ABR պիլինգն իրենից ներկայացնում է կոմբինացված (համակցված) պիլինգի տեսակ, որն ակտիվ գործածություն ունի հատկապես յուղոտ և խնդրահարույց մաշկի դեպքում։ Այն մեծ արդյունավետություն ունի պոստակնեի՝ ակնեից հետո մնացած փոսիկների, սպիների, լայն ծակոտիների և պիգմենտացիաների դեպքում։
Շնորհիվ պիլինգի նուրբ և ոչ ագրեսիվ ազդեցության, այն խորհուրդ է տրվում նույնիսկ զգայուն մաշկ ունեցող պացիենտներին և չունի տարիքային սահմանափակում։
ABR պիլինգը կիրառվում է ինչպես դեմքի, այնպես էլ պարանոցի, ուսերի մեջքի և դեկոլտեի շրջաններում։ Շատ զգայուն մաշկի դեպքում պիլինգը կարելի է կատարել ոչ ամբողջական՝ միայն խնդրահարույց շրջաններում։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ABR համակցությունը․
A- AHA (ալֆա հիդրոքսիթթու)
B- BHA (բետա հիդրոքսիթթու)
R- վիտամին A (ռետինոլ)
Ինչպե՞ս է ազդում ABR պիլինգը․
ABR պիլինգի ազդեցության մեխանիիզմը կայանում է ալֆա և բետա հիդրոքսիթթուների, ինչպես նաև ռետինոլի համալիր ազդեցության մեջ։
Ալֆա հիդրոքսիլ մրգաթթուներն ապահովում են բջիջների նուրբ, փափուկ և հավասարաչափ շերտազատումը, ակտիվացնում են նյութափոխանակության գործընթացները, նպաստում են մաշկի երիտասարդացմանը և տոնուսավորմանը:
Բետա-հիդրոքսիլ սալիցիլաթթուն հանդիսանում է շերտազատող, կերատոլիտիկ և հակաբորբոքային միջոց, որը մաքրում է ծակոտիները և հեռացնում է մեռած էպիդերմալ բջիջները:
Ասկորբինաթթուն ակտիվացնում է կենսաբանական հյուսվածքների՝ մանրաթելերի սինթեզը, ազդում անոթային թափանցելիության պարամետրերի վրա, ապահովում է հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություններ, ուժեղացնում է օրգանիզմի իմունային պաշտպանությունը: Ասկորբինաթթվի շնորհիվ էպիդերմիսում կոլագենի և էլաստինի սինթեզն ուժեղանում է, մաշկը վերականգնում է իր առողջ գունային երանգը:
Ռետինոլը կապում է ազատ ռադիկալները, նպաստում է էպիդերմիսում նյութափոխանակության և վերականգնման գործընթացներին, ինչպես նաև կարգավորում է բջիջների բաժանումը, ճարպարտադրությունը, կոլագենի սինթեզը և մելանոգենեզը:
ABR-պիլինգի բաղադրիչների կազմում հաճախ ներառվում են հավելյալ ազդեցություն ունեցող բաղադրիչներ, ինչպես օրինակ կանաչ թեյի էքստրակտն է, որը դրսևորում է վառ արտահայտված հակասեպտիկ հատկություններ, օգնում է մաքրել և բուժել վնասված մաշկը, ծակոտիները և վերականգնել էպիդերմիսի առողջ գույնը: Մաշկի խնամքը պիլինգի գործընթացում ապահովում է է նաև թզի էքստրակտի միջոցով, որը խորը սնուցում է մաշկը և հարթում ռելիեֆը:
Ինչպե՞ս պատրաստվել ABR պիլինգին․
Լավագույն արդյունքի համար մինչ միջամտությունը «CosmoLab»-ի մաշկաբանները խորհուրդ են տալիս հարթեցնել էպիդերմիսի եղջերային շերտև (ռելիեֆը)։ Դա անելու համար, նախքան առաջին միջամտությունը ցուցված է 5-օրյա տնային խնամք, որը ներառում է գլիկոլաթթվով գելերի ամենօրյա կիրառություն։
Մաշկի անընդհատ խնամք․
ABR պիլինգից հետո, ազդեցության պահպանման և բարձր արդյունքի համար բժիշկները խորհուրդ են տալիս մաշկի հետպիլինգային մեկամսյա ինտենսիվ խնամք տանել, որոնք իրենցից ենթադրում են արևապաշտպան, վերականգնող և խոնավացնող միջոցների օգտագործում։ Նման մոտեցումը կարգավորում է էպիդերմիսի վերականգնումը։
Որո՞նք են ABR պիլինգի ցուցումները․
(այս պիլինգը խորհուրդ է տրվում կատարել բացառապես ցուցումներով)
• կորյակային ցան
• պոստակնե
• վաղաժամ ծերացման նշաններ
• հիպերպիգմենտացիաներ
• լայնացած ծակոտիներ
• մաշկի անառողջ գույն
• հիպերկերատոզ
ABR պիլինգի հակացուցումներն են․
• որոշ սոմատիկ հիվանդություններ
• հոգեհուզական խնդիրներ
• արևայրուքի առկայություն
• հղիության շրջան
• լակտացիայի շրջան
• սուր վարակիչ հիվանդություններ
• էպիդերմիսի ամբողջականության ցանկացած խաթարում
• վահանաձև գեղձի խնդրիր
• օնկոլոգիական հիվանդություններ
• քրոնիկ հիվանդությունների սուր շրջան
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում ABR պիլինգի արժեքը 22․000 է իսկ միջամտությունից առաջ մաշկաբանի խորհրդատվությունն՝ անվճար։ Գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.am կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Ծանոթացե՛ք նաև ալեքսանդրիտային լազերային մազահեռացման գնացուցակին՝