Մաշկի հղկումը մաշկի թարմացման, և այդ մեթոդով տարատեսակ կոսմետիկ խնդիրների լուծմանը նպաստող միջամտություն է, որը կատարվում է մաշկի մակերեսային, խորը, աբլյացիոն (ամբողջական) կամ ֆրակցիոն ձևերով։ Այդպիսով, նոր արտադրվող կոլագենի ու էլաստինի հաշվին մաշկը վերականգնվում է։
Ե՞րբ է կատարվում մաշկի հղկումը
Մաշկի հղկումը կատարվում է երբ անհրաժեշտ է՝
- մաշկի ռելիեֆի հարթեցում
- մաշկի անառողջ գունային երանգի կարգավորում
- մաշկի երանգի բալանսավորում
- սպիների հարթեցում
- պիգմենտային բծերի հեռացում
- ակնեից հետո մնացած հետքերի հեռացում
- փոսիկների, և տարբեր անհարթությունների հղկում
- ստրիաների հեռացում
CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը հագեցած է մաշկի հղկման ամենաժամանակակից մեթոդներով, և դա հնարավորություն է տալիս խնդրի ճիշտ ախտորոշումից, մաշկի վիճակի և առանձնահատկությունների գնահատումից հետո առաջարկել ամենահամապատասխան հղկման մեթոդը։
Այսօր CO2, Er:YAG լազերային և RF նանոհղկման ընտանիքին է միանում ևս մեկը, այս անգամ ոչ աբլյատիվ, ֆրակցիոն հղկում կատարող Er:Glass 1540 նմ երկարությամբ լազերը։
1540 նմ երկարությամբ ոչ աբլատիվ ֆրակցիոն լազերային ճառագայթի յուրահատկությունը կայանում է նրանում, որ կլանվելով ջրի քրոմոֆորի կողմից այն առաջացնում է միկրոթերմալ սյունաձև վնասվածքներ։ Օրգանիզմի բնական ռեակցիայի շնորհիվ սկսվում է միկրոթերմալ վնասված շրջանների վերականգնման գործընթացը՝ նոր կոլագենի և էլաստինի սինթեզի շնորհիվ։ Արդյունքում ստանում ենք մաշկի հղկում կարճ վերականգնողական շրջանով (1-2 օր թեթև կարմրություն), առանց անհարմարավետությունների, թեթև հետմիջամտական խնամքով, առանց հետաբորբոքային պիգմենտացիայի առաջացման ռիկսերի։
CosmoLab-ը հանդիսանալով բրազիլական լազերային սարքավորումների արտադրող Vydence ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, և ներկայացնելով ֆրակցիոն հղկում կատարող Er:Glass 1540 նմ երկարությամբ լազերը՝ նոր մեթոդ է ներդնում շուկայում՝ այդպիսով առաջարկելով կոսմետիկ խնդիրների արդյունավետ լուծման ևս նոր տարբերակ։
Er:Glass 1540 նմ, ոչ աբլյատիվ, մաշկի ֆրակցիոն հղկման առավելություններն են՝
- Անվտանգությունը
- Կարճ վերականգնողական շրջանը
- Միջամտությունից հետո հիպերպիգմենտացիայի առաջացման նվազ ռիսկայնությունը
- Բազմավեկտոր ուղղություն (կոսմետիկ խնդիրների լուծման լայն շրջանակ)
- Բավարարող արդյունքներ
Քանի՞ միջամտություն է պետք ցանկալի արդյունքի համար
Մաշկի հղկման պարագայում այս հարցին պատասխանելը փոքր-ինչ դժվար է, քանի որ այն կախված է նաև մաշկի զանազան առանձնահատկություններից, որոնք ուղիղ առնչություն ունեն մաշկի վերականգնման հետ։ Այնուամենայնիվ, ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ են մեկից ավելի այցեր։
Եթե Ձեզ ծանոթ են վերոնշյալ կոսմետիկ խնդիրները, ապա հղկման նվազ վնասումով և վերականգնողական կարճ շրջանով միջամտությունը այն է, ինչը կլուծի դրանք։
Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։