Առանց ավելորդ մազերի կատարյալ հարթ մաշկը բազմաթիվ կանանց երազանքն է: Այդ խնդրի լուծման համար նրանք պատրաստ են փորձել ցանկացած միջոց՝ առաջին իսկ միջամտությունից ակնթարթային արդյունքի ակնկալիքով: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. անարդյունավետ մեթոդները ցանկալի արդյունք չեն ապահովում: Մազահեռացնող սարքերը, մեղրամոմը և շաքարը ցավ են պատճառում և չեն պակասեցնում մազերի քանակը կամ աճի ինտենսիվությունը, և միջամտությունը անհրաժեշտ է լինում կրկնել ամբողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր 3-4 շաբաթ: Սափրվելու ածելին անցավ է և մատչելի, բայց արդյունքը պահպանվում է ընդամենը մեկ-երկու օր, բացի այդ, ներաճած մազեր և գրգռվախություն է առաջանում: Էլեկտրոէպիլացիան մազերն աստիճանաբար հեռացնում է ընդմիշտ, սակայն այն ցավոտ միջամտություն է, իսկ տեխնիկան հաշվի առնելով՝ հնարավոր են անդառնալի հետևանքներ (սպիներ):
Լազերային էպիլացիան գեղեցիկ և կատարյալ հարթ մաշկի համար պայքարի առաջատար միջոցն է: Արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք մի քանի միջամտություն անցկանցնել: Ինչու՞: Մանրամասն քննարկենք այդ հարցը:
Անատոմիայի գաղտնիքները
Դուք նայում եք մաշկին, անցանկալի մազեր եք տեսնում և որոշում եք դիմել լազերային էպիլացիայի: Արդյոք տեղյա՞կ եք, որ մաշկի տակ կարող են գտնվել 3 անգամ ավելի կենդանի մազարմատներ, քան մակերեսին մազ եք տեսնում: Այդ պատճառով մենք տեսնում են մազածածկույթի միայն փոքր մասը: Մազն ունի կյանքի ցիկլ, ընդ որում նույնիսկ կողք կողքի գտնվող մազերի աճի փուլը ոչ մի կերպ համաձայնեցված չէ: Հեռացնելով մեկ տեսանելի մազը՝ մենք ոչ մի կերպ չենք ազդում քնած կամ շուտով թափվող մազի վրա: Անատոմիական այդ առանձնահատկությունները թույլ չեն տալիս մեկ միջամտության ընթացքում ազատվել բոլոր մազերից էպիլացիայի ցանկացած տեսակի դեպքում:
Մազի կյանքի ցիկլը և ինչպես է այն ազդում միջամտության արդյունավետության վրա
Ինչու՞ է անհրաժեշտ միջամտությունը կրկնել մեծ ընդմիջումներով: Փորձառու մասնագետները կհաստատեն՝ այդ մոտեցումը պայմանավորված է ոչ թե ձեզ ավելի շատ գումար վատնել ստիպելու ցանկությամբ այլ բացարձակապես ֆիզիոլոգիայի առանձնահատկություններով: Մազն ունի աճի 3 փուլ.
• Անագեն- այս փուլում մազն ակտիվ աճում է և կուտակում մելանին: Լազերային մազահեռացման լավագույն ժամանակն է: Հենց մելանինը «նկատելով»՝ լազերն ազդում է մազարմատի վրա, լույսը թափանցում է սոխուկի մեջ և ակնթարթորեն փոխանակվում ջերմային էներգիայի: Մելանինի կլանած բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ մազարմատը ոչնչանում է: Այսպես, լազերային մազահեռացումն առավել արդյունավետ է անագենի այն փուլում, երբ հատուկ մելանոցիտ կոչվող բջիջները բավականաչափ մելանին են արտադրել: Այլ կերպ ասած՝ նույնիսկ անագենի փուլում գտնվող ոչ բոլոր մազերն են ընդմիշտ հեռանում մեկ միջամտության ընթացքում:
• Կատագեն- անցումային փուլ, աճի աստիճանական դադարում: Մազի սոխուկի բջիջները դադարում են կիսվել, մելանին չի արտադրվում: Մազը «քնում է» և լազերի ազդեցությունն այդ մազի վրա անարդյունավետ է:
• Տելոգեն- «հանգստի» փուլ, երբ մազն վերջնականապես առանձնանում է այն սնուցող անոթից և պատրաստվում ընկնելուն:
Գիտնականները պնդում են, որ մարմնի մազերի միայն 30-40% է միաժամանակ գտնվում անագենի փուլում: Մեկ միջամտության ընթացքում դուք ազատվում եք միայն աճող մազերից, որոնց մեջ բավականաչափ մելանին կա, որպեսզի լազերի էներգիան կարողանա ոչնչացնել մազարմատը: Իսկ ինչպե՞ս վարվել մնացած մազերի հետ: Անհրաժեշտ է սպասել 6-8 շաբաթ և կրկնել միջամտությունը:
Այդ ժամանակահատվածում մշակված հատվածներում կհայտնվի մազերի երկրորդ «ալիքը»: Ճիշտ մոտեցումը թույլ կտա առավելագույն արդյունավետությամբ ազատվել անցանկալի մազերից:
Քանի՞ միջամտություն անհրաժեշտ կլինի և որքա՞ն է արդյունքը պահպանվում
Անատոմիան հասկանալուց հետո կարող ենք քննարկել առավել հուզող հարցերը:
Առաջին միջամտություն ավարտված է, ե՞րբ են թափվելու մազերը: Ստիպված կլինեք սպասել, մազարմատը վնասված է, բայց դեռ պահում է մազը: Հարթ մաշկը կվայելեք 10-14 օր անց: Անցանկալի մազածածկույթից ամբողջապես ազատվելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 միջամտություն (կախված ձեր մաշկի տիպից, նախկինում կիրառված մազահեռացման մեթոդներից,արյան շրջանառության առանձնահատկություններից և այլ անհատական գործոններից): Բժիշկ-կոսմետոլոգը յուրաքանչյուր այցելուի համար անհատական որոշում է միջամտությունների քանակը՝ սովորաբար 6-ից 8 միջամտություն:
Լազերային մազահեռացումը կարո՞ղ է մշտապես ազատել ձեզ մազերից:
Միջամտության մեխանիզմը ենթադրում է մազարմատի ոչնչացում, արյունքում այդ հատվածում երբեք նոր մազ չի աճում: Գիտական փաստերն ապացուցում են. լազերը կարող է հեռացել մազերի մինչև 95%: Ինչպե՞ս վարվել մնացած 5%-ի հետ: Նորից դիմենք անատոմիային. ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր մազարմատը չի արթնանա և աճ չի սկսի:
Իհարկե, դուք կցանկանայիք լազերային մազահեռացման մեկ միջամտության ընթացքում ազատվել բոլոր անցանկալի մազերից: Բայց մտածե՛ք ապագայի մասին. արդեն առաջին միջամտությունից հետո մազերի քանակը կպակասի մոտ 25%-30%-ով, իսկ մեկ-մեկուկես տարի անց կարող եք դրանց մասին մոռանալ: Այնքան էլ երկար ժամանակ չէ այսքան մեծ խնդրի լուծման համար:
«Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնը հագեցած է լազերային մազահեռացման ամենաարդյունավետ սարքավորումներով։ Իսկ «Հունիսյան ակցիան» ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ամենամատչելի առաջարկն է՝ հաշվի առնելով Candela GentleLase Pro-U սարքի թարմությունը։ Հավելենք՝ ակցիայով առաջարկվող գինը կպահպանվի մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը, իսկ ամառային տափից հետո դեմքի մաշկին շունչ տվող կրիոթերապիան կդառա ամենացանկալի նվերը։