Դիոդային մազահեռացում

Դիոդային մազահեռացման մասին

Դիոդային լազերային մազահեռացման դրական և բացասական կողմերը
Դիոդային լազերային մազահեռացումը վերջին ժամանակաշրջանում մեծ տարածում է ստանում։ Ո՞րոնք են առանձնահատկությունները, դրական և բացասական կողմերը։

Դիոդային լազերային մազահեռացման առանձնահատկությունները

Դիոդային լազերով առավել արդյունավետ հեռացվում են բաց մազերը։ Այն գերարդյունավետ է նաև մուգ մաշկի դեպքում։ Դիոդային լազերն ազդում է այն մազերի վրա, որոնք գտնվում են աճի փուլում, այդ իսկ պատճառով էլ հնարավոր չէ ազատվել մազածածկույթից մեկ միջամտության արդյունքում։ «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը զինված է գերմանական ամենաժամանակակից դիոդային լազերային սարքավորումով (2019 թվականի արտադրության Asclepion MedioStar NeXT PRO): Հարկ ենք համարում նշել, որ սարքը շատ նուրբ է մաշկի նկատմամբ, այն չի վնասում և այրվածքներ չի առաջացնում։ Սարքավորումն ունի հատուկ մշակված սառեցման համակարգ, որը մարմնի վրա քսվող գելի հետ միասին անցավ է դարձնում միջամտությունը։

Դիոդային լազերային մազահեռացման առավելություններն ու թերությունները

Դիոդային լազերը պատկանում է ժամանակակից սարքավորումների դասին, և օգտվել նման սարքավորումներից խորհուրդ ենք տալիս բացառապես բժշկական կենտրոններում և բժշկական կրթություն ունեցող անձնակազմի հսկողությամբ, քանի որ դիոդային լազերային մազահեռացումն ունի իր դրական և բացասական կողմերը, ինչպես նաև հակացուցումները։

Դիոդային լազերային մազահեռացման դրական կողմերը՝

• Մազածածկույթի ակտիվ մազահեռացում և միաժամանակ մաշկի երիտասարդացում

• Դիոդային լազերային մազահեռացման ժամանակ այրվածքների և կարմրության բացառում (միջմատությունից հետո երկու շաբաթ անհրաժեշտ է խուսափել արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթներից)

• Միջամտությունը կարող է տևել մինչև մեկ ժամ՝ կախված մազահեռացման տարածքից

• Ակտիվ հեռացնում է ոչ միայն բարակ մազերը, այլև սև, հաստ և ներաճած մազածածկույթը, որը սովորաբար ածելիի հետևանք է

Դիոդային լազերային մազահեռացման բացասական կողմերը

Իրականում դիոդային լազերային մազահեռացման բացասական կողմերը շատ քիչ են.

• Բաց գունավորում ունեցող մազածածկույթի պարագայում պահանջվում է հավելյալ միջամտությունների քանակ

• Միջամտության ենթական հատվածը պետք է զերծ լինի մազածածկույթից մինչեւ միջամտությունը, որը սափրվում է առնվազն 1 օր առաջ



Ինչպե՞ս է աշխատում սարքավորումը

Դիոդային լազերը բժշկական կոսմետոլոգիայում օգտագործվում է ավելի քանի 40 տարի։ Այս տարիների ընթացքում այն բազմիցս հաստատել է իր արդյունավետությունը, սակայն, ցավոք, հայկական շուկայում այն վերջերս է հայտնվել։ Հարկ ենք համարում նշել, որ «Asclepion» ընկերությունը, որի ամենավերջին դիոդային լազերային սարքավորմամբ է զինված «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը՝ ամենափորձառու եվրոպական արտադրողն է, որի աշխատանքային փորձի և գիտական ներուժի շնորհիվ այն համարվում է ամենաարդյունավետը շուկայում առկա առաջարկներից։

Ե՞րբ է ցուցված դիոդային լազերային մազահեռացումը

• Մազի ակտիվ աճի դեպքում

• Դժվար հասանելի հատվածներում անցանկալի մազածածկույթի առկայության դեպքում

• Սովորական ածելիի օգտագործման ժամանակ գրգռվածության և ցանավորման դեպքերում

• Նուրբ և զգայուն մաշկի դեպքում

• Պարբերաբար ներխրված մազերի առաջացման դեպքում

• Կոշտ մազածածկույթի դեպքում

Հակացուցումներ

• Սնկային մաշկային ինֆեկցիաները

• Հղիության և կրծքով կերակրելու շրջան

• Լազերային միջամտություն իրականացվող հատվածում մաշկի մեխանիկական վնասվածքները
• Հյուսվածքների սպիացման հակումը

• Հակաբիոտիկների ընդունումը

• Ալերգիկ դրսևորումները

• Անոթների վարիկոզ հիվանդությունը

• Օնկոլոգիան

• Քրոնիկական հիվանդությունների սրման շրջան

• Հերպես վիրուսի ակտիվ շրջան

Ինչպե՞ս պատրաստվել միջամտության

Նախքան միջամտությունը հարկավոր է՝
• Միջամտության ենթարկվող հատվածը պետք է սափրել ածելիով։ (Արգելվում է մազահեռացումը տարատեսակ դեպիլյատոր քսուքների միջոցով):

• Դիոդային լազերային միջամտության օրը հարկավոր է խուսափել մարմնի խնամքի հատուկ քսուքներից։

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում առաջին միջամտությունից առաջ իրականացվում է դերմատոլոգի խորհրդատվություն։

Վերականգնման ժամանակաշրջան

Կարևոր է դիոդային լազերային միջամտությունից հետո իմանալ մաշկի խնամքի հիմնական պահանջները, որպեսզի այդ ժամանակահատվածը անցնի արագ և առանց հետևանքների։


Ինչպե՞ս խնամել մաշկը
• 2-3 շաբաթ հարկ է խուսափել արևի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից (դա վերաբերվում է ինչպես բնական արևայրուքին, այնպես էլ սոլյարիին)։

• Ժամանակավորապես հարկավոր է հրաժարվել կոշտ սքրաբներից, որոնք կարող են խաթարել մաշկի ծածկույթի ամբողջությունը։

• Եթե դիոդային լազերային մազահեռացումից հետո այդ հատվածը կարմրել է, ապա հարկավոր է այն մշակել մանկական և թեթև խոնավեցնող քսուքով

• Խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից

Եզրակացություն

Դիոդային լազերային մազահեռացումը բժշկական միջամտություն է և պահանջում է բժշկական կրթությամբ անձնակազմ։ Բուն միջամտությունը շատ մեղմ է, արդյունավետ եւ գրեթե անցավ։

CosmoLab-ում միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով կամ սեղմելով օնլայն գրանցման կոճակը։

Սեպտեմբերյան անակնկալ առաջարկ

1. Ոտքերի ալեքսանդրիտային լազերային մազահեռացում իրականացնելու դեպքում ՝ 48000 դրամ,  կստանանք նվեր ձեռքերի դիոդային լազերային մազահեռացում։ 💜

2. Ձեռքերի ալեքսանդրիտային լազերիային մազահեռացման դեպքում՝ 19000 դրամ, կստանանք նվեր թևատակերի դիոդային լազերային մազահեռացում։ 💜

3. Խորը բիկինիի ալեքսանդրիտային լազերային մազահեռացման դեպքում՝ 25000 դրամ, կստանանք նվեր դեմք առանց ճակատի  դիոդային լազերային մազահեռացում։💜

‼️Ուշադրություն

🎁Նվերը կարող եք օգտագործել ինչպես Դուք, այնպես էլ Ձեր կողմից նշված ցանկացած  անձ։

Ակցիայից օգտվելու համար հարկավոր է զանգահարել 011550022, 044550022 հեռախոսահամարներով և գրանցվել, իսկ նվերը այլ անձի փոխանցելու դեպքում գրանցել նաև վերջինիս։

Ակցիան գործում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ստորև լազերային մազահեռացման հիմնական գնացուցակն է, որը զեղչվում է վերոնշյալ առաջարկով։
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել օնլայն գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հաստատել 

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակըօնլայն

Շողեր Պողոսյան
Գոհար Հովհաննիսյան
Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Աշխեն Դանիելյան