Երբեք շուտ չէ բոտուլինոթերապիա կատարելու համար:
Արդյո՞ք երբ է ճիշտ ժամանակը բոտուլինոթերապիա կատարելու համար։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ միջամտությունը բացի տեղային (ժամանակավոր) ազդեցությունից ունենում է նաև կանխարգելիչ ազդեցություն։ Այս հոդվածում կանդրադառնանք բոտուլոտոքսինի կիրառման առանձնահատկություններին և տարածված թյուր կարծիքին, որ միջամտությունն անհրաժեշտ է կատարել մեծ տարիքում՝ միայն խորը կնճիռների և դիմային ծալքերի դեպքում։
Արդյոք պե՞տք է սպասել, մինչև կտեսնեք կնճիռների նշաններ ՝ բոտուլինոթերպիա կատարելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ներարկումները իրականում կարող են կանխարգելիչ ազդեցություն ունենալ մաշկի ծերացման վրա, որն այժմ կոչվում է «մաշկի ծերացման կանխարգելում/Prejuvenation»: Ըստ այդմ մասնագետները խորհուրդ են տալիս սկսել բոտուլոտոքսինի ներարկումներն ավելի շուտ, քան ավելի ուշ:
Ի՞նչ է մաշկի ծերացման կանխարգելումը/ Prejuvenation։
Մաշկի երիտասարդացումը ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու մի շարք միջամտություններ և միջոցներ, որոնք ծերացման նշանների հայտնվելուն պես՝ (ծալքեր, միմիկական կնճիռներ) ուղղված են մաշկին ավելի երիտասարդ տեսք տալուն: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ բոտուլոտոքսինի ներարկումների նման հակատարիքային միջամտությունները կարող են արդյունավետորեն կանխել նաև հետագա կնճիռների առաջացումը: Սա հանգեցրել է մի նոր տերմինի առաջացման, որը կոչվում է #prejuvenation՝ մաշկի երիտասարդացում կամ ծերացման կանխարգելում: Սպասելու փոխարեն, թե երբ ծերացման նշաններն կհայտնվեն մաշկի վրա, կարող եք կանխարգելիչ մոտեցում ցուցաբերել երբ նկատում եք ծերացման առաջին նշանները, դա թույլ կտա ավելի մեծ տարիքում քղել ճիշտ խնամքի և մոտեցման պտուղները։
Լուսանկարում Մոսկվայից ժամանած բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աիդա Հովհաննիսյանի կատարած աշխատանքն է։
Արդյո՞ք բոտուլինթերապիան կանխում է կնճիռների առաջացումը:
2006 թ.-ի ուսումնասիրություններից մեկի ընթացքում, որը տևել է շուրջ 13 տարի, հետևելով մի քանի երկվորյակ քույրերի՝ հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ ստացվող պարբերական բոտուլոտոքսինի ներարկումները կարող է նվազագույնի հասցնել հետագա ճակատային հորիզոնական և միջհոնքային գծերի, դիմային այլ կնճիռների և մաշկի ծալքերի առաջացումը: Ուսումնասիրության ընթացքում մեկ երկվորյակը 13 տարվա ընթացքում տարեկան երկու կամ երեք անգամ կանոնավոր կերպով ստացել է բոտուլոտոքսինի ներարկումներ: Մյուս երկվորյակը այս նույն 13 տարիներ ընթացքում ստացել է ընդամենը երկու բոտուլոտոքսինի ներարկում, ընդ որում՝ 4 տարի ընդմիջումներով։
13 տարի անց կանոնավոր միջամտություններ կատարող երկվորյակը չի ունեցել ճակատի կամ միջհոնքային հատվածի կնճիռներ, մինչդեռ նվազագույն միջամտություններ կատարած երկվորյակը կնճիռներ ուներ այս հատվածներում: Աչքերի մոտ սագաթաթի կնճիռները նույնպես բարելավվել են միջամտություններ կատարող երկվորյակի մոտ՝ ի տարբերություն իր քրոջ։
Հետաքրքիր է, որ դեմքի չմշակված հատվածները երկու երկվորյակների մոտ նույն տեսքն ունեին, ինչը հաստատում է բոտուլինոթերապիայի ներարկումների ազդեցություն մասին:
Հետագա հետազոտությունները պարզել են, որ բոտուլոտոսքսինի ներարկումները մեծացնում են կոլագենի արտադրությունը՝ միաժամանակ նվազեցնելով մատրիցային մետալոպրոտեինազներ (MMPs) կոչվող ֆերմենտները, որոնք պատասխանատու են կոլագենի նվազման համար: Այսպիսով, ընդունված է համարել, որ բոտուլոտոքսինի ներարկումները ունակ են վերափոխել մաշկի կառուցվածքը, և հետևաբար, կանխել ծալքերի, կնճիռների, իսկ որոշ դեպքերում ՝ նույնիսկ սպիների առաջացումը:
Լուսանկարում Մոսկվայից ժամանած բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աիդա Հովհաննիսյանի կատարած աշխատանքն է։
Ո՞րն է բոտուլինոթերապիա կատարելու լավագույն տարիքը:
Քանի որ մենք գիտենք, որ բոտուլոտոքսինի ներարկումները (բոտուլինոթերապիա) ունեն կանխարգելիչ ազդեցություն, որքան շուտ սկսեք, այնքան արդյունքները ավելի երկար ժամանակ կպահպանվեն: Եթե սպասում եք, որ կնճիռները դառնան ավելի խորը և արտահայտված, ապա այդ ժամանակ ավելի դժվար կլինի հարթեցնել մաշկը և հասնել ավելի երիտասարդ տեսք ունենալուն: Փոխարենը, կարող եք ավելի երիտասարդ տարիքում կատարել միջամտությունները, որպեսզի օգտվեք դրա ընդհանուր դրական ազդեցություններից, որ դրա կարիքը չունենաք հետագայում։
Ամփոփում
Ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ բոտուլոտոքսինի ներարկումների հաճախակի կատարումը հանգեցնում է մաշկի վրա կուտակված կնճիռների երիտասարդացման՝ առաջին հերթին կանխելով ծերացման նշանները: Կատարեք բոտուլինոթերապիա ավելի վաղ տարիքում՝ ադյունքները առավելագույնի հասցնելու և հետագայում կնճիռներ չունենալու համար:
Այժմ բոտուլինոթերապիայի համար գործում է 10% զեղչ, ամբողջական գնացուցակը ներկայացված է՝ www.cosmolab.info հղմամբ։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում բժշկական առաջնային զննումն ու խորհրդատվությունն անվճար է։ Ցանկանու՞մ եք խորհրդակցել բժշկի հետ և ստանալ բոլոր հարցերի պատասխանները, ապա կարող եք գրանցվել՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Լուսանկարում Մոսկվայից ժամանած բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աիդա Հովհաննիսյանի կատարած աշխատանքն է։
Դիտե՛ք նաև «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի բժիշկ-էսթետիստ Իռեն Ռաֆաելովայի մեկնաբանությունը միջամտության վերաբերյալ։