Շուկայում տարածված մազահեռացման տարատեսակ տեխնոլոգիաների գովազդների ոչ ճիշտ ներկայացումը թյուրըմբռնում է առաջացնում տեխնոլոգիաներին առնչվող մանրամասների և արդյունավետության վերաբերյալ։
Այս հոդվածում անդրադարձել ենք ամենատարածված մազահեռացման մեթոդներին՝ IPL-ի և ալեքսանդրիտային լազերի տարբերություններին, ինչպե՞ս կողմնորոշվել՝ ո՞րն է ավելի արդյունավետ։
IPL-ը և լազերային ճառագայթները լայնորեն կիրառվում են Էսթետիկ բժշկության և մաշկաբանության մեջ։ Դրանց օգտագործումը ամրագրված է ապացուցողական բժշկության ուղեցույցերում։ Ներքոգրյալում բացահայում ենք մազահեռացման ժամանակ այս ճառագայթների տարբերությունների և կիրառման առավելությունների մասին։
IPL – (ինտենսիվ իմպուլսային լույս) էլեկտրոմագնիսական ճառագայթման աղբյուր է, որը ճառագայթում է լայն դիապազոնի՝ ընդգրկույթի ալիքներ՝ սկսած 100 նմ-400 նմ երկարության ուլտրամանուշակագույնից, 380 նմ-740 նմ տեսանելի լույսի (կարմիր, կապույտ, մանուշակագույն, կանաչ և այլն) և 740 նմ-ից մինչև 20000 նմ երկարության ինֆրակարմիր ալիքներ։ Այստեղից էլ IPL-ի ֆիզիկական բնութագրիչները՝ պոլիքրոմատիկ, ասել է թե բազմագունային ճառագայթներ և համաձայն ընդգրկույթի՝ բազմաալիքային ։ IPL-ի ճառագայթը ժամանակի ու տարածության մեջ շատ բարձր ցրվածություն ունի։ Այն նման է լապտերի լույսին, որը կարճ տարածության մեջ ցրվում է։
Լազերային ճառագայթը բարձր ուղղորդվածությամբ մոնոքրոմատիկ, կոհերենտ (հաստատուն) լուսային ճառագայթ է, որը գեներացվում է օպտիկական քվանտային գեներատորի միջոցով: Լազերային ճառագայթները մոնոքրոմատիկ են, ինչը նշանակում է ունեն միայն մեկ գույն և հետևաբար իրենից ներկայացնում են միայն մեկ ալիքի երկարություն։ Լազերային ճառագայթը ունի շատ ցածր ցրվածության աստիճան, օրինակ՝ ռուբինային, ալեքսանդրիտային, դիոդային, նեոդիմային, էրբիումային, CO2 և այլն։
Աղյուսակ 1․
Օգտագործելով տարբեր տիպի ֆիլտրներ՝ հանարավորություն է առաջանում կրճատել IPL-ի ընդգրկությը ըստ կիրառման նշանակության։
Այսպես՝
1․ Մազահեռացում՝ օգտագործվում է 500 նմ-1200 նմ երկարության ընդգրկույթը
2․ Ֆոտոերիտասարդացում՝ 900 նմ-1200 նմ երկարության ընդգրկույթը
3․ Պիգմենտային բծերի հեռացում՝ 450 նմ-1200 նմ երկարության ընդգրկույթը
4․ Անոթային խնդիրների բուժում՝ 400 նմ-680 նմ երկարության ընդգրկույթը
5․ Ակնեի բուժում՝ 460 նմ-600 նմ երկարության ընդգրկույթը
Լազերային մազահեռացման համար մեր տարածաշրջանում օգտագործվում է հիմնականում երկու երկարության լազերային ճառագայթներ՝ ալեքսանդրիտային 755 նմ և դիոդային՝ 808 կամ 810 նմ երկարության։
Հիմնական տարբերությունը կայանում է մաշկի կողմից ճառագայթների արտացոլման բնական գործառույթի մեջ։ Ֆիզիկական բնութագրիչների համաձայն՝ IPL-ի տեսանելի լույսի ընդգրկույթն ունի բարձր արտացոլման աստիճան, իսկ լազերային ճառագայթը՝ ցածր։ Դա նշանակում է IPL մազահեռացման ժամանակ շատ է լույս անդրադառնում և քիչ ներթափանցում մաշկի մեջ։ Լույսի անդրադարձման բարձր ցուցիչները և ոչ բավարար էներգիայի քանակն իջեցնում է մազահեռացման արդյունավետությունը և լիարժեք մազահեռացման համար պահանջվում են ավելի շատ և երկարատև այցելություններ։ Մինչդեռ լազերային մազահեռացման ժամանակ ճառագայթի անդրադարձը քիչ է, ներթափանցվող էներգիայի քանակը շատ և բնականաբար՝ արդյունավետությունն էլ բարձր։
Ասյպիսով IPL մազահեռացման միջոցով անցանկալի մազերից ազատվելը ավելի թանկ է ստացվում և ժամանակային առումով՝ ավելի երկար։
Ալեքսանդրիտային լազերային ճառագայթը կրում է ավելի շատ օպտիկական էներգիա՝ քան դիոդայինը և ալեքսանդրիտային լազերային ճառագայթը մելանինի քրոմոֆորի կողմից ավելի լավ է կլանվում՝ քան դիոդայինը (տե՛ս աղուսյակ 2-ը)։ Դիոդային լազերային ճառագայթն էլ օպտիկական էներգիայի և մելանինի քրոմոֆորի կողմից ճառագայթի կլանման ցուցիչով ավելին է՝ քան նեոդիմային լազերային ճառագայթը։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Ահա սրանով էլ պայմանավորված է ալեքսանդրիտային լազերային մազահեռացման բացարձակ արդյունավետությունը, որը կիրառելի է ՀՀ-ի բնակչության 99%-ի նկատմամբ, քանի որ ցուցված է ըստ Ֆիցպատրիկի 1-3 մաշկի տիպերի համար։
Աղյուսակ 2․
«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մազահեռացումը կատարվում է միայն լազերային մեթոդով՝ ալեքսանդրիտային և դիոդային։ Միջամտությունը կատարվում է բացառապես բժիշկների կողմից։
Եթե չեք կողմնորոշվում ո՞ր մեթոդն ընտրել և խորհրդատվության կարիք ունեք, ապա մեր էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով՝
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)