akne

Ակնե․ պատճառներ, միֆեր, բուժում

Ակնե կամ կորյակային ցան, քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում հիվանդի մոտ նկատվում է մազի ֆոլիկուլների և ճարպագեղձերի բորբոքում:

Ակնեի պատճառները


Ակնեի առաջացմանը նպաստող պատճառներ կարող են լինել հորմոնալ ֆոնի խանգարումը, իմունիտետի թուլացումը, սթրեսները, գերկերատոզը, մարսողական համակարգի օրգանների տարատեսակ հիվանդություններ, դիսբակտերիոզը: Պատճառ կարող է դառնալ նաև մարդու ճարպագեղձերի չափազանց ակտիվ աշխատանքը, բորբոքային գործընթացները, մարդու մաշկի միկրոֆլորայի առանձնահատկությունները: Արտաքին գործոնները կարող են նույնպես ակնե առաջացման պատճառներ դառնալ, շոգի և խոնավ կլիմայի ազդեցությունը, արևային ճառագայթումը, սոլյարիների ակտիվ այցելությունները, բշտիկների ինքուրույն հեռացման փորձերը, չափազանց մաքրասիրությունը կամ մոլի մաքրասիրությունը, որոշ դեղորայքի կողմնակի հետևանքները:

Ակնեի ախտանշանները


Ակնե ախտանշաններ են հանդիսանում սև կամ սպիտակ կորյակների տեսքով մաշկի ցանը, կոմեդոնների, թարախային պարունակությամբ կիստայանման կարծր գոյացությունների առաջացումը: Ցանն ուղեկցվում է ցավով, քորով, կարմրությամբ և ախտահարված հատվածի այտուցվածությամբ:

Ակնե ախտորոշումը

Բժիշկ-մաշկաբանն անցկացնում է պացիենտի զննում, անամնեզի հավաքագրում, հարցազրույց: Ակնեի կլինիական պատկերը բավականին բնորոշող է: Կարևոր է ակնեի առաջացման պատճառները հասկանալը, հաճախ բժիշկն ուղղորդում է անհրաժեշտ լաբորատոր մի շարք հետազոտությունների:

Ակնեի բուժումը

Ակնեի բուժումն անհրաժեշտ է իրականացնել համակարգային, համադրելով դեղամիջոցային բուժումը սարքավորումային մեթոդիկաների, սննդային վարքի և հորմոնալ ֆոնի կարգավորման հետ:

Ակնեի բուժման ի՞նչ մեթոդներ է առաջարկում CosmoLab-ը։

«Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնում ակնեի բուժման գործում կիրառվում է 2019թ-ին Գերմանիայում արտադրված Asclepion MeDioStar NeXT PRO դիոդային լազերային մեթոդով աշխատող սարքավորումը (ապացուցված է կլինիկական հետազոտություններով): Լազերի ինֆրակարմիր ճառագայթները բավականին խորն են թափանցում մաշկ, որպեսզի հասնեն մազի ֆոլեկուլներին և ճարպագեղձերին. լազերի ճառագայթած ջերմությունը ոչնչացնում է propionbacterium acne առաջացնող մանրէները: Բորբոքային ցանի ազդեցության դեպքում լազերային ճառագայթման առաջացրած ջերմությունը թարախային բշտիկներում խախտում է արյան շրջանառությունը՝ նվազեցնելով կարմրությունը: Ջերմությունը ոչնչացնում է նաև ճարպագեղձերում կուտակված մանրէների բջջապատի սպիտակուցները, ինչի շնորհիվ լազերը նաև մանրէասպան ազդեցություն ունի: Այսպիսով՝ երկակի ճառագայթման լազերն արագացնում է վերականգնումը և նվազեցնում նոր բորբոքային ցանի առաջացման հավանականությունը:

Ակնեի բուժման մեկ այլ մեթոդ է կրիոթերապիան․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։


2․ Հարավկորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ն նորագույն սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազը, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։ Դեմքի մաշկի ջերմաստիճանի կտրուկ իջեցումը բերում է ճարպագեղձերի ֆունկցիայի կրճատման, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։

Համակցված բուժումը՝ որպես խնդրի համակարգային լուծում։

Կենտրոնի բժիշկների կողմից մշակվել է համապատասխան բուժման պլան-փաթեթ՝ 2 մեթոդներով առանձին-առանձին և երկու մեթոդներով համակցված, ինչը թույլ է տալիս՝ կախված խնդրի բարդությունից և առանձնահատկություններից հիանալի արդյունք գրանցել մաքսիմալ կարճ ժամանակահատվածում։ Իհարկե, անկախ մեթոդի ընտրությունից իրականացվում է նաև դեղորայքային բուժում։ Asclepion MeDioStar NeXT PRO և Frozen C կրիոթերապիայի համակցված միջամտություններով փաթեթի շրջանակներում՝ բուժման 1 միջամտությունը 10․000 դրամ արժե, սակայն կախված պացիենտի խնդրից՝ անհրաժեշտ միջամտությունների քանակը որոշում է բժիշկը։
Անընդհատ խնամք մաշկի նկատմամբ

Ակնեի վերահսկման նպատակով խորհուրդ է տրվում հետևել հիգիենայի կանոններին, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, եթե այս պաթոլոգիային հակվածություն կա: Անհրաժեշտ է նորմալացնել մարմնի քաշը, խելամիտ սնվել, բացառել ալերգիա առաջացնող մթերքը, սպորտով զբաղվել, բալանսավորել հորմոնալ ֆոնը: Կարևոր է նաև կոսմետիկ խնդիրների առկայության դեպքում ընտրել ճիշտ խնամքի միջոցներ, ինչն ավելի լավ է անել բժիշկ-մաշկաբանի օգնությամբ: «Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է դեմքի մաշկի անհատական խնամք՝ կախված մաշկի տիպից։ Սկզբում առաջարկում ենք անցնել մաշկի տիպը պարզող թեստը, այնուհետև կստանաք մաշկի ընդհանուր բնութագիրն ու մաշկի խնամքի անհատական, ամենօրյա ուղեցույցը։ Թեստը ստորև։


Փորձագետները միաձայն պնդում են, որ խնդրահարույց մաշկի բուժման համար, հատկապես մեծ տարիքում ակնեի բուժման նպատակով անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել: Չէ՞ որ այս խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ միայն խնամք՝ կարևոր է հետազոտություն անցնել, շտկել մարմնական խանգարումները, սննդակարգը և կենսակերպը, ինչպես նաև լավ մասնագետ գտնել, որը տիրապետում է մասնագիտական սարքավորումային և ներարկումային մեթոդիկաներին:

Առասպել №1: ակնե ունեցող մաշկին հակացուցված են մաքրումները


CosmoLa-ի մաշկաբանները «մաքրումները» կտրականապես մերժող չեն: Մի շարք դեպքերում սա անհրաժեշտություն է: Սակայն, միջամտությունը պետք է մասնագետ իրականացնի: Կարևոր է գնահատել՝ անհրաժե՞շտ է արդյոք մաշկի բորբոքային մասնիկը հեռացնել թե ոչ: Երբեմն ռեգրեսը տեղի է ունենում հյուսվածքներում վերացման ճանապարհով, և այդ դեպքում մաշկի մակերեսին թարախային գլխիկ չի նկատվի: Հաճախ այս կերպ է դրսևորվում պարանոցի մաշկի ցանը, որը «բացելու» փորձերը միայն ավելի են վատթարացնում իրավիճակը:
Դեմքի մաքրման միջամտությունից հետո «CosmoLab»-ում օգտագործում է LED-թերապիայի հակաբորբոքային ծրագրերը, ինչը նշանակալիորեն արագացնում է ապաքինումը:

Առասպել №2: տնային օգտագործման մաքրման սարքավորումը օգտագործելը վտանգավոր է


Իհարկե, սակայն միայն ակտիվ բորբոքային գործընթացի դեպքում: Թարախային մասնիկների առկայության դեպքում իրավիճակը կարող են վատթարացնել խոզանակները, կարծր սպունգները և այլն: Դեմքի մաքրման տնային սարքավորումային համակարգերի օգտագործումն առավել համապատասխան է հետակնե շրջանում, երբ առկա են մնայուն բծեր, պիգմենտացիոն բծեր, մանր սպիներ:

Առասպել №3: քողարկող հատկություն ունեցող դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը վատթարացնում է իրավիճակը:

Մասամբ սա ճիշտ է: Անհրաժեշտ չէ ամեն օը դեկորատիվ կոսմետիկա օգտագոծրել, սակայն որպես կանոն պացիենտները խախտում են այս կանոնը: Ինպե՞ս վարվել օգտագործել ակնեի բուժման համար նախատեսվծած «քողարկող ազդեցությամբ» ակնեի բուժման միջոցները: Ուշադրություն դարձրեք մասնագիտացված ապրանքանիշների արտադրանքին, որը կարելի է գտնել դեղատներում: Կարևոր կանոն բոլորի՝ հատկապես խնդրահարույց մաշկի տեր, ակնեով մաշկի տեր մարդկանց համար. ուշադրություն դարձրե՛ք մթերքի պիտանելիության ժամկետին, նախապատվություն տվե՛ք այն մթերքին, որը հերմետիկ փաթեթավրված է, դրանք տարածե՛ք մեկանգամյա սպունգներով և կոսմետիկ փայտիկներով:

Առապել №4: մաշկը վնասակար է լվանալ.

Ամեն ինչ կախված է մաշկի վիճակից: Իհարկե, պետք չէ տարվել և անընդհատ լվացվել, ինչը հաճախ հակառակ արդյունք է ունենում: Եթե Դուք չոր, բարակ, կուպերոզի հակված մաշկ ունեք, ագրեսիվ սկրաբների չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել միկրոտրավմաների, ինչը ցանկալի չէ դեմքին ցանի առաջացման պայմաններում: Եթե հիպերկերատոզը նկատելի է, ճարպագեղձերը շատ ակտիվ են, ապա ճարպագեղձի լուսանցքի փակումը կորյակային ցանի առաջացման պաթոգենեզի առաջատար դերն է կատարում: Այս պատճառով մաշկի արդյունավետ խնամքը, ինչպես նաև աբրազիվ միջոցների շնորհիվ մաշկի արդյունավետ մաքրումն ուղղակի անհրաժեշտույթյուն է:

Առասպել №5: արևը բուժում է մաշկը

Խնդրահարույց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի զգուշությամբ վերաբերվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, քանի որ արևի տակ երկար գտնվելուց հետո ոչ միայն ավելանում է պիգմենտավորման ռիսկը և նվազում մաշկի տեղային իմունիտետը: Ակտիվ արևից 4-5 շաբաթ անց պացիենտները ունենում են ակնեի սրացում:

Առասպել №6: ակնեն չի բուժվում

Գոյություն ունի դասական, որպես կանոն գենետիկորեն պայմանավորված կորյակային հիվանդության ձև, որը սկսվում է 11-14 տարեկանում և անհետանում սեռական հասունացման ավարտին: Սակայն եթե մաշկը «խնդրահարույց» է դարձել օրինակ 23-30 տարեկանում, անհրաժեշտ է գտնել և վերացնել խթանող գործոնը: Սա կարող են լինել ներքին օրգանների հիվանդությունները, սննդակարգը, սթրեսը: Օրինակ, բազմաթիվ մարդիկ դրական արդյունք են ստացել սննդից շաքարի, գլյուտեն, լատկոզ և կազեին պարունակող մթերքի բացառման դեպքում: Մի շարք դեպքերում դեմքի ցանի առաջացումը վահանաձև գեղձի կամ սեռական հորմոնների աշխատանքի խաթարման արդյունք է:

«Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։