Մուգ շրջանակներ աչքերի տակ․ պատճառներ և առաջարկվող լուծումներ

Աչքերի տակի «մուգ շրջանակներ» հասկացությունը (հաճախ ասում են նաև «պարկեր աչքերի տակ») բացարձակապես բժշկական եզրույթ չէ: Կլինիկական տերմինաբանության մեջ այս երևույթը կոչվում է «հարակնային հիպերպիգմենտացիա»։

Ինչպես գիտեք, հարակնային շրջանի մաշկն ամենաբարակն է դեմքի հատվածում։ Այդ պատճառով և՛ տղամարդկանց, և՛ կանանց բնորոշ են այնպիսի նշանները, ինչպիսիք են մուգ շրջանակները և կապտուկները աչքերի տակ։ Այս երեւույթների պատճառը պարզելու համար բժիշկ-մաշկաբանը պետք է նրբորեն ձգի հարակնային շրջանի մաշկը: Եթե մաշկի արտաքին տեսքը վատթարանում է, ապա մգացման պատճառը կարելի է համարել անոթային համակարգի խախտումը։ Եթե մաշկի տեսքը լավանում է, ապա խնդիրը կարող է լինել դրա թորշոմածության մեջ։

«Աչքերի տակ պարկերի»  առաջացման վայրը՝ քթի, աչքերի և այտերի միջև ընկած հատվածն է, որի պատճառը ճարպային հյուսվածքային շերտի բարակելն է: Այո, տարիքի հետ մաշկը բարակում է, ակոսը դառնում է ավելի արտահայտիչ և ստեղծվում է ստվերի օպտիկական պատրանք։

Աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառը

Հարակնային շրջանում մաշկի մուգ երանգը կարող է մի քանի պատճառ ունենալ: Եթե երանգը կապտավուն է՝ իր մեջ վարդագույն երանգով կամ մանուշակագույն, ապա մգացումը հրահրում են արյունատար անոթները։

Եթե գերակշռում են շագանակագույնի երանգները, ապա այս դեպքում հրահրողը մաշկի մեջ մելանինի ավելցուկն է։ Ամենատարածված բացատրությունը դեմքի անատոմիական առանձնահատկություններն են և ենթամաշկային ճարպի կորուստը՝ մաշկի տարիքային փոփոխությունների պատճառով։

Հայտնի է, որ մուգ շրջանակների դրսևորումը կարող է սրվել արևի ճառագայթների, սթրեսի, ալկոհոլի և ծխելու պատճառով:

Էմպիրիկ ապացույցները ցույց են տալիս, որ աչքերի տակի մաշկի ժամանակավոր մգացումը կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիաների հետևանքով, քանի որ ալերգիայի ժամանակ է, որ հիվանդները ինտենսիվորեն տրորում են աչքերը, որը բերում է առատ արցունքաբերություն:

Մուգ շրջանակները և տարիքը

Աչքերի շուրջ մաշկը ամենաառաձգականն է՝ շնորհիվ իր բարակության և բարձր զգայունության։ Այս հատվածում միմիկական ակտիվությունը մեծացնում է այտուցների առաջացման վտանգը։ Իսկ անոթների տեղակայումը մաշկի մոտ մուգ շրջանակների առաջացման հիմնական պատճառն է։  Անոթների մեջ արյան թթվածնի ցածր քանակն էլ իր հերթին սրում է ախտանիշը:  Տարեց տարի մաշկի ամրության և առաձգականության համար պատասխանատու կոլագենի և էլաստինի մանրաթելերի քանակը էլ անընդհատ նվազում է:

Տարիքի հետ հարակնային շրջանի վրա ազդում են հետևյալ պատճառները՝

  • քնի խանգարումը․ չափազանց երկար քնելը կամ անքնությունը;
  • ջրի դիսբալանսը;
  • քրոնիկ հոգնածությունը,
  • սթրեսը, երկարատև հուզական սթրեսը;
  • ծխելը, ալկոհոլը և խմելը;
  • երկարատև աշխատանքը համակարգչով;
  • աչքերի լարվածությունը;
  • հարակնային շրջանի խնամքի միջոցների սխալ ընտրությունը;
  • հարակնային շրջանի մաշկի ոչ պատշաճ խնամքը, լվացվելիս մաշկի չափազանց ձգելը, շատ տաք ջուր օգտագործելը և այլն;
  • երիկամային անբավարարությունը;
  • սրտանոթային հիվանդությունները;
  • թունավորումը և (կամ) աղիքային վարակները, որոնք ուղեկցվում են փսխումով և փորլուծությամբ, ինչը հանգեցնում է անոթների ջրազրկմանը:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա վաղ տարիքում աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառ կարող է լինել վեգետատիվ նյարդային համակարգի սոմատոֆորմ դիսֆունկցիան։ Այդ դեպքում երեխայի մոտ հաճախակի նկատվում է գերհոգնածություն, նվազում է շարժունակությունը , մաշկը արագ չորանում է, աչքերի տակ շրջաններ են առաջանում։ Առանձին պատճառներ են երկաթի դեֆիցիտի անեմիան, ավիտամինոզը (C, B9 և B12 վիտամինների պակասը), հելմինտիոզը։

Ինչպե՞ս պայքարել հարակնային շրջանի հիպերպիգմենտացիայի դեմ

Հարակնային շրջանին առնչվող խնդիրների վերացման թերապևտիկ մեթոդ ընտրելու համար պետք է պարզել խնդրի հիմնական պատճառը: Եթե դրա հիմքում վերը նշված խնդիրներն են, մասնավորապես՝ լյարդին, երիկամներին, սրտին առնչվող, ինչպես նաև եթե հիմքում սթրեսն է, վիտամինների պակասը և այլ հիվանդությունները, ապա կարևոր է հետևողական լինել հիվանդ օրգանի բուժման գործում։ Բուժումը պետք է նշանակվի մասնագիտացված բժշկի կողմից։

Եթե հարակնային մուգ շրջանակների հիմքում ընկած չէ հիվանդությունը, ապա պետք է դիմել բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգի օգնությանը։ Բժիշկը կարող է առաջարկել հետևյալ միջամտությունները՝

Քիմիական պիլինգ

Միջամտության նպատակն է աչքերի շուրջ մեռած մաշկի բջիջների շերտազատումը։ Թթուների քիմիական բաղադրության ազդեցության շնորհիվ, ինչպես նաև ակտիվ բաղադրիչների՝ ազատ ռադիկալների քայքայող հատկությամբ՝ խթանվում է կոլագենի սինթեզը, բարելավվում է մաշկի առաձգականությունն ու խոնավության մակարդակը: Ընդհանրապես պիլինգները մաշկի վրա ունենում եմ դրական ազդեցություն՝ հատկապես մաշկի կառուցվածքի (տեքստուրա) փոփոխությունների, լավացման և մակերեսի հարթման տեսանկյունից։

Հարակնային շրջանի մաշկի հղկումը

Մաշկի հղկումը յուրաատուկ միջամտություն է, որի ընթացքում մաշկի հասցվում են միկրոթերմալ վնասվածքներ, հարակնային շրջանում այն սկիզբ է դնում նեոկոլագենեզի հզոր գործընթացին՝ արդյունքում նոր կոլագենի և էլաստինի սինթեզի հաշվին մաշկը վերականգնվում է՝ լուծելով բազմաթիվ կոսմետիկ խնդիրներ։ Այս միջամտությունը ունի ընդգծված գունաբացող հատկություն, այն երիտասարդացնում է մաշկը՝ խթանելով նոր բջիջների վերականգնումն ու արտադրությունը։

Կախված հղկման մեթոդից՝ (RF նանոհղկում, CO2 լազերային, Erbium YAG լազերային) տարբեր են միջամտության կատարման առանձնահատկություններն ու միջամտությունից հետո մաշկի վերականգնման ժամանակահատվածները։

Մեզոթերապիա

Մեզոթերապիան վիտամինային կոկտեյլի ենթամաշկային ներարկում է՝ սննդարար նյութերի և տարբեր ակտիվ բաղադրիչների հավաքածուով: Մեզոոկտեյլների բաղադրությունը ներառում է պեպտիդներ, ամինաթթուներ, տարբեր վիտամինային խմբեր՝ օրինակ C, B և այլն: Մեզոկոկտեյլների ներարկումները մեծացնում են բջջային նյութափոխանակության մակարդակն ու արագությունը, բարելավում են արյան շրջանառությունը, նորմալացնում են նյութափոխանակության գործընթացները հյուսվածքներում և բարելավում մաշկի վերականգնողական ֆունկցիաները, որոնք նպաստում են հարակնային մուգ գունավորման գունաբացմանը, մաշկի առողջ տեսքի վերականգնմանը, մաշկի կառուցվածքի լավացմանն ու մաշկի տոնուսի վերականգնմանը։

Բիոռևիտալիզացիա

Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում հիալուրոնաթթվի պրեպարատներ։ Շնորհիվ հիալուրոնաթթվի՝ ջրի մոլեկուլներն իրար կապելու գործառույթի՝ ապահովվում է մաշկի խորը խոնավացումն ու լուծվում են բազմաթիվ կոսմետիկ խնդիրներ։

Այս թթուն առկա է մեր մարմնի գրեթե բոլոր բջիջներում: Այն պահպանում է մաշկի հիդրոբալանսը, նրա առաձգականությունն ու ծավալը, մասնակցում է բուժական գործընթացներին, ազդում է իմունային պատասխանների վրա։

Ցավոք, տարիքի հետ հյուսվածքներում սեփական հիալուրոնաթթվի պարունակությունը նվազում է՝ հանգեցնելով տարատեսակ կոսմետիկ խնդիրների առաջացմանն ու մաշկի պաշտպանական գործառույթի թուլացմանը, ուստի հիալուրոնաթթվի ներարկումները, մասնավորապես հարակնային հատվածում՝ նպաստում են մանր կնճիռների շտկման, խոնավացման հաշվին՝ շրջանի գունաբացմանն ու ծավալային աննշան փոփոխությունների, որոնք շտկում են հարակնային ակոսներն ու երիտասարդացնում ողջ հարակնային շրջանը։

Ուրվագծային պլաստիկա.

Հիալուրոնաթթվի հիմքով, ավելի խիտ կառուցվածքով՝ գելանման մեկ այլ պրեպարատներ են ֆիլերները, որոնց որոշ տեսակներ կիրառվում են նաև հարակնային հատվածներում։ Այս շրջանում ֆիլերների նպաստում են՝ հարակնային ակոսներում ծավալային փոփոխություններին, մաշկի գունաբացմանն ու մանր/խորը կնճիռների շտկմանը։ Ֆիլերը «պատնեշի» դեր է խաղում, որի շնորհիվ  նվազում է մաշկի թափանցիկությունը (միաժամանակ բարելավելով մաշկի ամրությունը, տուրգորը): Հիալուրոնաթթվով ֆիլլերի ներարկումից հետո նկատվում է մաշկի հարթեցում և ժամանակավոր սպիտակեցնող ազդեցություն։

Լիպոֆիլինգ

Լիպոֆիլինգը աչքերի տակ բնածին կամ ձեռքբերովի փոսիկներին (հարակնային ընդգծված ակոսին) ծավալ հաղորդելն է, որն արվում է վիրաբուժական մեթոդով՝ հիվանդի սեփական ճարպային հյուսվածքի ներդրմամբ։ Այս միջամտությունը նախատեսված է աչքերի տակ շատ բարակ մաշկ ունեցող պացիենտների համար։ Լիպոսակցիայով ստացված ճարպը ենթարկվում է հատուկ մշակման, այնուհետև ներարկվում է կոպերի ստորին հատվածում։

Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկան վերին և ստորին կոպերի վիրահատությունն է, որը միանգամից մի քանի խնդիր է լուծում, մասնավորապես աչքերի տակ գոյացած պարկերի հեռացումը, կախված կոպերի ձգումը, ներօրբիտալ ճարպային զանգվածի մասնակի հեռացումը կամ վերաբաշխումը, որոնց շնորհիվ էլ շտկվում են հարակնային մուգ շրջանակները։

Հարակնային շրջանում մուգ շրջանակների կանխարգելումը

Հարակնային շրջանում մուգ շրջանակների և պարկերի առաջացումը կանխարգելող միջոցներն են.

  • Սառը ջրով լվացվելը։

Քանի որ տաք ջուրը սրում է այտուցը, պետք է խուսափել տաքր ջրով լվացվելուց։ Դեմքի և հարակնային տարածքը տոնուսավորելու համար կարելի է օգտագործել սառցաբեկորներ՝ պատրաստված բուսական երիցուկի թուրմից։ Շպարը մաքրելու համար նախընտրելի է օգտագործել միջոցներ յուղային հիմքով, քանի որ դրանք արագ լուծում են կոսմետիկան՝ չգրգռելով մաշկը:

  • Օգտագործել ռետինոլով քսուքներ:

Ռետինոլը (վիտամին A) ուժեղացնում է կոլագենի սինթեզը և նպաստում մաշկի հարթեցմանը: Վիտամին A-ով և նրա ածանցյալներով բոլոր միջոցները լավացնում են արյան հոսքը դեպի հյուսվածքներ, բարձրացնում դրանց խտությունը և ավելի քիչ ընդգծում մաշկի «մուգ գոտիները»: Կիրառման ընթացքում մերսումը պետք է լինի հնարավորինս թեթև։

  • Ալկոհոլի և աղի օգտագործման սահմանափակումը սննդակարգում։

Հայտնի է որ աղը և ալկոհոլը պահում են  հեղուկը օրգանիզմում, դրանով իսկ նպաստում այտուցների առաջացմանը:

  • Բավարար քանակությամբ ջուր խմելը։

Օրական առնվազն 1-1,5 լիտր ջուր է պետք խմել ջրազրկումից խուսափելու համար։ Ջրազրկումը հարակնային շրջանի հիպերպիգմենտացիայի առաջացման պատճառներից մեկն է։

  • Քնի նորմալացում. Գիշերային լիարժեք ութժամյա քունը՝ հատկապես պառկած դիրքում, նպաստում է դեմքից հեղուկի արտահոսքին և ընդհանրապես մաշկի առողջությանը։

Եթե նկատել եք հարակնային շրջանում հիպերպիգմենտացիայի կամ պարկերի առաջին նշանները, պետք է անհապաղ դիմել բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգին և պարզել խնդրի պատճառները։ Բժիշկը-մաշկաբանը կպարզի դրա բնույթը, կառաջարկի ձեզ համապատասխան միջամտություններ առողջ, գեղեցիկ և խնամված մաշկ ունենալու համար։

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում առաջարկվում է մաշկի պրոֆեսիոնալ խնամքի և երիտասարդացման ամենաառաջատար միջամտությունները։

Գրանցվել կարող եք ինչպես առցանց՝ սեղմելով էկրանին թարթող կոճակին, այնպես էլ զանգով, 044 55 00 22 հեռախոսահամարով։

📍 Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

📍 Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

📍 Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

📍 Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

📍 Սարյան 19-21 (ներքին՝ 5)