IPL թերապիան ժամանակակից մեթոդ է կոսմետոլոգիայում, որի հիմքում ինտենսիվ իմպուլսային լույսն է։
IPL մեթոդով կատարվող թերապիաների նպատակն է ազդել մաշկի կոսմետիկ կամ ֆիզիոլոգիական խնդիրների/վիճակների վրա, տվյալ դեպքում այն նախատեսված է պիգմենտային բծերի հեռացման, մաշկի երիտասարդացման, ռոզացեայի բուժման և տելեանգիէկտազիաների հեռացման համար։
CosmoLab Clinics-ը, որպես ժամանակակից բժշկության մեջ ընդունված արդյունավետ թերապիա, կիրառում է իտալական Quanta System ընկերության վերջին սերնդի IPL տեխնոլոգիայով աշխատող սարքավորումը (ի դեպ՝ CosmoLab-ը իտալական ընկերության պաշտոնական գործընկեր կլինիկան է ՀՀ-ում)։
IPL-ի դեպքում սարքավորման մակնիշից զատ կարևորվում է նաև երկու հանգամանք՝ սարքավորման տեխնոլոգիական մշակումը և բուն միջամտության կատարման ճիշտ ուղեցույցային ընթացքը։ Դա է պատճառը, որ տարբեր բուժհաստատություններում բուժման արդյունքները տարբեր են։
CosmoLab Clinics-ի ողջ բուժանձնակազմը սարքավորման շահագործումից առաջ անցնում է բոլոր համապատասխան տեսական և գործնական դասընթացները հե՛նց արտադրող ընկերության կողմից հավաստագրված դասընթացավարից։
Այսպիսով, IPL տեխնոլոգիան իրենից ներկայացնում է ցածր ուղղորդվածության, բազմաշերտ, ոչ կոհերենտ լուսային ալիքներ, որոնց ազդեցությանն են ենթարկվում վերնամաշկի և բուն մաշկի շերտերը, իսկ 550-1200 նմ երկարության ալիքների իմպուլսների շնորհիվ հնարավոր է լինում լուծել մաշկային կոսմետիկ խնդիրներն ու բուն մաշկային հիվանդությունները՝
- Մաշկի ֆոտոերիտասարդացում
- Պիգմենտացիաների հեռացում
- Ռոզացեայի բուժում
- Տելեանգիէկտազիաների հեռացում
IPL-ը ապացուցողական բժշկության ուղեցույցերով հաստատված այն լուսային մեթոդն է, որն օգտագործվում է վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։
Մաշկի ֆոտոերիտասարդացում
IPL ֆոտոերիտասարդացման կուրսը (միջամտությունների քանակը խիստ անհատական է) հնարավորություն է տալիս վերացնել տարիքային փոփոխությունները (30+), որոնք արտահայտվում են նոր առաջացող կնճիռներով, մաշկի առաձգականության և էլաստիկության կորստով։ IPL-ի ազդեցության արդյունքում մաշկում տեղի է ունենում նյութափոխանակության գործընթացների ակտիվացում, մաշկի առաձգականության բարձրացում, վերանում է մաշկի անառողջ գույնը, մաշկը ստանում է ձգվածություն։
Միջամտությունը ցանկալի է կատարել համալիր սկզբունքով՝ կուրսով, սակայն քանի որ ազդեցությունը նկատելի է լինում հենց առաջին իսկ միջամտությունից, հետագա այցերի քանակը կարելի է որոշել բժշկի հետ միասին՝ դինամիկ վերահսկողությամբ։
Պիգմենտացիայի հեռացում
Մեթոդը թույլ է տալիս վերացնել ամենատարբեր չափսերի, գույնի, կառուցվածքի և տեղակայման պիգմենտացիաները (պեպեններ, դիսքրոմիա, մելազմա, խլոազմա), հետբորբոքային պիգմենտացիան (օրինակ՝ պիլինգից կամ այլ միջամտությունից հետո արևապաշտպանի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով առաջացած պիգմենտացիան)։ Միջամտության արդյունքը հնարավոր է լինում գնահատել նույնիսկ մեկ անգամ կատարումից հետո (իհարկե՝ մաշկի վերականգնողական շրջանի ավարտից հետո), և հաճախ նույնիսկ մեկ միջամտությունից հետո պացիենտները բավարարվում են ստացված արդյունքով, որը, իհարկե, կարելի է ամրապնդել նաև հավելյալ 1-2 միջամտությամբ։
Ստորև տրված արդյունքը ստացվել է ընդամենը մեկ միջամտությամբ, փորձառու մաշկաբան-կոսմետոլոգին իր հմտությամբ հաջողվել է հեռացնել 20 տարվա վաղեմության պիգմենտացիան։ Դատե՛ք ինքներդ։
Ռոզացեայի բուժում
Ռոզացեայի մասին՝ որպես մաշկային հիվանդության, առաջարկում ենք կարդալ այս հոդվածում։
IPL-ը համարվում է ռոզացեայի բուժման գործում կիրառվող այն արդյունավետ լուսային թերապիան, որի ազդեցությունը հաստատված է կլինիկական փորձով։ Իհարկե, մաշկային հիվանդության թե՛ բուն պատճառը, թե՛ արտաքին դրսևորումը վերացնելու համար հարկավոր է համակցված թերապիա՝ դեղորայքային բուժման հետ զուգահեռ, նման հարցերը խորհուրդ է տրվում քննարկել բուժող բժշկի հետ։
IPL մեթոդով ռոզացեայի բուժումը կատարվում է մի քանի այցելությամբ (այցելությունների քանակը կարող է պայմանավորվել ռոզացեայի ծանրության աստիճանով և այլ հանգամանքներով), վերականգնողական շրջանը կարճ է՝ առավելագույնը 1 շաբաթ, իսկ հաջորդ միջամտությունները կարող են կրկնվել 3-4 շաբաթ ընդմիջումներով՝ նույնիսկ ավելի վաղ՝ կախված մաշկի արձագանքից։
Տելեանգիէկտազիաների հեռացում
Ինչպես ռոզացեայի, այնպես էլ տելեանգիէկտազիաների դեպքում բուժումը գրեթե նույնն է։ Մեթոդի արդյունավետությունը կրկին երաշխավորվում է։
Վերոնշյալ բոլոր միջամտությունները միջինում կատարվում են 3-5 այցերով, իհարկե, պայմանավորված արդյունքի ցայտունությամբ, միջամտությունները ներկայացվում են ոչ թե կուրսով, այլ՝ առանձին տարբերակներով։ Համալիր միջամտությունների դեպքում այցերը կրկնվում են նախորդ միջամտությունից մաշկի լիովին վերականգնումից հետո՝ 3-4 շաբաթ միջակայքերով։
IPL-ով միջամտություններից առաջ մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, բացառություն է կազմում միայն ռոզացեային առնչվող խորհրդատվությունը, որը դասվում է մաշկաբանական ուղղվածությանը, այս դեպքում հնարավոր է ընտրվի համակցված թերապիա՝ դեղորայքային բուժման հետ միասին, որն էլ կլինիկայի մաշկաբանության բաժանմունքում վճարովի է։ Պարզապես մաշկաբանի խորհրդատվության արժեքը 7000 դրամ է, իսկ դեղորայքային բուժման հետ միասին՝ 10,000 դրամ է կազմում։
Եթե առաջացան հարցեր, ապա շտապեք ամրագրել ձեր այցելությունը՝ վստահելով առողջությունը միմիայն փորձառու բժիշկներին և լիցենզավորված բժշկական կենտրոններին։
Գրանցվել կարող եք՝ զանգելով 044 55 00 22 հեռախոսահամարով՝ ներքին կոդը նշելով 5։ Ծառայությունը մատուցվում է Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում։