Անոթային հիվանդություններ

Անոթային հիվանդություններ

Անոթային հիվանդություններ

Կուպերոզն անոթային հիվանդություն է, որն ի հայտ է գալիս «աստղիկների», «օձերի», դեմքի շրջանում՝ մազանոթային ցանցի տեսքով։ Հաճախ նման կոսմետոլոգիական թերություններն ի հայտ են գալիս այտերի, քթի կամ էլ կզակի շրջանում։

Հնարավոր զարգացումը կանխելու համար հիվանդությունը հարկավոր է բուժել ժամանակին։ Հիվանդության զարգացումն իրենից ենթադրում է մազանոթային ցանցի ավելի վառ գունավորում, տելեանգիէկտազիայի՝ մազանոթային ցանցի չափերի մեծացում, ինչպես նաև բացասական ազդեցություն արյան ընդհանուր մատակարարման և մաշկի վիճակի վրա։

«Cosmolab» Էսթետիկ բժշկության կենտրոնում առկա է ինչպես դիոդային, այնպես էլ ալեքսանդրիտային բարձրակարգ և ամենահայտնի արտադրողների լազերային սարքավորումներ և այս հոդվածի նպատակն է լուսաբանելու մի շարք հաճախ հնչող հարցեր, որոնցից են՝ ի՞նչ պետք է իմանալ լազերային մազահեռացման մասին, ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը և ինչպե՞ս խնամել մաշկը միջամտությունից հետո։ Ինչպես նաև պարզաբանել այն տարակուսանք ու վախ առաջացնող հարցերը՝ արդյո՞ք միջամտությունը վնաս չի հասցնում օրգանիզմին։


Որո՞նք են դեմքի շրջանում ի հայտ եկող մազանոթային ցանցի պատճառները

Կուպերոզը հիմնականում հանդիպում է բաց մաշկ ունեցող մարդկանց շրջանում, հաճախ նաև մեծահասակ կանանց և տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ՝ կապված հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի անկայունությամբ, դրսևորվում է վառ կարմիր գունավորմամբ մազանոթային ցանց, որը հետագայում ներծծվում է՝ կրկին կապված հորմոնալ ֆոնի կայունությամբ։ Սակայն, եթե 4-6 ամիս անց խնդիրը չի լուծվում՝ խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Անոթային պաթալոգիաների պատճառներն են՝

• Օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածություն

• Մաշկի տեսակ (հիպերզգայունություն)

• Հորմոնալ դաշտի անկայունություն

• Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի չարաշահում

• Արևի տակ, շոգեբաղնիքում կամ բաղնիքում երկար մնալը

• Ցրտահարվելը

• Բալանսավորված սնման բացակայություն, կծու, թթու, տաք ուտեստներ

• Մաշկի անորակ խնամքի միջոցներ

• Ճարպանյութի դիստրոֆիա

• Էմոցիոնալ լարվածություն, ընկճախտ

• Լյարդի հիվանդություններ

• Քաշ

• Ճառագայթային թերապիայի հետևանքներ

Ի դեպ, շատ դեպքերում, կարմիր այտերը, որոնք մենք սովորաբար ընդունում ենք որպես առողջ օրգանիզմի նշան՝ խոսում են տվյալ հիվանդության նկատմամբ օրգանիզմի հակվածության մասին։

Անոթային աստղիկներ
Լազերը՝ որպես մազանոթային ցանցի բուժման արդյունավետ միջոց

Եթե երեկ մազանոթային ցանցի բուժման, հեռացման համար օգտոգործվում էին էլեկտրոկոագուլյացիա կամ հեղուկ ազոտով ազդելու միջոցներ, ապա այսօր դրանց փոխարինում է իր արդյունավետությամբ գերակա, անվտանգ մեթոդը՝ լազերը։

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը զինված է գերմանական նորագույն լազերային տեխնոլոգիաներով, որոնց միջոցով նշված անոթային հիվանդությունները բուժվում են մեծ արդյունավետությամբ։ Այդ մեթոդը կոչվում է «ընտրանքային լազերային կոագուլացիա»։ Այն կիրառվում է միայն 0․5 մմ- մինչև 2 մմ լայնությամբ մազանոթների վրա։ Լազերի ազդեցության ներքո՝ մազանոթների պատերը նեղանում են՝ ընդհուպ մինչև կպչում են միմյանց, փակվում՝ լիովին արգելափակելով արյան հոսքը։ Միջամտության արդյունքում վերանում է խնդիրն ու էսթետիկ անհարմարավետությունը։ Հետագայում, մշակված մազանոթներն ամբողջովին անհետանում են։

Անոթային ցանցի լազերային հեռացումը ձեռք է բերել մեծ տարածում, քանի որ՝

• Չի թողնում հետքեր

• Ազատում է խնդրից անվերադարձ

• Միջամտության տևողությունը կարճ է, անցկացման պատրաստ ժամանակաշրջանը՝ մինիմալ

• Գրեթե անցավ է՝ շնորհիվ սառեցման հատուկ համակարգի և տեղային ցավազրկողների

• Վերականգնողական շրջանի բացակայություն

Լազերային կոագուլյացիա անցկացման հակացուցումներ

• Բարորակ և չարորակ ուռուցքներ

• Հղիություն և կրծքով կերակրում

• Բորբոքային պրոցեսներ

• Թարմ արևայրուք

• Հորմանալ կորտիկոստերոիդ միջոցների օգտագործում

• Երկաթ պարունակող դեղամիջոցներ

• Շաքարային դիաբետ

• Տրոմբոֆլեբիտ

• Քրոնիկ հիվանդությունների ակտիվ շրջան

Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը

Վնասված հատվածի ուսումնասիրությունից հետո բժիշկը քսում է ցավազրկող քսուք և իրականացնում լազերային ընտրանքային ներգործություն։ Կախված վնասված հատվածի ծավալից միջամտությունը կարող է տևել մինչև 30 րոպե։ Որպես կանոն միջամտությունների քանակը երկուսից չորսն են՝ մեկ ամսյա դադարներով, սակայն, առաջին իսկ այցից հետո արդյունքն ակնհայտ է։ Միջամտությունից վեց ամիս հետո հարկ է իրականացնել ուսումնասիրություն։

Չնայած միջամտության բացարձակ անվնաս լինելուն, հարկավոր է պահպանել հետևյալ պայմանները՝

• Բուժում իրականացված հատվածը մի քանի շաբաթ զերծ պահել արևի ուղիղ ճառագայթներից

• Երեք օր խուսափել լողավազաններից, մեկ ամիս բաղնիքներից և շոգեբաղնիքներից

• Խորհուրդ է տրվում խնամել խոնավեցնող միջոցներով

• Ամռան ընթացքում մշտապես օգտագործել արևապաշտպան քսուք

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Գոհար Հովհաննիսյան
Շողեր Պողոսյան
Վարդուհի Դավթյան
Գայանե Հավակիմյան