CO2 լազերային հղկում | Միջամտությունից մինչ սպասվող արդյունք

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը ներկայացնում է մաշկի հղկման հերթական տեխնոլոգիան՝ CO2 լազերային մեթոդով մաշկի հղկումը, որը կատարվում է Ilooda Fraxis սարքավորմամբ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկի CO2 լազերային հղկումը, և ինչպե՞ս է աշխատում սարքավորումը՝

Մաշկի CO2 լազերային հղկումը մաշկի երիտասարդացման/թարմացման յուրահատուկ միջամտություն է, որի ընթացքում 10600 nm երկարության լազերային ճառագայթը կլանվում է մաշկում առկա ջրի քրոմոֆորի կողմից՝ առաջացնելով միկրոթերմալ վնասվածքներ, որն էլ խթան է հանդիսանում էլաստինի և կոլագենի սինթեզի՝ երիտասարդ, պիրկ և առաձգական մաշկի ձևավորման համար։  

Մաշկի շերտերի մակերեսային և խորը աբլացիան օգնում է հարթել կնճիռները, հեռացնել պիգմենտային բծերը, սպիները, կերատոզը՝ մաշկին հաղորդելով առաձգականություն և միատարրություն։

Ինչպե՞ս է ընթանում CO2 լազերի միջոցով մաշկի հղկման գործընթացը՝

Լազերը ճառագայթվում է օպտիկական ուղեցույցի միջոցով, որի օգնությամբ էլ բժիշկը կարողանում է ճշգրիտ վերահսկել մաշկի հղկման գործընթացը: Օպտիկական ուղեցույցը թույլ է տալիս մաշկի հղկման համար անհրաժեշտ հատվածում ընտրել և կիրառել ամենատարբեր ֆորմաները , ներգործել միայն մաշկի խնդրահարույց հատվածի վրա՝ շրջակա առողջ հյուսվածնքերը թողելով անվնաս ։

Մաշկի հղկման բազմաթիվ ռեժիմներ կան՝ մակերեսային, միջին, խորը։ Մաշկի խորը շերտերի վրա ազդեցության արդյունքում մաշկը փոխվում է, և միևնույն ժամանակ մաշկի հետ փոխվում է նաև մաշկի ռելիեֆը, գունային երանգը, և բազում այլ կոսմետիկ թերություններ։

Ազդեցության տարբեր ձևեր և ռեժիմներ՝

Տարբեր ռեժիմների համադրությունը թույլ է տալիս մաշկաբաններին հեշտությամբ ընտրել ամենաարդյունավետ տեխնոլոգիան. օր․՝ «Ultra Pulse»-ը սեբորեային կերատոզի, մաշկի նորագոյացությունների, լենթիգինոզի և այլնի դեմ պայքարում։ «Scanner»-ը՝ երիտասարդացման, սպիների հետ աշխատելու, մանր և բարակ կնճիռների և այլնի դեմ պայքարում: Ստացվում է, որ տեխնոլոգիան՝ իր կախուցվածքով և գործիքակազմով՝ ամբողջովին հարմարեցված է մաշկի տարատեսակ կոսմետիկ խնդիրների շտկմանը՝ այդ թվում նաև՝ վիրաբուժական ծայրակալով՝ նորագոյացությունների հեռացմանը։

 

Ինչպե՞ս է ընթանում մաշկի վերականգնման գործընթացը՝

Միջամտությունից հետո 2-3 օր հնարավոր է կարմրություն, չորություն, այտուց և ցավի թույլ զգացողություն։ Հնարավոր է առաջանա էրիթեմա կամ թեթև էդեմա։ Սիմպտոմները կարող են յուրաքանչյուր պացիենտի մոտ տարբեր լինել, սակայն, սովորաբար դրանք անցնում են միջամտությունից հետո՝ 1-3  ժամվա ընթացքում։

Միջամտությունից հետո 3-րդ, 4-րդ, և 5-րդ օրերի ընթացքում սկսվում է մաշկի շերտազատման գործընթացը, որը չի թույլատրվում ձեռքով հեռացնել, անհրաժեշտ է սպասել բնական ճանապարհով մաքրմանը։

Առաջին 7 օրերի ընթացքում առաջանում է մաշկի նոր մակերեսային շերտը՝ էպիդերմիսը: Նոր մաշկն ունենում է կարմրավարդագույն երանգ, որը վերանում է մի քանի շաբաթվա ընթացքում:  Աչքերի շուրջ ժամանակավորապես կարող է առաջանալ թեթև կարմրություն: Եթե մաշկը շատ մուգ է՝ կարող են առաջանալ ժամանակավոր պիգմենտային փոփոխություններ:

Վերջնական արդյունքը տեսանելի է լինում միջամտությունից 1 ամիս անց, որից հետո որոշակի ժամանակում արդյունքն ամրապնդվում է լիովին, և պահպանվում մինչև մի քանի տարի։ Այնուամենայնիվ, դժվար է նախապես որոշել պահանջվող միջամտությունների ճշգրիտ քանակը: Կուրսի տևողությունը կախված է լինում մաշկի տեսակից, լազերային հղկման հանդեպ անհատական դրսևորման առանձնահատկություններից և լուծվող խնդրի բարդությունից: Միջինում իրականացվում է 2-4 միջամտություն՝ 1-3 ամիս ընդմիջումներով:

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում տարածել խոնավեցնող քսուք։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներից առաջացող պիգմենտացիաներից խուսափելու համար, անհրաժեշտ է 3-4 ժամը մեկ տարածել արևապաշտպան քսուքը՝ ընդ որում ինչպես դրսում, այնպես էլ տանը՝ տան արևոտ հատվածներում գտնվելիս ռիսկայնությունը նվազեցնելու համար (1-2 շաբաթ), խուսափել սաունաներից, ակտիվ մարզումներից և վարժանքներից առնվազն 2 շաբաթ։ Անհարժեշտ է մաշկը պահել սառը՝ օգտագործելով սառը ջուր։ Խորհուրդ է տրվում նաև մաշկի վերականգնման ընթացքում շատ օգտագործել նաև խմելու ջուր՝ այն էլ ավելի է նպաստում մաշկի արագ վերականգնմանը։

Որո՞նք են CO2 լազերային հղկման կատարման ցուցումները՝

  • Հիպեր-, նորմո- և ատրոֆիկ սպիներ, ստրիաներ;
  • Հետակնե հետքեր;
  • Պիգմենտային բծեր;
  • Հիպերկերատոզ;
  • Լայնացած ծակոտիներ;
  • Դերմիսի տոնուսի և առաձգականության կորուստ, տարբեր ծանրության/ աստիճանի կնճիռներ։

Ի՞նչ արդյունքի սպասել մաշկի CO2 լազերային հղկումից հետո՝

  • Մաշկի որակի, տուրգորի և տոնուսի բարելավման;
  • Մաշկի երանգի հավասարեցման;
  • Պիգմենտացիայի նվազեցման;
  • Լայնացած ծակոտիների նեղացման;
  • Հետվնասվածքային և հետակնե սպիների շտկման;
  • Ստրիաների հղկման;
  • Խորը կնճիռների նվազեցման;
  • Դեմքի ոչ վիրահատական ձգման, լիֆթինգ ազդեցության;
  • Մաշկի վերականգնման;
  • Ակնեի բուժման;
  • Լենթիգոյի հեռացման;
  • Սեբորեային կերատոզի բուժման։

Միջամտության հակացուցումներն են՝

  • Հղիության և կրծքով կերակրման շրջանը;
  • Օնկոլոգիական հիվանդությունները;
  • Իմունային անբավարարությունը,
  • Քրոնիկ սոմատիկ հիվանդությունների սրացումը;
  • Վիրուսային հիվանդությունները;
  • Էպիլեպսիան և սրտի անբավարարությունը;
  • Շաքարային դիաբետը;
  • Արևայրուքը;
  • Ֆոտոդերմատիտը։

Կելոիդ սպիագոյացման հակում ունեցող մաշկի դեպքում հարկավոր է զգուշությամբ կատարել միջամտությունը։ Բացի այդ, ռետինոիդների վերջին ընդունումից հետո նախքան միջամտության կատարումը պետք է սպասել առնվազն երեք ամիս։

Արդյո՞ք CO2 լազերը ցուցված է մաշկի բոլոր տիպերին և ինչու՞ է անհրաժեշտ առաջնային խորհրդատվությունը՝

 Նախևառաջ, հարկավոր է բժշկին ներկայացնել թե ինչ փոփոխություններ և բուժման ինչ արդյունքներ եք ակնկալում: Այնուհետև բժիշկը կուսումնասիրի ձեր բժշկական պատմությունը, կգնահատի մաշկի տեսակը և կպատասխանի Ձեր բոլոր հարցերին: Պետք է չմոռանալ նշել նաև, թե ինչ վիրուսային հիվանդություններ եք ունեցել (հատկապես՝ հերպեսի վերաբերյալ), արդյո՞ք մաշկը զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, անհրաժեշտ է նշել նաև մաշկային հիվանդությունները կամ այն միջամտությունները, որոնք նախկինում կատարել եք (օրինակ՝ դերմաբրազիա, քիմիական պիլինգներ), սա կօգնի բժշկին ավելի լավ հասկանալ և գնահատել ձեր սպասելիքները և խորհուրդ տալ, թե արդյո՞ք այս միջամտությունը ճիշտ է կատարել տվյալ դեպքում:

«CosmoLab»-ում այս միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է, եթե ունեք հարցեր, որոնք առնչվում են այս միջամտության կատարմանն ու ակնկալվող արդյունքներին, ապա կարող եք այցելություն ամրագրել և այցելել։

Հիշեցնենք, որ «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը ներկայացնում և կիրառում է մաշկի հղկման համար նախատեսված գոյություն ունեցող բոլոր տեխնոլոգիական լուծումները՝ առաջատար արտադրողների սարքավորումների տեսքով, որը նշանակում է՝չկա կոսմետիկ խնդիր, որն անհնարին կլինի լուծել։

Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22

Մասնաճյուղեր՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Ծանոթացե՛ք նաև ալեքսանդրիտային լազերային մազահեռացման գնացուցակին։