Ակնեն մաշկի ամենատարածված խնդիրներից է, ընդ որում այն տարածված է ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Չնայած ակնեի բուժման համար առկա են դեղորայքային, սարքավորումային և շատ այլ բուժման տարբերակներ, մաշկի այս տարածված խնդրի հետ գործ ունենալիս առաջին լավագույն քայլը մաշկաբանի հետ խորհրդակցելն է: Մաշկաբանը կարող է գնահատել մաշկի տեսակը և առաջարկել համապատասխան բուժում` մաշկի անհատական կարիքները բավարարելու համար:
Ակնեի առաջացման պատճառները․
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել ակնեի առաջացմանը, ինչպիսիք են՝ սննդակարգը, հորմոնալ տատանումները և սթրեսը։ Բոլորի հիմքում էլ ընկած են հետևյալ երեք պատճառները․
• Ճարպի ավելցուկային արտադրություն: Մաշկը, բնական ճանապարհով արտադրում է սեբում կամ ճարպ, բայց երբեմն չափազանց շատ է արտադրվում: Ճարպի ավելցուկի արտադրությանը կարող են նպաստել հորմոնային փոփոխությունները և սթրեսը, որոնք մեծ դեր են խաղում ակնեի առաջացման գործընթացում:
• Խցանված ծակոտիներ: Ավելորդ ճարպը, կեղտը և դիմահարդարումը կարող են հայտնվել ծակոտիներում: «Ոչ կոմեդոգենիկ» կոչվող արտադրանքի օգտագործումը կօգնի խուսափել այս խնդրից, քանի որ այդ միջոցները հատուկ արտադրված են, որպեսզի չխցանեն ծակոտիները:
• Մանրէներ, որոնք հայտնվում են խցանված ծակոտիներում: Propionibacterium acnes բակտերիաները կարող են հայտնվել խցանված ծակոտիներում կեղտի և ճարպի հետ միասին՝ հանգեցնելով բորբոքման ու կարմրության։
Ինչպե՞ս բուժել ակնեն․
Չնայած որոշակի գրգռիչ գործոններից, ինչպիսին է օրինակ՝ կաթնամթերքը, խուսափելը կարող է օգնել կառավարել ակնեն, սակայն ցանկալի է խորհրդակցել մաշկաբանի հետ բուժման տարբերակների մասին, որոնք երկար ժամանակով կարող են նպաստել մաշկի մաքրմանը: Շատ դեպքերում, տարբեր միջամտություններ կարող են համակցվել՝ կախված մաշկի տեսակից: Պարզապես հետևեք մաշկաբանի ցուցումներին՝ մաշկի գրգռումից կամ ակնեի առաջացումից խուսափելու համար:
Ակնեն արդյունավետորեն բուժելու համար մաշկաբանը կառաջարկի բուժման տարբեր մեթոդներ, որոնք վերաբերում են տվյալ իրավիճակի առաջացման երեք հիմնական պատճառներին.
• Ճարպի արտադրության նվազում: Պրեֆեսիոնալ խնամքի միջոցները, ինչպիսիք են փրփուր պարունակող խնամքի միջոցները կամ տեղային միջամտությունները, չեն կարող ազդել ճարպի արտադրության վրա, բայց դրանք կարող են օգնել մաշկից ավելցուկային ճարպի հեռացմանը: Այնուամենայնիվ, սալիցիլաթթու պարունակող մաքրող միջոցներն ու տոնիկները կարող են մաքրել խցանված ծակոտիները:
«CosmoLab»-ն ունի խնամքի միջոցների Անտի Ակնե/Anti Acne շարք, որում առկա են՝
• Կենսակերպի փոփոխությունները, ինչպիսիք են սթրեսի կառավարումը և բավարար քանակությամբ քունը՝ կարող են նաև օգնել նվազեցնել ճարպի արտադրումը՝ իջեցնելով մարմնում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի քանակությունը:
• Կանխել ծակոտիների խցանումը: Սալիցիլաթթուն և ռետինոլը հաճախ միասին են նշանակվում, որպեսզի մաքրեն խցանված ծակոտիները: Սալիցիլաթթուն ի վիճակի է ներթափանցել մաշկ՝ խցանված ծակոտիները մաքրելու համար, իսկ ռետինոլն աշխատում է կարգավորել մեռած բջիջների հեռացման բնական գործընթացը, որոնք կարող էին նպաստել խցանված ծակոտիների առաջացմանը: Այս բաղադրիչների միասին օգտագործումը կարող է շատ արդյունավետ լինել մաշկը մաքրելու համար, սակայն միաժամանակ դրանք կարող են մաշկի չորացման պատճառ դառնալ: Եթե մաշկի չորությունը կամ գրգռումը մտահոգություն է պատճառում, անհրաժեշտ է կիրառել այս խնամքի միջոցներ երկու-երեք օր ընդմիջմամբ:
«CosmoLab»-ում՝
• Նվազեցնել մանրէների քանակը: Ժամանակակից մաշկաբանությունը բազմաթիվ մեթոդներ է մշակել ակնեի դեմ պայքարելու համար։ Սարքավորումային ամենատարբեր մեթոդների կիրառումն ու ճիշտ համակցումը թույլ են տալիս ոչ միայն մանրէազերծել մաշը, այլև կարգավորել ճարպարտադրությունն ու բուժել կորյակային ցանը։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում օգտագործվում են ակնեի բուժման գործում կիրառվող ամենաժամանակակից սարքավորումները։
- Կրիոթերապիա՝ լազերային համակարգով
- Ակնեի լազերային բուժում
- Լազերային բուժում՝ 1450 նմ երկարության լազերային ալիքով
- Բուժում հետևյալ համակցությամբ՝ 1450 նմ երկարության լազերային ալիք + CCD + բիպոլյար RF
- Նաև այս մոտեցմամբ՝ մոնոպոլյար RF + մեկանգամյա օգտագործման մասնակի մեկուսացված ասեղներ
«CosmoLab»-ում ակնեի բուժման արժեքը սկսվում է 10․000 ֏-ից։
Սերտորեն կապ պաշտպանեք մաշկաբանի հետ․
Ակնեն բուժելիս կամ վերահսկելիս պետք է շարունակ հետևել մաշկաբանի ցուցումներին, նույնիսկ եթե սկսեք նկատել մաշկի բարելավում: Ցանկացած տիպի ակնե բուժելիս առնվազն ութ շաբաթ պետք է, որպեսզի հասնեք տեսանելի արդյունքի։ Այնպես որ եղեք համբերատար, հետևողական և ակնեի դեմ պայքարող միջոցներին տվեք բավականաչափ ժամանակ գործելու համար:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում առաջնային զննումն ու խորհրդատվությունն անվճար է, կարող եք գրանցվել՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով կամ առցանց՝ սեղմելով կապույտ առցանց գրանցման կոճակը, այցելել և ստանալ բոլոր հարցերի պատասխանները:
Դիտե՛ք նաև՝