ» անունը ծագում է «Psora»-քորել (քոր գալ) հունական բառից։ Հիրավի, արծաթափայլ-սպիտակ թեփուկներով ծածկված մաշկի ցավոտ քորը այս հիվանդության տիպիկ դրսևորումն է:

Ու՞մ է սպառնում այս հիվանդությունը:

Տարբեր երկրներում պսորիազ հիվանդությամբ ախտորոշվում են բնակչության մոտավորապես 3-5%-ը․ հավասարապես տղամարդիկ և կանայք։ Պսորիազը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն, որպես կանոն, հիվանդությունը առաջին անգամ ի հայտ է գալիս մոտավորապես 20 տարեկանում, կանանց մոտ ավելի շուտ, քան տղամարդկանց մոտ։

Պսորիազը բացի ժառանգական բնույթից ունի նաև առաջացման այլ պատճառներ․

• մաշկային բջիջների կիսման գործընթացների ակտիվացում;
• սթրես,
• հիվանդությունից հետո իմունիտետի նվազում:

Հաճախ տրվող հարցերի պատասխաններ․

Արդյո՞ք վարակիչ է պսորիազը։

Ամենասովորական պսորիազը ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության և էնդոկրին գեղձերի խանգարումներով, իմունային համակարգի վնասմամբ: Պսորիազը վարակիչ չէ։ Դա արտաքին վարակ չէ, և պետք չէ վախենալ կամ խուսափել մարդկանցից, ովքեր ունեն այս խնդիրը։

Արդյո՞ք հավանական է, որ պսորիազ ունեցող ծնողների երեխաները նույնպես այս հիվանդությունը կունենան:

Քանի որ խոսքը գնում է ժառանգական հիվանդության մասին, ապա կա հավանականություն, և այն բավականին մեծ է․ եթե ծնողներից երկուսի մոտ էլ ախտորոշվել է պսորիազ, ապա նրանց երեխաների մոտ պսորիազ ախտորոշվելու հավանականությունը մոտ 33,3% է։

Արդյո՞ք օգտակար է արևի ճառագայթների ներքո երկար մնալը հիվանդության առկայության դեպքում:

Շատերը կարծում են, որ արևի ճառագայթների որոշակի քանակություն նպաստում է պսորիազի բուժմանը, սակայն որոշ դեպքերում, ընդհակառակը, արևի ազդեցությունը կարող է սրել իրավիճակը: Հարկավոր է յուրաքանչյուր միջամտությունից առաջ և մաշկի վիճակի որևէ փոփոխության դեպքում դիմել բժիշկ-մաշկաբանի օգնությանը։

Ինչի՞ց են առաջանում հիվանդության պարբերական սրացումները։

Փորձը ցույց է տալիս, որ հոգեկան լարվածությունը, սթրեսը և նևրոզները, ոչ ճիշտ ապրելակերպն ու սնունդը առաջացնում են պսորիազի սրացումներ: Բացի այդ, հազվադեպ չէ, որ հիվանդությունը սկսում է սրվել` ի պատասխան իռացիոնալ բուժման:

Ազդու՞մ է արդյոք հիվանդության ընթացքի վրա ծխելը, սպիրտային խմիչքների չարաշահումը:

Այո, ազդում է։ Ծխելը և սպիրտային խմիչքների չարաշահումը բացասաբար է ազդում հիվանդության զարգացման վրա և կարող է նպաստել պսորիազի սրացումներին:

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սեդրակ Ղուշչյանը և բժիշկ-մաշկաբան Վարդուհի Դավթյանը մանրամասնում են կենտրոնում գործող պսորիազի բուժման ժամանակակից մեթոդի մասին։

Պսորիազի բուժում․ Արդյո՞ք հնարավոր է այն բուժել։

Ոտքերի, ձեռքերի կամ գլխի պսորիազը մաշկի ամենատարածված, սակայն դժվար բուժվող մաշկային հիվանդություններից մեկն է: Պսորիազին բնորոշ է մաշկի վրա թեփուկավոր կարմրությունը, որի առաջացումը պայմանավորված է ոչ թե վարակով, այլ բջիջների կիսման գործընթացի ակտիվացմամբ: Առողջ մարդու մոտ մաշկի բջիջների ամբողջական թարմացումը տեղի է ունենում գրեթե մեկ ամսվա ընթացքում, իսկ պսորիազով պացիենտի մոտ` յոթ անգամ ավելի արագ։ Պսորիազի սրացումը կարող է առաջացնել սթրես և ֆիզիկական լարվածություն, մաշկի վրա վերքեր և կտրվածքներ, վերին շնչուղիների Ստրեպտոկոկ վարակ և դեղամիջոցների հանդեպ ռեակցիաներ: Ցավոք, պաշտպանվել այս ամենից հնարավոր չէ, ինչը նշանակում է, որ բժշկությունը դեռևս ի վիճակի չէ ո՛չ կանխարգելել հիվանդության սրացումները, ո՛չ էլ ամբողջությամբ բուժել այն: Սակայն ժամանակակից մաշկաբանները ունակ են վերահսկելու պսորիազի ընթացքը:

Հնարավո՞ր է արդյոք վերջնական բուժել պսորիազը։

Քանի որ խոսքը գնում է ժառանգական հիվանդության մասին, ժամանակակից բժշկության կողմից առաջարկվող պսորիազի բուժումը սահմանափակվում է՝ հիվանդության արտաքին դրսևորումներից ազատվելով և պացիենտի մաշկը երկարատև ցաներից մաքրելով:

Բուժման հիմնական մոտեցումներն են տեղային, ֆոտոթերապիայի և համակարգային մեթոդները։

• Տեղային բուժումն իրականացվում է տեղային կորտիկոստերոիդների, կերատոլիտիկների և այլն դեղամիջոցների միջոցով։

• Ֆոտոթերպաիան իրականցվում է A և B ուլտրամանուշակագույն ընդգրկույթի միջոցով։

• Համակարգային բուժումն իրականացվում է տարբեր խմբերի պատկանող իմունաճնշիչ դեղամիջոցների օգնությամբ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտերկրում։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտերկրում։

PUVA , NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիայի մեթոդները (MEL308նմ)

PUVA-ն ֆոտոքիմիաթերպիա է, որն իր մեջ ներառում է պսորալենի և UVA՝ ուլտրամանուշակագուն A ընդգրկույթի ալիքներ։ Ոչ վաղ անցյալում համարվում էր ֆոտոթերապիայի ոսկե ստանդարտ, բայց ունենալով շատ կողմնակի ազդեցություններ՝ այդ թվում մաշկի քաղցկեղը, իր տեղը զիջել է NB-UVB և թիրախային ֆոտոթերապիաներին։

Այսպիսով, խորհուրդ տրվող ֆոտոթերապևտիկ մեթոդներն են NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիան (MEL308նմ)։

Թիրախային ֆոտոթերապիան, որն իրականացվում է մոնոքրոմատիկ էքսիմերային լազերի կամ լույսի միջոցով, տարբերվում է NB-UVB ֆոտոթերապիայից էլ ավելի ուղղորդվածությամբ (թիրախավորվածությամբ), որը հնարավորություն է տալիս ապահովել ավելի բարձր արդյունավետություն։ Կոչվում է թիրախավորված, քանի որ հնարավորություն է տալիս ազդել բացառապես ախտահարված մաշկի վրա՝ շրջանցելով շրջակա առողջ հյուսվածքները։

«CosmoLab»-ն առաջարկում է իտալական արտադրության Excilite- µ սարքավորմամբ 308 նմ էքսիմերային լույսով թիրախային ֆոտոթերպիա։

Իտալական արտադրության Excilite-µ՝ MEL308nm էքսիմերային սարքավորումը հաստատված է FDA (Food and Drug Administration of USA ) կողմից և անվտանգ է Ֆիցպատրիկի 1-6 ֆոտոտիպերի համար:

EXCILITE-μ ֆոտոթերպայով պսորիազի բուժման (ախտադադարի) առավելությունները՝

• Կլինիկորեն ապացուցված տեխնոլոգիա․ աշխարհում առաջին թիրախային MEL @308 նմ համակարգը։

• Թիրախային MEL @308 նմ ալիքի երկարության բարձր ընտրողականությունը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունները՝ էրիթեման և այրվածքները։

• Հատուկ մշակված համակարգի և սարքավորման ծայրակալերի շնորհիվ՝ ֆոտոթերապիայի ընթացում առողջ մաշկը որևէ ազդեցության չի ենթարկվում։

• Շնորհիվ՝ 30սմ 2 մակերեսով ծայրակալի՝ ֆոտոթերապիան ավելի արագ է բուժման մեծ մակերեսների դեպքում։

• EXCILITE-μ սարքավորմամբ կատարվող ֆոտոթերապիան անցավ է և բարձր արդյունավետություն ունի։

• EXCILITE-μ սարքավորմամբ Ֆոտոթերապիան կարող է օգտագործվել առանձին` որպես մոնոթերապիա, և համակցված` բուժման այլ մեթոդների հետ։

Մեկ լուսարձակման արժեքն է 2000 դրամ։ Սակայն, մինչև մարտի 1-ը լաուսարձակման արժեքը կկազմի 1500 դրամ։

Տարածուն պսորիազի դեպքում ձևավորվում ենք անահատական գնառաջարկ։

Գործում է նաև գնառաջարկ ըստ հատվածների՝ գլխամաշկի, ծոծրակի, ականջային հատվածի, ներաբանների, ափերի, ծնկների և արմունկների համար։

Սակայն ձևավորվող գնի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու համար շատ կարևոր և անհրաժեշտ է խորհրդատվությունը, որը «CosmoLab»-ում անվճար է։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը