Դեմքի խորը կնճիռները և ծալքերը, որոնք հայտնվում են տարիքի ընթացքում, Էսթետիկ անհարմարավետություն է պատճառում և՛ կանանց, և՛ տղամարդկանց։
Ժամանակակից տղամարդը պետք է խնամված տեսք ունենա, դա աքսիոմա է։ Անկախ նրանից, թե որքան հարուստ են ձեր դեմքի միմիկական արտահայտությունները, խոր կնճիռները ձեզ չեն գեղեցկացնելու, մանավանդ որ տարիքի հետ դրանք առավել նկատելի են դառնում։ Բոտուլինոտոքսինի (բոտոլինոթերապիա) ներարկումները օգնում են հնարավորինս բնական կերպով նվազեցնել դեմքի միմիկական կնճինռերի արտահայտվածությունը և հարթ կնճիռները:
Դեմքի ծերացման առանձնահատկությունները տղամարդկանց մոտ
Դեմքի ծերացման ընթացքում (գանգի ոսկորների, ենթամաշկային ճարպաբջջանքի, մաշկի և մկանային հյուսվածքների համալիր դեֆորմացիա), գրավիտացիոն (ձգողական) պտոզի ազդեցության տակ որոշակի գենդերային հատկություններ սկսում են գերակշռել: Տղամարդկանց մոտ տարիքային փոփոխությունների նախանշանները ավելի ուշ են ի հայտ գալիս, քան կանանց մոտ, սակայն արտահայտվում են ավելի ցայտուն։
Տղամարդկանց մոտ կնճիռները ավելի խորն են և հստակ արտահայտված։ Դա պայմանավորված է ինչպես դեմքի մկանների ակտիվության, այնպես էլ ենթամաշկի ճարպաբջջանքի հաստության հետ (տղամարդկանց մոտ այն ավելի բարակ է):
Տղամարդկանց օրգանիզմում ճարպաբջջանքը նույնպես իր առանձնահատկությունը ունի՝ ճարպային բջիջները և ճարպի շերտերը ավելի փոքր են: Հետևաբար, տղամարդկանց ենթամաշկային ճարպային շերտը միշտ ավելի բարակ է ՝ անկախ տարիքից:
Տղամարդկանց՝ հատկապես տարեցների մոտ, վերին կոպի պտոզը նույնպես առավել արտահայտիչ է։
Բոտուլինոթերապիան ժամանակակից Էսթետիկ բժշկության առավել կարևոր ոլորտներից մեկն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այս գործընթացը դեմքին տալիս է խնամված տեսք, երիտասարդացնում և թարմացնում է այն: Սա թույլ է տալիս ավելի ուժեղ սեռին իրեն ավելի վստահ և գրավիչ զգալ, մեծացնում է ինքնավստահությունը և տրամադրությունը:
