«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը ներկայացնում է խնմաքի միջոցների համանուն ապրանքանիշ՝ մաշկի տարբեր տիպերի համար նախատեսված անհատական շարքերով։
Ֆրանսիական հումքով այս տեղական արտադրանքը լիարժեք համապատասխանում է եվրոպական և ամերիկյան ստանդարտներին, պարունակում է բացառապես թույլատրելի կոսմետիկ բաղադրիչներ և ցուցված է մաշկի ամենօրյա խնամքի համար՝ հաճախ նաև բուժական միջամտությունների համալիր գործընթացին զուգահեռ։
Հիմա առավել քան երբևէ տեղական նմանատիպ արտադրանքը մրցունակ է շուկայում, ինչու ոչ՝ նաև առավել նշանակությամբ և անփոխարինելի իր տեսակով։
Ներկայացնում ենք խնամքի միջոցների առկա շարքերը՝
Anti Acne | Ակնեով, կորյակային ցանի հակումով մաշկի ամենօրյա խնամք
Շարքն իր մեջ ներառում է յուղոտ մաշկի ամենօրյա լվացման գել-օճառ և մաշկի ճարպարտադրությունը կարգավորող, կոմեդոնալիտիկ քսուք՝ տեղային օգտագործման համար։
Skin Care | Մաշկի ամենօրյա խնամք
Շարքն իր մեջ ներառում է մաշկի բոլոր տիպերի համար նախատեսված դիմահարդարումը հանող միցելյար հեղուկ և մաշկի թթվային բալանսը կարգավորող և տոնուսավորող հեղուկ՝ տոնիկ։
Skin Types Cosmetics | Ամենօրյա խնամք մաշկի 16 տիպերի համար
Այս շարքն իր մեջ ներառում է 4 խնամքի միջոցների 16 տեսակներ՝ մաշկի հատկանիշների բոլոր հնարավոր համակցություններով։
Մաշկը լինում է ոչ միայն յուղոտ կամ չոր, այլև՝ զգայուն (շուտ գրգռվող), կայուն (դիմացկուն), պիգմենտավորման հակում ունեցող կամ պիգմենտավորման հակում չունեցող, հարթ կամ կնճռոտման հակումով։
Հե՛նց այս հատկանիշների համակցության արդյունքում էլ ստացվում են մաշկի 16 տիպերը և հե՛նց այսպիսի խնամքն էլ ապահովում է մաշկի խնամված և առողջ տեսքը։
Ի՞նչ խնամքի միջոցներ են ներառված այս շարքում՝
1| Խոնավացնող քսուք՝ մաշկի խորը խոնավացման համար
2| Արևապաշտպան քսուք՝ SPF 50, արևի UVA/UVB
ճառագայթների ընդգրկույթից լիարժեք պաշտպանության համար
3| Հակատարիքային քսուք՝ մաշկի խորը խոնավացման, սնուցման, պիգմենտային բծերի գունաբացման և տարիքային փոփոխությունների կանխման համար
4| Հարակնային քսուք՝ հարակնային շրջանի մաշկի առաձգականության պահպանման, գորշ գունային երանգի և տարիքային փոփոխությունների կանխման համար
Զարկ տա՛նք տեղական արտադրանքին, գնե՛նք տեղականն ու զարգացնե՛նք մեր երկրի տնտեսությունը՝ օգնելով տեղական արտադրողին։ Մշտապես ունենանք այլընտրանք։
📍Խնամքի միջոցների ամբողջական տեսականին կարող եք գտնել Սայաթ-Նովա 15 հասցեում՝ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնից։
Պարզե՛ք նաև Ձեր մաշկի տիպը և ստացեք մաշկի ամենօրյա խնամքի անհատական ուղեցույց։
Զեղչեր լազերային մազահեռացման համար։
Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը