HIFU SMAS-Lifting-ը թույլ է տալիս դեմքի պլաստիկ ձգումը վիրահատական միջամտությունների դասակարգումից տեղափոխել թերապևտիկ կոսմետոլոգիա։
HIFU SMAS ձգումը արդյունավետ և անվտանգ միջամտություն է, որը երիտասարդացնում է դեմքի մաշկը և փափուկ հյուսվածքները։
Ի՞նչ է նշանակում HIFU
HIFU՝ High Intensity Focused Ultrasound, թարգմանաբար նշանակում է բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն։
Բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնի ազդեցությամբ SMAS և մաշկի տարբեր շերտերում առաջանում են կոագուլյացիոն կետեր՝ միաժամանակ անվնաս թողնելով մաշկի վերին շերտերը՝ վերնամաշկը։
Իսկ ի՞նչ է SMAS-ը։
SMAS-ը՝ Superficial Мuscular Аponeurotic System թարգմանաբար՝ մակերեսային մկանային ապոնեևրոտիկ համակարգ։ Այս շերտն է, որը մաշկը կապում է մկանային համակարգի հետ, որի վրա էլ կատարվում է ներգործությունը։
Դեմքի մաշկի ձգումը պլաստիկ վիահատույթան միջոցով կատարվում է SMAS շերտում։ Վիրահատական միջամտությունը ենթադրում է լրացուցիչ ռիսկեր՝ երկար և ցավոտ վերականգնողական շրջան` ուղղորդվող դեմքի արտաքին ոչ ցանկալի փոխություններով, ներվային ձգվածությամբ, ընդհանուր անզգայացմամբ և այլն։
Ոչ վիրահատական SMAS ձգումը (HIFU) օպտիմալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ արդյունք առանց վիրահատկան միջատմության և առանց վերականգնողական շրջանի։
Դեմքի SMAS-Lifting/ձգման ցուցումներն են՝
- Դեմքի օվալի և ենթակզակի ուրվագծի կորուստը
- Կախված դեմքը՝ ծորացող մաշկով և պարանոցով (գրավիտացիոն պտոզ)
- Միջհոնքային ծալքի առկայություն և բերանի ծայրերի իջեցում
- Հոնքերի իջեցման դեպքում
Ինչպես նաև՝
- Մաշկի ծերացումը
- Ստորին ծնոտի ուրվագծի կորուստը
- Կրկնակզակի առկայությունը
- Այտերի ուրվագծերի կորուստը
- Լանջաբացվածքի ծերացումը
Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը
1․ Նախքան միջմատությունը դեմքը մաքրվում է շպարից
2․ Դեմքի վրա կատարվում է գծանշումներ
3․ Տարածվում է ուլտրաձայնային միջամտության գելը, որը ապահովում է ծայրակալի սահուն շարժումը և ուլտարձայնային ալիքների անցումը դեպի համապատասխան շերտեր
4․ Միջամտությունը անց է կացվում երկու տարբեր խորությունների վրա՝ օգտագործելով համապատասխան ծայրակալներ։
Միջամտության արդյունքում փափուկ հյուսվածքների վրա առաջանում է թերմոկոագուլյացիոն զուգահեռ կետիկներ։ Այս գծային կետիկների միջոցով ստացված ցանցը ծառայում է որպես ամրան դեմքի ձգման համար։
Միջամտության առավելություններն են՝
1. Չի պահանջվում պացիենտի հատուկ նախապատրաստում
2. Չի պահանջվում ցավազրկում
3. Միջամտությունը կատարվում է 1 անգամ, մինչև 3 ամիս զարգացող արդյունքով
4. 3-4 ամիս հետո հնարավոր է պահանջվի կորրեկցիա
5. Արդյունքը պահպանվում է 1,5 տարի
6. Վերականգնողական շրջանը գրեթե բացակայում է
Միջամտությունից հետո՝
- Առնվազն 2 շաբաթ հարկավոր է խուսափել սաունա այցերից
- Հարկավոր է 1 շաբաթ խուսափել պիլինգներից
- Դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը թույլատրվում է
- Խորհուրդ է տրվում 1 ամիս շարունակ օգտագործել SPF 30 արևապաշտպան քսուք
Միջամտությունից անմիջապես հետո պացիենտների 90% -ի մոտ դիտվում է արդյունք, որը նկատելիորեն զարգանում է մինչև 3 ամիս ժամկետում։
Միջամտությունը հակացուցված է հետևյալ դեպքերում՝
- Հղիություն և լակտացիա
- Հակակոուգուլյանտների ստացում
- Վերջին մեկ ամսվա ընթացքում ստացած վիրահատություններ
- Ծանր ակնե
- Միջամտության հատվածում մետաղական իմպլանտատներ
- Բաց վերքեր, բորբոքային գործընթացներ և վնասվածքներ միջամտության ենթակա հատվածում
- Օնկոլոգիական և ծանր էնդոկրին հիվանդությւոններ, սուր բորբոքային պրոցեսներ
- Կելոիդային սպիների հակում
- Սրտի ռիթմավարի առկայություն
COSMOLAB-ը ձեռք է բերել աշխարհում առաջին երկգծային ազդեցությամբ 10 THERA HIFU և երկարալիք OneThera HIFU սարքավորումները։
10 THERA HIFU
Շնորհիվ 2 գծային լուսարձական մեր սարքավորման 200 լուսարձակումները համարժեք են այլ HIFU սարքավորումների 400 լուսարձակումների հետ։ Միջամտության ժամանակը կարճանում է, իսկ նույն տանելի ցավային զգացման ժամանակ կետիկների քանակը կրկնակի է դառնում։
OneThera HIFU
OneThera սարքավորումն ունի 7 քարթրիջ՝ նախատեսված դեմքի և ամբողջ մարմնի երիտասարդացման համար։ Այն ի տարբերություն միջամտության դասական ձևից՝ թույլ է տալիս նաև միջամտությունը համատեղել հատուկ մերսման հետ։
Մեր էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։ Եթե ունեք հարցեր, կարող եք այցելություն ամրագրել, իսկ մենք կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին։
Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22
Սարյան 19-21 (ներքին՝ 5)