դեմքի մաքրում

Ու՞մ է անհրաժեշտ դեմքի մաքրումը

Դեմքի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ է յուրաքանչյուրին և այն պետք է կրի պարբերական բնույթ։ Այս հոդվածում կբերենք մի քանի փաստարկ, որպեսզի հասկանալի լինի միջամտության կարևորությունը:

Մաշկի բնական խոնավեցումը կատարվում է հատուկ ծորաններով, որոնք մաշկի մակերեսին ունեն ծակոտիների տեսք: Ամեն ծորան պարունակում է ճարպային պարկիկ, որն արտադրում է ճարպ։ Նորմալ մաշկի դեպքում ճարպազատումը օպտիմալ է։ Չոր մաշկը՝ անբավարար ճարպազատման հետևանք է, իսկ յուղոտ մաշկի ժամանակ՝ ճարպազատումը ավելցուկային է: Յուղոտ մաշկը կոսմետոլոգները համարում են «Աստծո պարգև», այն ավելի ձիգ է և ուշ է ծերանում։ Սակայն ոչ ճիշտ խնամքի արդյունքում այն կարող է «անեծքի» վերածվել։

Երբ տարբեր գործոնների ազդեցությամբ խցանվում են ճարպագեղձերի ծորանները (սև կետեր), հնարավոր է դեպքերի զարգացման հետևյալ 2 տարբերակները․

I
. Ճարպագեղձերի ցածր արտադրողականության հետևանքով ճարպազատող ֆունկցիան կարող է ուղղակի դադարել (դա բնորոշ է չոր մաշկին, ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ ավելի չոր և ջրազուրկ):

II. Ճարպագեղձերի գերաշխատանքի ժամանակ, որը հատուկ է մաշկի յուղոտ տեսակի համար, խցանված ծորանների շուրջ առաջանում է գրգռվածություն, ինչը դրսևորվում է պզուկների տեսքով։

Այսպիսով ակնհայտ է, որ ծակոտիների խցանումները վնասակար ազդեցություն ունեն ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի վրա։ Կորյակային ցանը օրգանիզմի ահազանգն է, ինչի արհամարհումը կարող է թանկ արժենալ։ Սեռահասունացման շրջանում կորյակային ցանը համարվում է սովորական երևույթ, սակայն, իրականում պատանիները բոլորովին պարտավոր չեն լինել «պզուկոտ», և դա «անխուսափելի չարիք» չէ, այլ հասարակ աչքաթողություն։ «Հորմոնալ հեղափոխության» ազդեցությամբ մաշկը ուժեղացնում է ճարպարտադրողականությունը։ Ծորանները չեն կարողանում հաղթահարել այդ ծավալը, որի արդյունքում խցանվում են ու առաջանում են պզուկներ։

Վերը նշված խնդիրների դեպքում բավարար է ընդամենը պարբերաբար այցելել բժիշկ-կոսմետոլոգին, այլ ոչ թե անտեղի չորացնել մաշկը մոդայիկ գելերով և տոնիկներով։ Արդյունքում պատանու կամ աղջկա մոտ հոգեբանական կոմպլեքս չի առաջանա։ Նորմալ մաշկ այսօր գրեթե ոչ ոք չունի։

Մաշկը հիմնականում լինում է այս կամ այն աստիճանի յուղոտ կամ չոր։ Մաշկի պարբերաբար մաքրման արդյունքում տեղի են ունենում․

• մաշկի թարմացում,


• ճարպարտադրության կարգավորում,


• մաշկի գույնի վերականգնում,


• ցանավորման քանակի նվազում,


• մաշկը ստանում է խնամված տեսք և սկսում «շնչել»։


Ամեն ոք, քիչ թե շատ, տան պայմաններում իրականացնում է դեմքի խնամք՝ պարբերաբար օգտագործելով դիմակներ, քսուքներ, պահպանում հիգիենայի կանոնները (կեղտոտ ձեռքերով դեմքին չդիպչելը), փորձում ճիշտ սնվել և այլն։ Իհարկե, դեմքի մաշկը ավելի երկար ժամանակ լավ տեսք կունենա, եթե ճիշտ խնամենք այն, սակայն, նույնիսկ լավ խնամված դեմքը պարբերաբար խորը մաքրման կարիք ունի, որի հաճախականությունը և տեսակը պետք է որոշել միայն բժիշկ-կոսմետոլոգի հետ։


Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ կատարել դեմքի մաքրումը

Դեմքի մաքրման հաճախականությունը կախված է մաշկի վիճակից։ Օրինակ՝ յուղոտ մաշկի դեպքում, երբ խցանված են ծակոտիները դեմքի մաքրումը պետք է իրականացնել տաս օրը մեկ։ Նորմալ մաշկի դեպքում ՝ ամիսը մեկ անգամ։ Անվիճելի են հետևյալ փաստերը՝

1) Դեմքի մաքրումը կարող է հանդիսանալ որպես նախապատրաստական փուլ մնացած այլ խնամքային պրոցեդուրաներից առաջ,

2) Դեմքի մաքրումից հետո կիրառվող պրոֆեսիոնալ նյութերի ակտիվ կոմպոնենտները ավելի խորն են ներթափանցում և հավասարաչափ ազդեցություն են ունենում մաշկի բոլոր շերտերի վրա

3) «Թարմ մաշկը» հիանալի արևայրուք է ընդունում․ դեմքի գեղեցիկ , հարթ և ոսկեգույն արևայրուքը երաշխավորված է,

4) Դիմահարդարումը ավելի լավ է նստում․ դիմահարդարներն իզուր չեն պնդում, որ իրենց հաճախորդներն օգտվեն դեմքի մաքրման ծառայությունից, որովհետև դիմահարդարման՝ MakeUp-ի նյութերը մաշկի վրա նստում են հարթ ու ավելի բնական։

Այսպիսով, դեմքի մաքրումն արդիական է անկախ տարիքից։ Ամեն օր յուրաքանչյուրիս դեմքը ենթարկվում է արտաքին միջավայրի ազդեցությանը՝ փոշին, քամին, արևն անում են իրենց «սև» գործը․ ծակոտիները խցանվում են, մաշկը դադարում է «շնչել»։ Արդյունքում առաջանում են պզուկներ և «սև կետեր», փոփոխվում է մաշկի գույնը և ստանում է ծերացող ու չխնամված տեսք։ Մեր կենտրոնում իրականացվում են դեմքի առողջ տեսքի վերականգնման և պահպանման բազմաթիվ պրոցեդուրաներ․ծակոտիների ոչ միայն մեխանիկական մաքրում, այլ նաև ՝

ուլտրաձայնային մաքրում,

կրիոկարբոթերապիա (Frozen C CO2)

պիլինգներ,

մաշկի մաքրում պրոֆեսիոնալ կոսմետիկայի միջոցով,

հակաբորբոքային և ծակոտիները նեղացնող ալգինատային դիմակներ։

Նման կոպլեքս մոտեցումն ապահովվում է մաշկի արդյունավետ և միևնույն ժամանակ պարբերական խնամքը։ Առողջ եղեք ․․․

CosmoLab-ում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։