Evolution 7HD` ասեղային մազահեռացման նոր սարք հայկական շուկայում

Մի քանի տարի է ինչ CosmoLab-ը ներկայացնում է լազերային մազահեռացման լավագույն սարքավորումներն ու պատրաստում լազերային մազահեռացման մասնագետների։ Եվ գաղտնիք չէ, որ լազերային տեխնոլոգիան համարվում է մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ շնորհիվ մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից էներգիայի կլանման բարձր ցուցիչի։

Այսօր մենք ներկայացնում ենք ևս մի մեթոդ, որի արդյունավետությունը հաստատված է թե՛ կլինիկական, և թե՛ «անձնական» փորձով։

Թվում է այս մեթոդը ծանոթ է բոլորին, շատ շատերը կյանքում գոնե մեկ անգամ կատարել են այս մեթոդով մազահեռացում և ինչ-որ տպավորություն այնուամենայնիվ ունեն, որը գերազանցապես՝ չհաշված ցավային շեմը՝ դրական է։ Խոսքն ասեղային մազահեռացման մեթոդի մասին է, այլ կերպ էկեկտրոէպիլյացիայի։

Ժամանակի արագ ընթացքը նորարարություններ է բերել նաև էլեկտրոէպիլյացիայում, հին սարքերին և ցավով ուղեկցվող միջամտությանը եկել են փոխարինելու նոր սարքեր, որոնք իրենց տեխնոլոգիական լուծումներով նվազագույնի են հասցնում ցավային զգացողությունները։ Սրանք, իհարկե լիովին չեն ազատում ցավից, և այդ պնդումը խաբկանք է, սակայն նույնիսկ 50%-ով ավելի անցավ միջամտությունը սպասած արդյունքի հետ՝ կարելի է համարել ակնկալիքների արդարացում։

Թվում է այս պարագայում էլ չկա ասելիք՝ շուկան ողողված է հին և նոր սարքերով, տարբեր առաջարկներով, արդյունավետ մոտեցումներով․․․սակայն ոլորտի ուսումնասիրությունը խոսում է բացերի մասին, որոնց էլ ցանկանում ենք անդրադառնալ։

Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ, կամ գուցե երկար ժամանակ կատարել են ասեղային մազահեռացում՝ գիտե՞ն արդյոք, որ գոյություն ունեն ասեղների մի քանի տեսակներ, որոնք իրենց հերթին լինում են 4 հաստության։ Մարմնի յուրաքանչյուր հատվածում մազածածկույթի հաստությունը տարբեր է, ըստ այդմ էլ մասնագետն ընտրում է համապատասխան հաստության ասեղը, որից էլ կախված է միջամտության անվտանգ և արդյունավետ ընթացքը։ Բացի ասեղի հաստություններից տարբերակում ենք նաև ասեղի երկու տեսակ՝ էլեկտրոլիզի և RF կոտորակային (իզոլացված), որոնց ընտրությունը նույնպես կախված է մազածածկույթի տարբեր առանձնահատկություններից։

Եվ այսպես, թվում է չկա պարզաբանման ոչինչ, սակայն յուրաքանչյուր նորարարություն և փոփոխություն շուկայում ստիպում է նորովի պարզաբանել և հղել հռետորական հարցեր՝ արդյո՞ք միջամտությունները կատարվում են ճիշտ էլեկտրոէպիլյացիայի կանոններով՝ որն է ճիշտ մազահեռացման տեխնիկան, կամ ճիշտ է՞ արդյոք ընտրվում կիրառվող ասեղը։

CosmoLab-ը հանդիսանում է կանադական Silhouette-Tone ընկերության, մասնավորապես՝ Evolution 7HD ասեղային մազահեռացման սարքի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։ Սարքավորումը հագեցված է ամենավերջին տեխնոլոգիայով՝ իմպուլսի վեկտորային մոդուլյացիայով։ Այս տեխնոլոգիան արտոնագրված է և պատկանում է Silhouette-Tone ընկերությանը։ Հենց սրա շնորհիվ է, որ սարքավորումը աշխատելով ամենաարդյունավետ 6.78 MHz հաճախականությամբ ունի ցավային զգացողության բացահայտ թույլ շեմ։  Silhouette-Tone ընկերությունը էլեկտորէպիլյացիայի սարքեր է արտադրում ավել քան 51 տարի։ Առաջին սարքավորումները հիմնված են եղել 27,12 MHz հաճախականության վրա։ Չնայած այդ սարքավորումների արդյունավետությանը, հետագայում անցում է կատարվել 13,56 MHz հաճախականության սարքերին։ Իմպուլսի վեկտորային մոդուլյացիայի մշակումը վստահաբար թույլ տվեց անցնել ամենարդյունավետ հաճախականությանը՝ 6.78 MHz-ին և արձանագրել ցցուն արդյունքներ ցավի զգացողության նման ցածր շեմի պարագայում։  Evolution 7HD սարքավորումը հագեցած է նաև Բլենդ տեխնոլոգիայով, որը ասեղային մազահեռացման ժամանակակից տեխնոլգիայի ձևերից մեկն է։ Կրկին նույն՝ իմպուլսի վեկտորային մոդուլյացիայի շնորհիվ այս անգամ ևս ապահովվում է ցավային զգացողության ցածր շեմը։

Ասեղային մազահեռացման տեխնոլոգիայում 6.78 MHz հաճախականության օգտագործումը պայմանվորված է Էներգիայի խորը ներթափանցմամբ։ Որքան ցածր է օգտագործվող հաճախականությունը, այնքան խորն է ներթափանցումը։ Այս մոտեցումը աներկբա է դարձնում մեթոդի արդյունավետությունը ցանկացած մազի և դրա տեղակայման պարագայում։

Այսպիսով COSMOLAB-ը կլինիկաներում ավելացնում է նոր մազահեռացման ծառայություն՝ ապացուցված արդյունավետ մազահեռացման մեթոդներին գումարելով ևս մեկը։ Իսկ փորձառու ասեղային մազահեռացման մասնագետներին առաջարկվում է ձեռք բերել սարքավորումը և գոհացնել հաճախորդներին արդյունավետությամբ և ցավային ցածր շեմով։

 

Շտապեք ամրագրել Ձեր այցը զեղչված արժեքով՝

30 ր՝ 8000 ֏-ի փոխարեն 6500 ֏
1 ժամ՝ 12,000 ֏-ի փոխարեն 10,000 ֏

Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

 
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)