Ալեքսանդրիտային մազահեռացման նոր տեխնոլոգիա՝ Alpha Motion
Եթե ալեքսանդրիտային մազահեռացում, ապա միայն բժշկական, անվտանգ և արդյունավետ մոտեցմամբ, իսկ COSMOLAB-ում՝ նաև անդադար տեխնոլոգիական թարմացումներով։
Alex Alpha Motion` լազերային մազահեռացման նոր տեխնոլոգիա ալեքսանդրիտի աշխարհում
Բրազիլական բժշկական սարքավորումներ արտադրող հանրահայտ Vydence ընկերության սարքավորումներն առաջին անգամ են ներկայացվել հայկական շուկայում, այն, որ դրանք նոր շունչ էին՝ փաստում են և՛ մասնագետները, և՛ հաճախորդները։
Vydence ընկերությանը ևս մեկ անգամ զարմացնում է իր տեխնոլոգիական առաջընթացով՝ այն է Alex Alpha Motion-ը։ Սա ալեքսանդրիտային մազահեռացման լրիվ նոր՝ 650 միկրովայրկյան կարճ իմպուլսներով, 20 Hz արագությամբ, և լազերային ճառագայթի 43076 W հզորությամբ աշխատող տեխնոլոգիա է։
- Այս մեթոդով ալեքսանդրիտային մազահեռացման այցերն ավելի քիչ են՝ մեծ ընդմիջումներով՝ 60-90 օր և ավելի։
- Արդյունքը նկատելի և գնահատելի է լինում հենց միջամտության ընթացքում, խոսքը մաշկի պատասխան ազդակի մեջ է` այն 3 նշանների, որոնք փաստում են արդյունավետ միջամտության մասին՝ մազի ածխացում, մաշկի կարմրություն և մազարմատի շուրջ այտուց:
- Այն ազդում է նույնիսկ շեկ և շատ բարակ մազածածկույթի վրա, որը երբեմն սովորական սարքերի դեպքում անհաղթահարելի է։
Հետևաբար այս մեթոդով ալեքսանդրիտային մազահեռացման գնացուցակը տարբեր է․ սա լրիվ նոր տեխնոլոգիա է, որը ենթադրում է քիչ այցեր և գնահատելի արդյունք։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման գնացուցակը մյուս սարքերի դեպքում, որն ի դեպ զեղչված է, մինչև փետրվարի 1-ը այս գներով սպասարկվելու դեպքում այն կպահպանվի ողջ տարվա ընթացքում։
Ալեքսանդրիտային մազահեռացումը COSMOLAB-ում՝
- կատարվում է հավուր պատշաճի՝ առանց արհեստական արագացման, դրա ենթատեքստում՝ ճշգրիտ կարգաբերումներով, դա է պատճառը, որ չկան արհեստական ժամային սահմանափակումներ
- կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա՝ այլ ոչ սափրված մաշկի, քանի որ 1-2 մմ մազածածկույթի դեպքում անմիջապես տեսնում ենք մազի կարբոնիզացիան՝ ածխացումը, որն արդյունավետ մազահեռացման գրավականներից մեկն է, բացի դա՝ ինչու՞ ուղղել օպտիկական էներգիան մարմնի այն հատվածներում, որտեղ չկան մազեր, չէ՞ որ գոյություն ունի մազերի գերակտիվ աճի ֆենոմեն
- միմիայն բժշկական առաջատար երկրների արտադրած սարքերով
- բժշկական կրթություն ունեցող՝ կիրթ, բանիմաց, բարեխիղճ մասնագետների կողմից
- ստերիլ միջավայրում
- արդյունքամետ մոտեցմամբ, որտեղ արդյունավետությունն առաջ է շահից
- շուտով էլ ավելի մանրամասն կանդրադառնանք վերոնշյալ կետերին
Ալեքսանդրիտային մազահեռացում՝ ոսկե ստանդարտ մազահեռացման մեթոդների շարքում․ինչու՞
Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը․ ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը կրում է ամենահզոր օպտիկական էներգիան, և ի տարբերություն լազերային մազահեռացման այլ մեթոդների՝ ամենալավն է կլանվում մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից։
Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ալեքսանդրիտային լազերային ճառագայթի գեներացման աղբյուրը բնական է (ալեքսանդրիտի բյուրեղ)՝ այն ճառագայթն իր ֆիզիկական հարաչափերում պահում է ավելի հաստատուն, որն էլ արդյունավետ մազահեռացման գրավականներից է։
Ու՞մ է ցուցված մազահեռացման այս տեսակը, ինչպե՞ս է կատարվում և ինչքա՞ն է պահպանվում արդյունքը
- Միջամտությունը ցուցված է մաշկի 1-3 ֆոտոտիպերին, մեր կողմից առաջարկվող Vydence Zye սարքի պարագայում` մինչև 5-րդ ֆոտոտիպին։
- Քանի որ ալեքսանդրիտային լազերային ճառագայթը կրում է ամենահզոր օպտիկական էներգիան՝ միջամտությունն արդյունավետ է ինչպես մուգ, այնպես էլ բաց (ոչ սպիտակ) գունավորում ունեցող մազածածկույթի դեպքում (սակայն վերջինս փոքր-ինչ անհատական բնույթ է կրում)։
- Միջամտությունը ցուցված է կատարել սկսած սեռահասունացման շրջանից։
- Այն կատարվում է 1-2մմ մազածածկույթի վրա (ոչ երկար, խուսափելու համար մաշկի վնասումից), որից հետո մազածածկույթը կարբոնիզացվում է (այրվում) է տեղում։
- Որպես կանոն մարմնի դեպքում անհրաժեշտ այցերի միջին քանակը 8-ն, դեմքի և պարանոցի դեպքում՝ քիչ ավելի։ Միջամտության արդյունավետությունը նկատելի է նույնիսկ առաջին այցից՝ ինչպես մազածածկույթի որակի, այնպես էլ մաշկի վիճակի լավացմամբ, սակայն վերջնական արդյունքը խիստ անհատական է, և կախված է օրգանիզմում ընթացող հորմոնալ տեղաշարժերից։
- Միջամտությունը կատարվում է տարբեր արտադրողների սարքավորումներով, որոնք ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ։ Խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի կենտրոններ, որտեղ ներկայացված սարքավորումները կունենան բժշկական սերտիֆիկացումներ, եվրոպական CE և ամերիկյան FDA հավաստագրեր։
- Եթե չկան հակացուցումներ (ծանոթացեք այստեղ), ապա այն շատ հարմար և արդյունավետ միջամտություն է համարվում։
Աշխարհի լավագույն արտադրողների բժշկական սարքավորումները CosmoLab-ում։
CosmoLab-ն առաջարկում է ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մի քանի սարքավորումներ, որոնք արտադրված են աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների կողմից։ Միաժամանակ սարքավորումներ, որոնք աշխատում են կոնտակտային և ոչ կոնտակտային սկզբունքի վրա։
1. Բրազիլական Vydence Zye
- շուկայում առաջին ներկայացվածությունը
- 3, 5, 6 10, 14, 18, 20, 24, նաև 26 մմ տրամագծով ծայրակալների առկայություն
- միակը շուկայում՝ Inmotion (20 Hz արագությամբ) մազահեռացման հնարավորություն՝ առանց սառը օդի և առանց ցավի
- իմպուլսի տևողությունը՝ 300 մկվրկ-ից մինչև 300 մլվրկ, որը թույլ է տալիս հիանալի ազդել նաև շեկ և բարակ մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
- Zye-ը նախատեսված է մաշկի 1-5 ֆոտոտիպերի համար, որը հաստատված FDA-ի կողմից
- Air cooling system սառեցման համակարգ
- կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա,
- այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր
2․ Իտալական Quanta System Thunder
- շուկայում առաջինը` քառակուսի լուսարձակումներով
- բարձր հաճախականության 24 մմ Optispot ծայրակալով
- ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
- հատուկ սառեցման համակարգ (Air cooling system)՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
- ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
- այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր
3. Իտալական Quanta System Evo Domino
- ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
- հատուկ սառեցման համակարգ (Air cooling system)՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
- ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
- այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր
4. Ամերիկյան Candela GentleLase Pro-U
- ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
- սառեցման հատուկ Air cooling system (փչող սառը օդ) համակարգ
- մազահեռացման ոսկե ստանդարտ ամբողջ աշխարհում
- այցելությունների միջև 35-45 օր միջակայքեր
5. Իտալական DEKA Motus AX
- կոնտակտային և ոչ կոնտակտային մեթոդների հնարավորություն․ կոնտակտային մեթոդով մազահեռացման միջամտությունը կատարվում է հպվելով մաշկին, որը պետք է լինի նախապես սափրված, իսկ ոչ կոնտակտային մեթոդով մազահեռացումը կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա
- կոնտակտային մեթոդով կատարման դեպքում մազածածկույթը աճում և թավում է 7-14 օրվա ընթացքում, ոչ կոնտակտայինի դեպքում՝ մազածածկույթը թափվում է տեղում
- մազահեռացման լրիվ անցավ ընթացք
- միջամտության արագության գերազանցում
- ցուցում նաև միջամտությունը կատարել թուխ մաշկի դեպքում
Բժշկական մոտեցումը՝ որպես որակի, արդյունքի և անվտանգության երաշխավոր
CosmoLab-ը ժամանակակից բժշկության կենտրոն է, որն ունի երկու մեծ
բաժանմունք՝ էսթետիկ բժշկության և մաշկաբանության։
Էսթետիկ բժշկության բաժանմունքում մազահեռացումը կատարվում է
բացառապես լազերային մեթոդով՝ դիոդային և ալեքսանդրիտային
տարբերակներով։
Որպես ծառայության մատուցող առաջատար կլինիկաների ցանց ինչո՞վ ենք
առաջնորդվում՝
Սարքավորման ճիշտ ընտրությամբ՝
Մազահեռացման մեթոդի ընտրության նման կարևոր է նաև այն սարքավորումը, որով կատարվելու է մազահեռացումը։ Մենք նախապատվությունը տալիս ենք միայն բժշկական սարքավորումներ արտադրողների արտադրանքներին, որոնք ունեն ամերիկյան FDA և եվրոպական CE հավաստագրեր։
Մասնագետների մասնագիտացմամբ`
Քանի որ մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածքում, ապա
այն դասվում է բժշկական ծառայությունների շարքին։ CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում լազերային մազահեռացման ծառայությունը մատուցվում է բացառապես
բուժանձնակազմի կողմից, ներառյալ՝ բժիշկ-մաշկաբանների,
բժիշկ-էսթետիստների, բժիշկ-էնդոկրինոլոգի և բուժ. կրթությամբ
կոսմետոլոգ-էսթետիստների կողմից։ Մասնագետները լիարժեք
տիրապետում են լազերային մազահեռացման բոլոր ստանդարտներին՝
սկսած յուրաքանչյուր հաճախորդի դեպքում միջամտության ցուցումներից,
հակացուցումներից, մինչև սարքավորումների անհատական
կարգաբերումներ և տեխնոլոգիական նրբություններ։ Վերահսկողության
տակ է առնվում մազահեռացման ողջ ընթացքը, որը նպաստում է
արդյունավետ մազահեռացման գործընթացի ձևավորմանը:
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մինչ ալեքսանդրիտային լազաերային մազահեռացումը խորհրդատվությունն անվճար է։
Եղե՛ք տեղեկացված և վստահեք Ձեր առողջությունը միմիայն լիցենզավորված կենտրոններին և բանիմաց մասնագետներին։
Գրանցվել կարող եք զանգով՝ 044 55 00 22, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող շրջանակին։
Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22