Քիմիակա՞ն, թե լազերային պիլինգներ | Ինչպե՞ս տարբերակել
Սպիներ, հետակնե հետքեր, մանր և խոշոր կնճիռներ, մաշկային անհարթություններ, մաշկի ոչ միատարր երանգ․․․
Սրանք այն հիմնական խնդիրներն են որոնց հետ առերեսվում ենք պարբերաբար և սկսում լուծումներ փնտրել։
Որո՞նք են քիմիական և լազերային պիլինիգների հիմնական տարբերությունները
Ե՛վ քիմիական և՛ լազերային պիլինգները մաշկը շերտազատող միջմատություններ են, որոնք հեռացնում են վերնամաշկի հին շերտերը՝ խթանելով նոր բջիջների վերարտադրությունը։ Երկու միջամտություններն էլ սովորաբար կիրառում են վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով։
Քիմիական և լազերային պիլինիգների բուն տարբերությունը հենց միջամտության գործընթացն է։ Առաջին դեպքում մաշկի հարթեցման համար օգտագործվում է քիմիական լուծույթներ, իսկ երկրորդի դեպքում՝ տարբեր երկարության լազերային ճառագայթներ։
Քիմիական պիլինգները թթուների հիմքով տարբեր խտության (որքան լուծույթի ph-ը ցածր՝ այնքան ավելի ագրսիվ) լուծույթներն են։
Գոյությունի ունի պիլինգների երեք տեսակ՝ մակերսային, միջին և խորը
Մակերսային քիմիական պիլինգները նախատեսված են վերնամաշկի հիմային շերտի սահմաններում թեթև շերտազատման համար։ Մակերեսային պիլինգների ժամանակ օգտագործվում են՝ գլիկոլաթթուներ, կաթնաթթուներ, մրգաթթուներ, ինչպես նաև կարող են օգտագործվել սալիցիլային և գլիկոլային, ռետինոլային (5-10%), ֆիտինային, մինդալային և TCA (1-15%) թթուներ։
Միջին քիմիական պիլինգներն ավելի ագրեսիվ են և ներթափանցում են մինչև մաշկի միջին և արտաքին շերտեր։ Դրանք են սալիցիլային, գլիկոլային, TCA (30-40%) թթուները։
Խորը քիմիկական պիլինգները (ֆենոլաթթուներ) ամենաագրեսիվն են և օգտագործվում են նույնիսկ խորը կնճիռների և սպիների մշակման համար։
Լազերայի պիլինգներ՝
Գոյություն ունի լազերների երկու տիպ՝ աբլյատիվ և ոչ աբլյատիվ։
Լազերային միջամտությունների հիմքում ընկած է ընտրանքային ֆոտոթերմոլիզը, ինչը նշանակում է որ գործընթացի համար պետք է լինի թիրախ որը կկլանի համապատասխան երկարության լազերային ճառագայթը։ Մաշկի պիլինգի դեպքում լազերային ճառագայթը կլանվում է ջրի կողմից։ Աբլյատիվ լազերներն են՝ CO2-ը և Erbium Yag-ը։ Այս երկու լազերները ապահովում են լավագույն արդյունքներ՝ ներթափանցելով մաշկի բոլոր շերտեր։
Իսկ ինչ վերաբերում է ոչ աբլյատիվ լազերներին, ապա դրանք չեն շերտազատում մաշկը, սակայն ներթափանցելով բուն մաշկ խթանում են կոլագենի և էլստինի սինթեզը՝ վերնամաշկը թողնելով անվնաս։
Աբլյատիվ լազերները հագեցած են նաև ֆրակցիոն տեխնոլոգիայով։ Ֆրակցիոն տեխնոլոգիայով մաշկի հղկման արդյունքում վերնամաշկի և բուն մաշկի շերտերում առաջանում են միկրոթերմալ սյունաձև վնասվածքներ։ Սրա շնորհիվ վերականգողական շրջանը շատ է կարճանում՝ սկսած մեկ օրից, ինչն առավել հարամարվետ է դարձնում միջամտությունը։
Լազերային պիլինգը հղկման գործընթացից տարբերվում է կարգաբերումներով։ Լազերային պիլինգները ավելի նուրբ ազդեցություն ունեն և ավելի կարճ վերականգողական շրջան, քան լազերային հղկումները, որոնք կատարվում են ավելի բարդ կոսմետիկ խնդիրների դեպքում։
Ի տարբերություն քիմիական պիլինգների, որոնց կատարումը հինված է մասնագետի փորձառության և գիտելիքների վրա (մեծ է մարդկային գործոնը), լազերային պիլինգները/հղկումները վերահսկելի գործընթացներ են։ Քանի որ կարգաբերումների շնորհիվ միջամտությունն անցկացնող բժիշկը կարող է կառավարել լազերի ներթափանցման խորությունը, իսկ միջամտությունից առաջ որոշակիորեն կարողանում ենք կանխատեսել հնարավոր արդյունքը։
Այնուհանդերձ յուրաքանչյուր մաշկ առանձնակի մոտեցում է պահանջում։ Ցանկալի արդյունքի հասնելու համար տեխնոլոգիաների ընտրությունը պետք է վերագրվի բժշկին։
Գրանցվել կարող եք՝ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող առցանց գրանցման շրջանակին։ Մեր էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)