Եթե լազերային մազահեռացումից հետո նկատել եք սև կետեր, դա պատճառ չէ անհանգստանալու։ Սև կետերը պարզապես այրված մազերն են, ինչը նշանակում է լազերային մազահեռացումը իրականանցվել է արդյունավետ։ Ավելի հաճախ սև կետերն ի հայտ են գալիս առաջին միջամտությունից հետո։ Որպես կանոն դրանք հատուկ են միայն հաստ և սև մազերին։ Ժամանակի ընթացքում՝ կապված լազերային էպիլացիայի միջամտությունների քանակով, մազածածկույթը դառնում է ավելի բարակ և ձեռք է բերում ավելի բաց գունավորում։
Լազերային մազահեռացումից հետո առաջացած սև կետերն ու բարձր ջերմաստիճանից պտտված մազերը, որոնք գտնվում են մաշկի մակերեւույթի վրա, կարելի է հեռացնել փափուկ սքրաբով, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում կարելի է նաև սափրել։ Այրված մազերը բացարձակապես չի կարելի հեռացնել ունելիի միջոցով՝ այլապես կվնասվի մաշկը։
Առաջին միջամտությունից հետո նոր մազերը կսկսեն աճել 3-5 շաբաթ հետո, սակայն 20%-ից ավելի քիչ քանակով։ Յուրաքանչյուր նոր միջամտությունը Ձեզ կհաղորդի ավելի երկար թավշյա զգացողություն, իսկ 5-10 միջամտությունից հետո անցանկալի մազածածկույթն ընդհանրապես կանհետանա մարմնի վրայից։ Հետագայում՝ տարին մեկ անգամ, անհրաժեշտ կլինի իրականանցնել պրոֆիլակտիկ միջամտություն՝ հեռացնելով մարմնին ի հայտ եկած բարակ մազերը։
Հարկ է նշել՝ Դուք կտեսնեք արդյունքն արդեն իսկ առաջին միջամտությունից հետո, երբ մազերը կընկեն, չնայած դրանց արտահայտվածությունը կախված է մի շարք առանձնահատկություններից՝ մաշկի տեսակից և գույնից, մազի կառուցվածքից։
Ինչպե՞ս խնամել մաշկը լազերային մազահեռացումից հետո։ Միջամտությունից հետո շատ կարևոր է պահպանել մի շարք կանոններ, քանի որ լազերային մազահեռացումը մաշկի համար տրավմատիկ միջամտություն է, հարկավոր ճիշտ խնամք տանել՝ օգնելով մաշկի ինքնավերականգնմանը։ Այս նպատակով, անհրաժեշտ է միջամտությունից հետո երեք օր շարունակ՝ առավոտյան և երեկոյան օգատգործել «Պանտենոլ» քսուք։ Ինչպես նաև անհրաժեշտ է երեք օր խուսափել շոգեբաղնքից և լողավազաններից, ընդունել ջրային ցնցուղ ոչ տաք ջրով՝ խուսափելու համար մաշկի ավելորդ գրգռվածությունից։
Միջամտությունից հետո երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է բացառել արևայրուքները, ամռանը մաշկի բաց հատվածները, որոնք ենթարկվել են լազերային միջամտության՝ հարկավոր է պաշտպանել բարձր քանակի SPF պարունակող սփրեյի միջոցով։ SPF քսուքի օգտագործումը հայաստանյան՝ բարձրադիր պայմաններում ցուցված է տարվա չորս եղանակներին, այնպես որ լազերային ցանկացած միջամտությունից հետո հարկավոր է այն օգտագործել։ Բանը նրանում է, որ լազերի ջերմային ազդեցությունը դարձնում է մաշկը շատ զգայուն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, որն էլ կարող է հանգեցնել այրվածքների և պիգմենտացիաների առաջացման։ Այդ կարճ ժամանակահատվածում հարկավոր է խուսափել նաև այնպիսի կոսմետիկ քսուքներից, որոնք պարունակում են մաշկը գրգռող տարրեր, մասնավորապես՝ սպիրտ և սքրաբ։
Հարկավոր է բացառել մեխանիկական և էլեկտրական մազահեռացումները, ինչպես նաև մազահեռացումը տարատեսակ քսուքների միջոցով, որոնք բացի անարդյունավետությունից նաև գրգռում են մաշկը՝ առաջացնելով ալերգիկ դրսևորումներ։ Պահպանելով այս կանորնները՝ միջամտության արդյունավետությունը իրեն սպասեցնել չի տա։ Պահպանելով վերոնշյալ կանոները՝ կապահովեք լազերայինմազահեռացման բարձր արդյունավետություն և ավելի շուտ կվայելեք կոշտ և ներխրված մազերից ազատված իդեալական և թավշյա մաշկի զգացողությունը։ Հարկ է հիշել նաև, որ լազերային մազահեռացումը բժշկական միջամտություն է։ «Cosmolab» էսթետիկ բժշկական կենտրոնում մազահեռացման միջամտությունն իրականացվում է բացառապես բժիշկների կողմից, որոնք նախապես պարզում են հակացուցումների առկայությունը։ Լազերային մազահեռացման միջամտությանը կարող եք գրանցվել նաև առցանց՝ ինքնուրույն ընտրելով լազերային մազահեռացման տեսակը, բժշկին, օրն ու ժամը։ Իսկ եթե դեռ հարցեր ունեք, ապա կարող եք գրանցվել խորհրդատվության, որը «Cosmolab»-ում իրականացվում է անվճար։
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ գործող առաջարկներին, որոնք վերաբերվում են լազերային մազահեռացման արժեքներին։
«Cosmolab»-ում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով կամ առցանց՝ սեղմելով օնլայն գրանցման կոճակը։