Dermapen 4-ը ընդդեմ տարիքային փոփոխությունների

Մաշկին  օրեցօր արտահայտվող տարիքային փոփոխությունները ծանոթ են գրեթե բոլորին: Հատկապես մեր` բարձրադիր լեռնային գոտում ապրողներիս համար, երբ կլոր տարին մեր մաշկն ամեն օր ենթարկվում է արևի վնասակար ճառագայթների ու քաղաքային աղտոտված միջավայրի ներգործությանը, դրան ավելացնում ենք արևապաշտպան միջոցների ոչ գրագետ օգտագործման, հաճախ նաև լրիվ բացակայելու գործոններն ու տեսնում, որ տարիքային փոփոխություններն ավելի շուտ են ի հայտ գալիս, և ցավոք, մաշկին արտահայտվում չորության, անառողջ գույնի, տեղ-տեղ պիգմենտային բծերի, մանր և խոշոր, տեղ-տեղ խորն արտահայտված կնճիռների, լայն ծակոտիների, մաշկի շերտերի հաստացումների և նույնիսկ տարբեր մաշկային խնդիրների տեսքով:

Եթե կարծում եք, որ միայն տնային խնամքը` սեփական կարծիքով ամենահարմար պահից կատարմամբ կարող եք լուծել վերը թվարկվածը, ապա շտապում ենք հիասթափեցնել:

Նայեք լուսանկարին` 1-ին նկարում պատկերված է կամայական խոնավացնող քսուքի միջոցով վերնամաշկին տարածված հիալուրոնաթթվի ներծծման աստիճանը: Կարող եք ինքներդ գնահատել դրա ներթափանցման ցածր խորությունը, 2-րդ նկարում  կամայական ներարկումային միջամտություն է` կրկին հիալուրոնաթթվի ներմուծման նպատակով։ Ինչպես տեսնում եք՝ հիալուրոնաթթուն հավասարաչափ չէ բաշխված մաշկի շերտերում, իսկ 3-րդ նկարում այն է, ինչի մասին ցանկանում են պատմել:

Ի՞նչ ենք առաջարկում մենք և միաժամանակ ցանկանում հուշել`միանգամից և´ խնդրի լուծում, և´ կանխարգելում Dermapen 4 վերջին սերնդի միկրոասեղնավորման միջոցով:

Միկրոասեղնավորումն իրենից ներկայացնում է մանր` տվյալ դեպքում 16 քարթրիջանոց ասեղների ավտոմատացված ներհրում մաշկի մեջ` մաշկին տարածված հեղուկի մաշկի համապատասխան շերտեր ներմուծելու նպատակով: Արդյունքում` մաշկի մեխանիկական վնասում + ազդող նյութերի աշխատանք: Սա ընդամենը գործընթացի պարզ նկարագիրն է, որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնում միկրոասեղնավորումը:

Հիմա Dermapen 4-ի մասին. ինչու՞մ է այս սարքի յուրահատկությունը

Այն ի տարբերություն «միկրոնիդլինգ»` միջազգային տերմինը կրող ամենատարածված միջամտական սարքերի`

  • Ունի անգերազանգելի արագություն՝ 1 վայրկյանում 1920, իսկ 1 րոպեում 115,200 ներմաշկային միկրոմիջանցք բացելու կարողություն։
  • Ունի մինչև 3 մմ ներհրման հնարավորություն՝ 2 հատուկ մշակված ռեժիմների գործարկմամբ ( շուկայում տարածված է 0,5 մմ-ն, որը գովազդվում է նաև որպես «առավելություն»):
  • Աշխատում է բացառապես համանուն` DermapenWorld ընկերության մեզոինֆուզիոն նյութերով (Dp Dermaceuticals):
  • Ունի հակավարակային կառավարման ընթացակարգ` կողմնակի ազդեցությունների և խաչաձև վարակի ներթափանցումը բացառելու սխեմա:
  • Ապահովում է նյութերի հավասարաչափ տարածում և ներծծում մաշկի համապատասխան շերտերի կառուցվածքային տարրերի կողմից․ Dermapen 4-ի միջոցով բացված միկրոմիջանցքներն ակտիվ բաղադրիչներով սնուցող նյութերը 80%-ով հասցնում են խորանիստ հյուսվածքներին:
  • Բացառում է վերնամաշկի ճողվածքների առաջացումը:
  • Աշխատում է մեկանգամյա օգտագործման ծայրակալներով:
  • Ունի ուղղահայաց ասեղի AOVN տեխնոլոգիա. միանկյուն մուտք առանց ասեղի թեքվելու/ճկվելու:
  • Ունի եղուկի հետհոսքի բացառման մեխանիզմ:
  • Գիտահեն է և ունի կլինիկորեն ապացուցված արդյունավետություն. FDA, CE և այլ սերտիֆիկացումներ:«միկրոնիդլինգ»

Ինչո՞ւմ է Dermapen 4-ով միկրոասեղնավորմամբ միջամտության երաշխավորված արդյունքի գրավականը:

Dp Dermaceuticals, այսպես է կոչվում ավստրալիական հանրահայտ DermapenWorld ընկերության արտադրական մյուս ճյուղը` հատուկ ազդող բաղադրիչներով մեզոինֆուզիոն նյութերը, որոնք նախատեսված են միկրոասեղնավորման միջոցով կիրառման համար:

Այս ազդող նյութերը տասնյակից ավելի են, ունեն առանձին շարքեր (Dp Dermaceuticals)՝ դասակարգված ըստ մաշկային կամ կոսմետիկ խնդրի, կախված խնդրի տեսակից` բժիշկ-մաշկաբանն ընտրում է համապատասխան մշակված սխեման, որտեղ յուրաքանչյուր էտապ՝ սկսած դեմքի լվացումից ու մաշկը միջամտությանը նախապատրաստելուց, կատարվում է տվյալ դեպքի համար նախատեսված նյութերով: Նպատակը մեկն է` Dermapen 4 միկրոասեղնավորման սարքի հետ սիներգիայի միջոցով առավելագույն արդյունք ապահովելը:

Բացի բուն Dermapen 4-ի տեխնոլոգիական առավելությունները, որը մասնակիորեն ներկայացրինք վերը նշված կետերով, Dp Dermaceuticals նյութերն էլ իրենց կառուցվածքով ունեն յուրահատկություն, որն էլ տարատեսակ կոսմետիկ կամ մաշկային խնդիրներ լուծելու հնարավորության բանալին է: Ստորև հակիրճ`

 

  • HylaFuse™` հիալուրոնաթթվի արտոնագրված տեխնոլոգիա. եռակի մոլեկուլյար քաշով, խաչաձև չկապակցված հիալուրոնաթթու՝ 1800kDa, 1600kDa, 10kDa։ հիալուրոնաթթու գլխավոր ազդող շիճուկում (1800kDa, 1600kDa, 10kDa), որը խթանում է մաշկում էլաստինի և կոլագենի սինթեզը, և ապահովում մաշկի խորը խոնավացումը:
  • Telomeres™ նորարարական արտոնագրված տեխնոլոգիա, որի հիմքում Նոբելյան մրցանակի արժանացած Տելոմերներին վերաբերող թեզն է: Խոսքը GGP` GERANYLGERANYLISOPROPANOL կոչվող նյութի մասին են, որի օգնությամբ վերականգնվում է ծերացման գործընթացի պատճառով մաշկում առաջացող փոփոխությունները։
  • Հաջորդը Calphasomes™ արտոնագրված տեխնոլոգիան է, որը ջրի կամ յուղի հիմքով ակտիվ նյութերի վերահսկվող մատակարարման համակարգ է՝ ուժեղացված և արդյունավետ ներթափանցմամբ։ Calphasomes ™ -ի գործող նյութը հիդրօքսիապատիտը՝ կալցիումի ֆոսֆատն է, հանքանյութ, որը ստացվում է ֆոսֆորիտային ապարներից։ Այն հանդես է գալիս որպես պաշտպանիչ թաղանթ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր և բացասական ազդեցությունից։ Բաղադրության մեջ օգտագործվում են հակատարիքային ագենտներ, էմուլգատորներ և այլ միջոցներ:
  • Եվ Meso-Glide™ արտոնագրված տեխնոլոգիան, որը ակտիվ նյութերի համակցումն է թիրախային խնդիրներ լուծելու համար։ Այս ակտիվ համակցությունները կանոնակարգեր են, որոնք հաստատվել են աշխարհի հազարավոր պրակտիկ բժիշկների կողմից մաշկի մեջ համապատասխան նյութերի անվտանգ ներթափանցման և անգերազանցելի արդյունք ստանալու համար:

Մենք կողմ ենք միայն ապացուցողական բժշկությանը, կլինիկական փորձով գրանցված արդյունքներին և արդյունքամետ մոտեցմանը: Որպես օրինակ կրկին ցանկանում ենք անդրադառնալ այս նկարում պատկերված արդյունքին:

Եվ այսպես, վերը ցուցադրված 3-րդ նկարում կարող եք տեսնել հիալուրոնաթթվի ներթափանցման 1,5- 2,5 մմ խորության արդյունքը շնորհիվ մեծաքանակ միկրոմիջանցքների հասնելով թիրախային շերտերին՝ հավասարաչափ բաշխումը։ Համեմատության համար, 2-րդ նկարում հիալուրոնաթթվի ներարկման միջոցով ներմուծումն է, իսկ 1-ին նկարում պարզապես մաշկի վրա տարատեսակ քսուքների միջոցով հիալուրոնաթթվի տարածումը:

Եվ այսպես, մաշկի ծերացում, տարիքային փոփոխություններ, պիգմենտացիա, խորը խոնավացման կարիք, ակնե, ակնեից, ջրծաղիկից և այլ մաշկային հիվանդություններից հետո մնացած սպիներ, հետքեր, փոսիկներ, մազաթափություն, ռոզացեա, ստրիաներ և այլն..

Եթե ձեզ նույնպես անհանգստացնում են վերը թվարկվածները, ցանկանում եք ստանալ երաշխավորված արդյունք վճարված գումարի դիմաց, ապա ընտրե´ք Ձեզ համար լավագույնը, շարժվեք այն մոտեցմամբ, որը հուշում են միջազգային  գիտահեն ստանդարտները, այլ ոչ գեղեցկության մասին ծեծված գովազդները:

Մինչ Dermapen 4 միկրոասեղնավորման միջամտությունը մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է: Գրանցվել կարող եք՝ գրելով մեր էջերին, կամ զանգով՝ 044 55 00 22։

  • Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
  • Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
  • Գայի պող․ 16 (ներքին՝ 3)
  • Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
  • Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Ի դեպ, COSMOLAB-ը հանդիսանում է ավստրիալական DermapenWorld ընկերության պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ-ում, եթե ընթերցողը բժիշկ է՝ մաշկաբան կամ կոսմետոլոգ, և հետաքրքրված է սարքով ու նյութերով, ապա այժմ հասանելի է ձեռքբերման հնարավորությունը հատուկ պայմաններով, ծաոթանալու համար կարող եք գրել մեր էջերին կամ զանգել 044 55 00  11 հեռախոսահամարով։

Լավագույն լուծումները բոլորին՝ առանց մարքեթինգային գունավորումների։