Ինչպե՞ս խնամել մաշկը դիմակ կրելուն զուգահեռ

Երկրում դիմակ կրելու ռեժիմը պարտադիր է, որը շատ հարցերի պատճառ է դառնում: Այժմ շատերը անհանգստացած են դիմակի հետ շփվող մաշկի վիճակով: Երբ մարդը շնչում է, դիմակն աստիճանաբար խոնավանում է, իսկ խոնավ դիմակը կարող է հանգեցնել մաշկի լուրջ խնդիրների՝ հատկապես նրանց մոտ, ովքեր մաշկային խնդիրների հակում ունեն։ Ունենալ ակնե կամ դերմատիտ, ոչ ոք չի ցանկանում։ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի մասնագետները այս թեմայի վերաբերյալ ներկայացնում են իրենց բացատրությունները:

Հասարակական վայրեր այցելելիս պարբերաբար դիմակներ կրելու հարցը հասարակության մեջ բազմաթիվ հակասությունների և բանավեճերի պատճառ է դարձել:

Միևնույն ժամանակ, բժիշկները պնդում են, որ դիմակն է մարմինը կորոնավիրուսային վարակից պաշտպանելու ամենահուսալի միջոցներից մեկը, քանի որ այն ապահովում է շնչառական համակարգի պաշտպանությունը:

Դիմակի մշտական կրումը կարող է հանգեցնել մաշկի կարմրության, ալերգիայի, բորբոքման և այտուցվածության: Դիմակների բաղադրության մեջ հաճախ առկա է պոլիպրոպիլենային մանրաթելեր, որոնք կարող են հանգեցնել մաշկի զգայունության բարձրացման։ Այս ամենի հետ մեկտեղ դիմակի հետ մաշկի շփման, կեղտի, քրտինքի պատճառով մաշկի մակերեսին բորբոքում, կարմրություն և ակնե կարող է առաջանալ: Կարող են զարգանալ նաև կոնտակտային դերմատիտի կամ կոնտակտային ալերգիկ դերմատիտի ախտանշանները, ներառյալ՝ քոր, այրոց և ծակոցներ: Դեմքի հետ շփման ժամանակ դիմակը կարող է առաջացնել կարմրություն, խոր հետքեր և էպիդերմիսի խանգարումներ:

Անվտանգության կանոններ

Դեղատներից ձեռք բերված սովորական բժշկական վիրաբուժական դիմակները սովորաբար խնդիրներ չեն առաջացնում: Դիմակը պետք է պատրաստված լինի բարձրորակ հիպոալերգեն նյութից` կոնտակտային ալերգիկ դերմատիտի զարգացման ռիսկերը նվազեցնելու համար: Կարևոր է նաև դիմակը ճիշտ կրումը։

Բացարձակապես հակացուցված է մեկանգամյա օգտագործված բժշկական վիրաբուժական դիմակը այլ մարդկանց փոխանցելը: Սա կարող է նպաստել բազմաթիվ՝ ներառյալ մաշկային, հիվանդությունների փոխանցմանը: Ամենօրյա մաշկի խնամքը սովորական բժշկական վիրաբուժական դիմակ կրելու դեպքում անհրաժեշտ չէ փոխել: Եթե մաշկը վնասել եք, կարևոր է կրկնվող վնասվածքներից խուսափելը: Եթե արդեն ունեք դեմքի մաշկի բորբոքային հիվանդություններ, որոշ դեպքերում բժշկական վիրաբուժական դիմակ կրելը կարող է առաջացնել պրոցեսի ակտիվացում:

Փորձեք ավելի հաճախ հիգիենիկ միջամտություններ կատարել, դեմքի մաշկը մշակել հատուկ հակասեպտիկ միջոցներով։ Աղջիկներին խորհուրդ է տրվում սահմանափակել ամենօրյա կոսմետիկայի օգտագործումը:

Եթե դիմակ կրելուց հետո դեմքը կարմրում է, պետք է լվանալ այն տաք և մաքուր ջրով՝ օգտագործելով թեթև կաթիկ առանց բուրահաղորդիչների: Ապա մաշկը խոնավեցնող քսուք օգտագործել, ինչը կանցկացնի մաշկի գրգռումը: Եթե կարմրությանը ավելանում են նաև ակնեն և մաշկի վնասման նշանները, պետք է հրաժարվել կոսմետիկայից և հակատարիքային միջոցներից: Դրանք պետք է փոխարինել լավ հիպոալերգեն և խոնավացնող միջոցներով՝ նախատեսված զգայուն մաշկի համար: Կարևոր է դեմքի մաշկի խնամքի համար ճիշտ խոնավեցնող միջոց ընտրել։ Ալերգիայի առաջին նշանների առաջացման դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե մաշկի հետ կապված խնդիրներ կան կամ արդեն առկա է մաշկի բորբոքային պրոցես․ տվյալ դեպքերում անհրաժեշտ է դիմել մաշկաբանի:

Դիմակ կրելուց առաջ դեմքի քսուքը ո կանխարգելիչ նպատակներով կիրառելը կարելի է, բայց պետք է հետևել պարզ կանոններին.

• մաշկաբանի առաջարկած քսուքը բարակ շերտով պետք է տարածել նախապես մաքրված մաշկին,
• անհրաժեշտ է շրջանցել կոպերի շրջանը և
խուսափել աչքերի մեջ ներթափանցումից:

Սակայն ամենօրյա կոսմետիկայի կիրառումը ցանկալի է սահմանափակել: Այժմ շատերը բժշկական դիմակներին որպես այլընտրանք օգտագործում են այլ միջոցներ՝ կիրառելով տարբեր կպչուն պիտակներ և այլն: Դիմակը կարող է փոխարինվել, բայց դեմքի մաշկը, ավաղ, ոչ: Հետևաբար կարևոր է հոգ տանել մաշկի մասին: Այն վերականգնելն ավելի երկար է տևում և թանկ, քան նախապես անհանգաստանալը:

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։