Մազահեռացման ժամանակակից և արդյունավետ մեթոդներ

Մի քանի տարի է ինչ CosmoLab-ը ներկայացնում է լազերային մազահեռացման միջամտությունը՝ որպես էսթետիկ բժշկության մեջ ամենամեծ պահանջարկը ունեցող, արդյունավետ մազահեռացման մեթոդ։ Շատ է խոսվում սարքերի մասին, որոնցով կատարվում է մազահեռացումը, ինչպես նաև մասնագետների գիտելիքների, առանց որի նույնիսկ տեխնոլոգիապես ժամանակակից լուծումներով հագեցած սարքերով հնարավոր չի լինի մատուցել արդյունավետ ծառայություն։

Մազահեռացման լազերային տեխնոլոգիան համարվում է մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ շնորհիվ մազարմատի  մելանինի քրոմոֆորի կողմից էներգիայի կլանման բարձր ցուցչի։ Կախված թե լազերային մազահեռացման ո՞ր մեթոդն է ընտրվում՝ ալեքսանդրիտայի՞ն, թե՞ դիոդային՝ փոխվում են միջամտության նախապատրաստության փուլերն ու ընթացակարգը, բայց վերջնարդյունքը գրեթե նույնն է։

Ալեքսանդրիտային կամ դիոդային լազերային մազահեռացումն ընտրվում է հաշվի առնելով մաշկի ֆոտոտիպը, ցանկալի արդյունքի հասնելու արագությունը, հաճախորդի նախասիրությունները՝ կախված միջամտության ընթացակարգի հետ, իսկ եթե բոլոր կետերում կա համապատասխանություն, ապա միջամտության ընտրության մեջ կարևորվում է նաև ծառայության գինը՝ ընտրությունը կատարվում է ըստ գնային հարմարության։

Լազերային մազահեռացման առավելությունները բազում են, դրանցից ամենակարևորներն են՝

  • հարթ մաշկը միջամտությունից հետո (նույնիսկ առաջին միջամտությունից հետո),
  • մաշկի միատոն գունավորումը,
  • մաշկի որակի տեսանելի լավացումը,
  • մազածածկույթից, սկզբնական ժամանակում՝ որոշակի ինտերվալներով, այնուհետև՝ երկարաժամկետ ազատումը,
  • ժամանակի ընթացքում մազածածկույթի բարակումը, գունային երանգի բացացումը։

Արդյո՞ք լազերային մազահեռացումը երբևէ ունենում է ռադիկալ արդյունք

Եթե ռադիկալ ասելով հասկանում ենք՝ վերջ ածելիին, ապա այո, իսկ եթե մեկընդմիշտ մազածածկույթից ազատում, ապա ոչ։

Լազերային մազահեռացման այցերի և դրանց մեջ առկա միջակայքերի ճիշտ պահպանման դեպքում հնարավոր է հասնել այնպիսի արդյունքի, որ տարվա ընթացքում 1 պրոֆիլակտիկ միջամտությունը բավական կլինի հարթ մաշկը վայելելու համար։

*Ցանկանում ենք նշել, որ գուցե շատերը չհամաձայնեն այս մտքի հետ՝ ունենալով ոչ այնքան լավ արդյունք, ինչպես սպասել են, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ արդյունավետ մազահեռացման գլխավոր հենասյուներից է նաև հորմոնալ ֆոնի կայունությունը, ինչն առանց պարբերական հետազոտությունների դժվար է կառավարել։

Ե՞րբ է նպատակահարմար սկսել մազահեռացումն այս մեթոդից կամ անցնել մազահեռացման այս մեթոդին

Մազահեռացման մեթոդների բազմազանությունը շատերին խճճում է որոշում կայացնելիս․ ո՞րն ի ամենանպատակահարմար մեթոդը։

Որպես այս հարցի պատասխան՝ կարող ենք նշել երկուսը, եթե մարմնի մազածածկույթը շատ է և խիտ՝ ժամանակի, գումարի և ցավային շեմի արագ հաղթահարման համար խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում օգտվել լազերային մազահեռացման մեթոդներից, որոնք տեսանելիորեն (արդյունքը գնահատելի է ամեն հաջորդ միջամտությունից հետո) քչացնում են մարմնի մազածածկույթի քանակը՝ հասցնելով նվազագույնի, կամ հանգեցնելով բաց գունավորմամբ մազերի, որոնց դեպքում էլ, թե չկան հատուկ մշակված տեխնոլոգիական լուծումներ, որոնք կկարողանան պայքարել շեկ մազածածկույթի հետ, ապա այստեղ ավարտվում է լազերային մազահեռացման էտապը (այս ամենին զուգահեռ կան որոշ տեխնոլոգիաներ, որոնք կարող են աշխատել բաց գունավորմամբ մազերի հետ․ դիցուք՝ Vydence Zye, կարդացեք այստեղ): Նման մոտեցում են որդեգրել նաև մեր Եվրոպական գործընկերները։ Քանի որ այն խնայում է ժամանակ և տալիս հնարավորինս մաքսիմալ անվիճարկելի արդյունք։  

Ասեղային մազահեռացումը շատ հարմար է այն դեպքում, երբ գումարի խնայողության խնդիրը խոչընդոտ չէ սկսելու արդյունավետ մազահեռացման այդքան սպասված էտապը, քանի որ այն հարմար է լինելու և՛ առաջին մազահեռացման, և շարունակական մազահեռացման դերում։ Գործնականում այս մեթոդը շատ հարմար է, երբ աշխատում ենք կոնկրետ մարմնի շրջանի, որևէ հատվածի հետ, կամ լազերային մազահեռացումից հետո մնացած՝ նոսր, բարակ և բաց գունավորմամբ մազերի հետ։

Եթե հաշվի առնենք ասեղային մազահեռացման (էլեկտրոէպիլյացիա) ոլորտում նորարարական սարքեի հեղափոխությունը, որոնք ցավային շեմը կրճատում են 50%-ով, ապա վստահաբար կարող ենք ասել, որ սա այն մեթոդն է, որը վերջնականապես ազատում է անցանկալի մազածածկույթից։

Ժամանակակից տեխնոլոգիաները՝ որպես մազահեռացման արդյունավետության գրավականներից

Գաղտնիք չէ, որ CosmoLab-ը էսթետիկ բժշկության շուկայում ներկայացնում է և՛ լազերային մազահեռացման (ալեքսանդրիտային, դիոդային), և՛ ասեղային մազահեռացման լավագույն, գերհզոր և ժամանակակից սարքավորումները՝ ապահովելով դրանց անթերի տեխնիկական սպասարկումը։  Ստորև առաջարկում ենք ծանոթանալ այս պահին ամենաթրենդային սարքերին, որոնք կօգնեն ձեզ վայելելու կյանքը՝ առանց անցանկալի մազածածկույթի։

Խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել CosmoLab-ի բոլոր մասնաճյուղեր։ Մաշկի առաջնային զննումը թույլ կտա ուղղորդել վերոնշյալ մազահեռացման մեթոդներից մեկի ընտրության հարցում։ Խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

 

Շտապեք ամրագրել Ձեր այցը զեղչված արժեքով՝

30 ր՝ 8000 ֏-ի փոխարեն 6500 ֏
1 ժամ՝ 12,000 ֏-ի փոխարեն 10,000 ֏

Մեր մասնաճյուղերն են՝
 
📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)