Առանց ավելորդ մազերի կատարյալ հարթ մաշկը բազմաթիվ կանանց երազանքն է: Այդ խնդրի լուծման համար նրանք պատրաստ են փորձել ցանկացած միջոց՝ առաջին իսկ միջամտությունից ակնթարթային արդյունքի ակնկալիքով: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. անարդյունավետ մեթոդները ցանկալի արդյունք չեն ապահովում: Մազահեռացնող սարքերը, մեղրամոմը և շաքարը ցավ են պատճառում և չեն պակասեցնում մազերի քանակը կամ աճի ինտենսիվությունը, և միջամտությունը անհրաժեշտ է լինում կրկնել ամբողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր 3-4 շաբաթ: Սափրվելու ածելին անցավ է և մատչելի, բայց արդյունքը պահպանվում է ընդամենը մեկ-երկու օր, բացի այդ, ներաճած մազեր և գրգռվախություն է առաջանում: Էլեկտրոէպիլացիան մազերն աստիճանաբար հեռացնում է ընդմիշտ, սակայն այն ցավոտ միջամտություն է, իսկ տեխնիկան հաշվի առնելով՝ հնարավոր են անդառնալի հետևանքներ (սպիներ):
Լազերային էպիլացիան գեղեցիկ և կատարյալ հարթ մաշկի համար պայքարի առաջատար միջոցն է: Արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք մի քանի միջամտություն անցկանցնել: Ինչու՞: Մանրամասն քննարկենք այդ հարցը:
Անատոմիայի գաղտնիքները
Դուք նայում եք մաշկին, անցանկալի մազեր եք տեսնում և որոշում եք դիմել լազերային էպիլացիայի: Արդյոք տեղյա՞կ եք, որ մաշկի տակ կարող են գտնվել 3 անգամ ավելի կենդանի մազարմատներ, քան մակերեսին մազ եք տեսնում: Այդ պատճառով մենք տեսնում են մազածածկույթի միայն փոքր մասը: Մազն ունի կյանքի ցիկլ, ընդ որում նույնիսկ կողք կողքի գտնվող մազերի աճի փուլը ոչ մի կերպ համաձայնեցված չէ: Հեռացնելով մեկ տեսանելի մազը՝ մենք ոչ մի կերպ չենք ազդում քնած կամ շուտով թափվող մազի վրա: Անատոմիական այդ առանձնահատկությունները թույլ չեն տալիս մեկ միջամտության ընթացքում ազատվել բոլոր մազերից էպիլացիայի ցանկացած տեսակի դեպքում:
Մազի կյանքի ցիկլը և ինչպես է այն ազդում միջամտության արդյունավետության վրա
Ինչու՞ է անհրաժեշտ միջամտությունը կրկնել մեծ ընդմիջումներով: Փորձառու մասնագետները կհաստատեն՝ այդ մոտեցումը պայմանավորված է ոչ թե ձեզ ավելի շատ գումար վատնել ստիպելու ցանկությամբ այլ բացարձակապես ֆիզիոլոգիայի առանձնահատկություններով: Մազն ունի աճի 3 փուլ.
• Անագեն- այս փուլում մազն ակտիվ աճում է և կուտակում մելանին: Լազերային մազահեռացման լավագույն ժամանակն է: Հենց մելանինը «նկատելով»՝ լազերն ազդում է մազարմատի վրա, լույսը թափանցում է սոխուկի մեջ և ակնթարթորեն փոխանակվում ջերմային էներգիայի: Մելանինի կլանած բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ մազարմատը ոչնչանում է: Այսպես, լազերային մազահեռացումն առավել արդյունավետ է անագենի այն փուլում, երբ հատուկ մելանոցիտ կոչվող բջիջները բավականաչափ մելանին են արտադրել: Այլ կերպ ասած՝ նույնիսկ անագենի փուլում գտնվող ոչ բոլոր մազերն են ընդմիշտ հեռանում մեկ միջամտության ընթացքում:
• Կատագեն- անցումային փուլ, աճի աստիճանական դադարում: Մազի սոխուկի բջիջները դադարում են կիսվել, մելանին չի արտադրվում: Մազը «քնում է» և լազերի ազդեցությունն այդ մազի վրա անարդյունավետ է:
• Տելոգեն- «հանգստի» փուլ, երբ մազն վերջնականապես առանձնանում է այն սնուցող անոթից և պատրաստվում ընկնելուն:
