ակնե

Ակնեի արդյունավետ բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ եւ լուծումներ

Ակնե` սովորական կորեակներ (acne vulgaris), ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկն է, որը սովորաբար դրսևորվում է դեմքի, կրծքի և մեջքի հատվածում ցանի տեսքով: Այս հիվանդությունը հանդիպում է դեռահասների 70-90% մոտ, սակայն ակնեի տարածումն ավելանում է նաև մեծահասակների, հատկապես՝ կանանց շրջանում: Ակնեն խնդիր է, որը ոչ միայն սպիներ է թողնում, այլ նաև ժամանակի ընթացքում կարող է մեկուսացնել և հոգեբանական ազդեցություն ունենալ մարդու վրա:

Ակնեի առաջացումը խթանող հիմնական պատճառը մաշկի ճարպագեղձերի գերակտիվությունն է և ճարպային բջիջների բարձր վերարտադրողականությունը: Հասունացման շրջանում օրգանիզմում արագ ավելանում է սեռական հորմոնների քանակը՝ ցանկացած սթրես, լարվածություն, հուզական ապրումներ կարող են բերել դրանց քանակի էլ ավելացմանը, որը բերում է բշտիկների (ակնեի) սաստկացման: Ճարպային բջիջները, դրանց կուտակումներն ու մաշկի մահացած բջիջները կպչում են իրար և առաջացնում խցաններ՝ փակելով մաշկի ծակոտիները և ստանալով սպիտակ կամ սև կորեակների տեսք, առաջանում են դեռահասական բշտիկներ: Պայմաններ են ստեղծվում մաշկային մանրէների արագ բազմացման, որը բերում է բորբոքման և վարակման:

Ցան կարող են առաջացնել նաև հորմոնալ համամասնության խախտումը, դաշտանային ցիկլերը, հղիությունը, օրալ հակաբեղմնավորիչները, դեմքի պատշաճ խնամքի բացակայությունը (հիգիենայի նորմերը չպահմանելը, անհամապատասխան կոսմետիկայի օգտագործումը), սթրեսները (աշխատանքի և առօրեական լարվածությունն ազդում է բորբոքային ցանի առաջացման վրա):


Ակնե

Ի՞նչ մեթոդներ է առաջարկում «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը ակնեի բուժման համար։

Բացի ավանդական դեղորայքային բուժման մեթոդը, այսօր կիրառվում են նաև սարքավորումային բուժումներ՝ համակցելով միանգամից դեղորայքային բուժումը ժամանակակաից սարքավորումային բուժման մեթոդներով, որն էլ տալիս է հիվանդության համակարգային բուժման հնարավորություն։ «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնն ակնեի բուժման համար առաջարկում է երկու տիպի սարքավորումային մեթոդ․

1. Գերմանական Asclepion MeDioStar NeXT Pro
«Cosmolab» բժշկական կենտրոնում իրականացվում է ակնեի արդյունավետ բուժում գերմանիայում արտադրված Asclepion MeDioStar NeXT լազերի միջոցով (ապացուցված է կլինիկական հետազոտություններով): Լազերի ինֆրակարմիր ճառագայթները բավականին խորն են թափանցում մաշկ, որպեսզի հասնեն մազի ֆոլիկուլներին և ճարպագեղձերին. լազերի ճառագայթաց ջերմությունը ոչնչացնում է propionbacterium acne առաջացնող մանրէները: Բորբոքային ցանի ազդեցության դեպքում լազերային ճառագայթման առաջացրած ջերմությունը թարախային բշտիկներում խախտում է արյան շրջանառությունը՝ նվազեցնելով կարմրությունը: Ջերմությունը ոչնչացնում է նաև ճարպագեղձերում կուտակված մանրէների բջջապատի սպիտակուցները, ինչի շնորհիվ լազերը նաև մանրէասպան ազդեցություն ունի: Այսպիսով երկակի ճառագայթման լազերն արագացնում է վերականգնումը և նվազեցնում նոր բորբոքային ցանի առաջացման հավանականությունը:


Թերապևտիկ արդյունքի հասնելու համար միջամտությունների քանակը որոշվում է անհատական: Թեթև և միջին ծանրության ակնեի բուժման համար սովորաբար բավարար է 2-4 միջամտությունը, ակտիվ փուլում բորբոքային ակնեի բուժման համար սովորաբար պահանջվում է 4-6 միջամտություն:

Միջամտության ընթացքում

Ակնեի լազերային բուժումն անցավ է: Հատուկ գելի տարածումից հետո լազերի բռնակը դրվում է մաշկին: Լազերն իմպուլսներ է ծառագայթում 8-14 մմ սահմաններում և բուժման ընթացքում հիվանդն աննշան ծակծկոց է զգում: Լազերի մեջ ներկառուցված է սառեցման համակարգ, որն ապահովում է փափուկ ցավազրկող ազդեցություն՝ հետևաբար, պետք չէ մտահոգվել միջամտության ընթացքում ցավոտ զգացեղությունների մասին, բայց կա հավանականություն, որ դուք աննշան ծակծկոց կզգաք:
Միջամտությունից հետո

Կախված վնասի չափերից բուժումից հետո կարող են նկատվել մաշկի կարմրություն, այտուցվածություն և/կամ ջերմության զգացողություն, որոնք սովորաբար անցնում են 1-2 օրվա ընթացքում: Կարող են կեղանքներ և փուչիկներ առաջանալ, որոնց հետ չի կարելի որևէ գործողություն կատարել:

Անհրաժեշտ է խուսափել բուժվող հատվածին արևի ճառագայթների կամ սոլյարիի ներգործությունից՝ առանց արևապաշտպան միջոցների օգտագործման առնվազն 6 շաբաթվա ընթացքում: Օգտագործե՛ք արևապաշտպան միջոցներ (SPF 50 ոչ պակաս) այն դեպքում, եթե ստիպված եք դրսում երկար ժամանակ անցկացնել: Միջամտության ավարտից 24 ժամվա ընթացքում բուժման հատվածում խորհուրդ չի տրվում որևէ կոսմետիկ միջոց օգտագործել:

Մաքրող միջոցները պետք է փափուկ լինեն, չպարունակեն ալկոհոլ: Պետք է խուսափել մաշկը չորացնող միջոցներից: Խոնավեցումն անհրաժեշտ է ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկին:

Մաշկի խնամքի համար պետք է օգտագործել հատուկ կոսմետիկա՝ ստեղծված մաշկային խնդիրներն ու ակնեի առաջացման մեխանիզմներն ի նկատի ունենալով:

Frozen C

Հարավկորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ն նորագույն տեխնոլոգիական սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազը, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։ Դեմքի մաշկի ջերմաստիճանւ կտրուկ իջեցումը բերում է ճարպագեղձերի ֆունկցիայի կրճատման, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։ Բուժումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար համակցվում է դեղորայքային բուժման և դեմքի մաքրման միջամտությունների հետ, որոնք ապահովում են խցանված ծակոտիների մաքրությունը և միջամտությունը դարձնում գերարդյունավետ։
FrozenC
VenusVivaTM-ը ոլորտում առավելագույն ճկունության կարգավորումներ ունեցող մաշկի հղկման և վերամոդելավորման համապիտանի սարք է: NanoFractionalRF և SmartScanTM տեխնոլոգիաներն օգտագործող այս սարքը առաջին և միակ ֆրակցիոն ռադիոհաճախական համակարգն է, որը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել տարատեսակ թերությունների վերացման նպատակով կիրառվող աբլացիայի և կոագուլացիայի բնութագրերը: VenusVivaTM սարքը թույլ կտա մաշկի հղկման բոլոր սարքավորումները փոխարինել մեկ սեղանի սարքով: Միջամտություններն անվտանգ են մաշկի բոլոր տիպերի համար և նվազագույն վերականգնում են պահանջում:

Սարքը թույլ է տալիս լուծել կոսմետոլոգիայի ամենապահանջված խնդիրները.

• թույլ է տալիս իրականացնել վերին և ստորին կոպերի ձգում;
• մաշկը դարձնում է առաձգական • վերացնում է խորը կնճիռները՝ քիթ-շրթային ծալքը;
• մոդելավորում է դեմքի ճշգրիտ ուրվագիծը;
• վերացնում է սպիներն ու ձգումները;
• ուղղում է մաշկի ռելյեֆը;
• վերացնում է հետակնեն՝ ակնեից հետո մնացած հետքերը;
• ձգում է կրկնակզակը;
• ձևավորում է դեմքի կատարյալ օվալ. վերացնում է կախված այտերը, ձևավորում ստորին ծնոտի ճիշտ գիծը:Ի՞նչն է արդյունք ապահովում:

1. Ֆրակցիոն աբլացիայի (մաշկի բջիջների մասնակի գոլորշացման) շնորհիվ լազերային խղկման ազդեցություն: Սարքը հետևողականորեն ծակոտում է մաշկը՝ ստեղծելով առողջ մաշկով շրջապատված մանրադիտակային վնասվածքներ: Վնասված հատվածներն ակտիվանում են և տեղի է ունենում մաշկի բջիջների ռեգեներացիա (նորացում), արտադրվում են կոլագեն և էլաստին: Ապաքինումը տևում է 1-2 օր, այսպիսով՝ այցելուն կարող է ապրել իր համար սովորական օրակարգով (վերականգնման շրջան չի պահանջվում):

2. Սպիտակուցի կոագուլացիայի հաշվին ոչ վիրահատական ձգման ազդեցություն: Ռադիոհաճախական ճառագայթումը տաքացնում է հյուսվածքները՝ խթանելով սպիտակուցային միացությունների բնափոխումը (կոագուլացիան): Բնափոխվելով սպիտակուցը բնական ճանապարհով ձգում է մաշկը:

3. Իմպուլսային-մագնիսական ճառագայթման հաշվին լրացուցիչ ազդեցություն: Մագնիսական ճառագայթման հաշվին հյուսվածքների վրա ազդեցությունը վերականգնում է մաշկի կորցրած առաձգականությունը:

Միջամտության հակացուցումներն են.

• Օնկոլոգիական հիվանդություններ;
• Հղիության և կրծքով կերակրման շրջան;
• Ալկոհոլային կամ թմրանյութային մոլուցքներ;
• Մաշկի քրոնիկական բորբոքուման գործընթացներ;
•Կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ և հոգենյարդաբանական հիվանդություններ;
• Կելոիդ սպիների առկայություն;
•Ածխածնային գելի բաղադրիչների կամ կարբոնաթթվի հանդեպ ալերգիկ հակազդեցություն;
• Աուտոիմունային խանգարումներ;
• Շաքարային դիաբետ:
մաշկի հղկում