Բժշկական կոսմետոլոգիայի մասնագիտացված դասընթաց

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնն անց է կացնում բժշկական կոսմետոլոգիայի մասնագիտացված դասընթացներ։

Դասընթացի մասնակիցներին տրվում են բժշկական կոսմետոլոգիային  վերաբերող տեսական և  գործնական գիտելիքներ, հմտություններ, «բժիշկ-կոսմետոլոգ»  մասնագիտության հիմունքները, ինչպես նաև կոսմետոլոգիայում սարքավորումային և ներարկումային  միջամտությունների մեթոդաբանությունը՝  տեխնիկան։    

Ի՞նչ է ներառում կոսմետոլոգիայի նոր, մասնագիտացված դասընթացը․ թեմաներն ավելի մանրամասն՝

Թեմա 1- Մաշկի տեսակները․

1․Նորմալ, չոր, յուղային, զգայուն, կոմբինացված, պիգմենտավորման և կնիճիռների հակում ունեցող

2․Մաշկի տարիքային փոփոխությունները՝

  • վաղաժամ ծերացման տիպ
  • միջին ծերացման տիպ
  • ուշ ծերացման տիպ
  • մկանային ծերացման տիպ

Մաշկի տեսակի գնահատման ալգորիթմ

1․Մաշկի խնամք կոսմետոլոգիական կլինիկայում

2․Մաշկի խնամք տնային պայմաններում

  • Կոսմետիկ միջոցների գորիծիքակազմ
  • Մաքրող նյութեր, դիմակներ, քսուքներ

3․Դեմքի մաշկի խնամքի ժամանակակից տեսակները՝

  • Ուլտրաձայնային
  • Ատրավմատիկ
  • Պրոֆեսիոնալ

Թեմա 2- Պիլինգները կոսմետոլոգիայում և էսթետիկ բժշկության մեջ․

  • Պիլինգերի դասակարգումը և դերմատոլոգիական հիմնավորումը
  • Մակերեսային, միջին և խորը պիլինգներ
  • Համակցված քիմիկական, հակապիգմենտային և կամ ռետինոիդային պիլինգներ

Թեմա  3- Մեզոթերապիա ՝  թեորեա, գործնական աշխատանք՝  ձեռքի դրվածք․

  • Մեզոթերապիան դերմատոկոսմետոլոգիայում
  • Մեզոթերապիայի պատմությունը և կիրառման ոլորտները
  • Տեսակները, մեթոդները և ներարկման տեխոնոլոգիաները
  • Օգտագործվող գործիքները
  • Մեզոթերապևտիկ բուժման ազդեցության մեխանիզմը
  • Մեզոթերապիայում օգտագործվող նյութերը
  • Բուժառուի ընտություն՝ առաջնային խորհրդատվություն, կոսմետոլոգիական պրոցեդուրաների ընտրման հերթականություն, բուժառուի պատրաստում պրոցեդուրայի, հետմիջամտական խնամք

Թեմա 4- Պլազմոթերապիա՝ (PRP) թեորեա, գործնական աշխատանք․

  • Պլազմոթերապիայի ծագումնաբանությունը
  • Մեթոդները և կիրառվող ոլորտները
  • Պլազմոլիֆթինգ հասկացությունը
  • Արյան աուտոլոգիական պլազմա՝ հագեցած տրոմբոցիտար աճի ֆակտորով (PRP)
  • Ցուցումներ, հակացուցումներ
  • Բուժառուի ընտրություն
  • Պրոցեդուրայի նախապատրաստման կանոններ

Թեմա 5- Բիոռևիտալիզացիա՝ թեորեա, գործնական աշխատանք․

  • Բիոռևիտալիզացիայի պատմությունը
  • Բիոռևիտալիզացայի տեսակները
  • Հիալուրոնատ և հիալուրոնաթթվի ազդեցությունը
  • Ցուցումներ և հակացուցումներ
  • Հնարավոր բարդություններ
  • Բուժառուի ընտրության սկզբունքները՝ ըստ տարիքային խմբերի
  • Անհատական ուղեցույցի կազմում՝ պրեպարատների տեսակներ և ընտրություն
  • Բիոռևիտալիզացիայի և բիոռեպորացիայի տարբերությունը

Թեմա 6- Լազերների և լույսի այլ աղբյուրներ, ժամանակակից սարքավորումների օգտագործումը էսթետիկ բժշկության և մաշկաբանության մեջ․ 

Լազերների և լույսի այլ աղբյուրների ֆիզիկական տվյալները

Հյուսվածքների ընտրանքային թիրախավորումը և ֆոտոթերմոլիզը

  1. UV ընդգրկույթ՝
  • UVA ալիքների օգտագործումը մաշկաբանության մեջ
  • UVB ալիքների օգտագործումը մաշկաբանության մեջ
  • UV BB, UV NB, UV TNB (308nm) տիրույթ

Ե՞րբ և ո՞ր հիվանդությունների ժամանակ է օգտագործվում

  1. Տեսանելի լույսի ընդգրկույթ.

IPL լույսի ինտենսիվ լուսարձակումների օգտագործումը մաշկաբանության և էսթետիկ բժշկության մեջ

  • 450nm to 1200nm
  • 520nm to 1200nm
  • 530nm to 1200nm
  • 640nm to 1200nm

LED լուսարձակող կիսահաղորդիչների օգտագործումը մաշկաբանության և էսթետիկ բժշկության մեջ

  • 450nm to 1200nm
  • 520nm to 1200nm
  • 530nm to 1200nm
  • 640nm to 1200nm
  1. Լազերներ՝ ամեն ինչ լազերների մասին
  • Աբլյացիոն և ոչ աբլյացիոն լազերներ
  • Ամբողջական և ֆրակցիոնալ լուսարձակումներ
  • 755nm Alexandrite՝ Լազերային մազահեռացում, պիգմենտների հեռացում
  • 810nm Diode՝ Լազերային մազահեռացում, դեմքի ձգում, մաշկի սպիտակեցում
  • 940nm Diode՝ Անոթային խնդիրներ՝ աստղիկներ, տելեանգիէկտազիաներ
  • 1064nm Nd Yag ՝ Լազերային մազահեռացում, անոթային խնդիրներ, դեմքի մաշկի երիտասարդացում, ձգում
  • 1450nm Diode՝ Ակնեի բուժում, ոչ աբլյատիվ ձգում, երիտասարդացում,  կնճիռների հարթեցում
  • 2940nm Erbium Yag՝  սառը աբլյատիվ պիլինգներ տարբեր խորությունների, պոստակնեի բուժում, կնճիռների հարթեցում, դեմքի մաշկի հղկում՝
  • 10500nm CO2
  • 1064/532 Q-Switched (Short puls)
  • 570-600nm Pulsed Dye Laser (near infrared)
    • Ե՞րբ և ո՞ր խնդիրների ժամանակ է օգտագործվում
    • Ցուցումներ և հակացուցումներ՝ ըստ խնդիրների
    • Հիմնական տեխնիկական հարաչափերը և կարգաբերումները
    • Գործնական ծանոթություն սարքավորումների հետ՝ անհատական կիրառմամբ
  1. Ռադիոալիքների ընդգրկույթ.

Ամեն ինչ ռադիոալիքների մասին՝

  • RF մոնոպոլյար
  • RF բիպոլյար
  • RF պոլիպոլյար
  1. HIFU բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայնային ալիքներ
  • Ե՞րբ և ո՞ր հիվանդությունների ժամանակ է օգտագործվում
  • Ցուցումներ և հակացուցումներ
  • Հիմնական տեխնիկական հարաչափերը և կարգաբերումները
  • Գործնական ծանոթություն սարքավորման հետ և կիրառում

Գործնական կիրառման ժամանակ յուրաքանչյուր մասնակից պարտադիր պետք է հրավիրի բուժառու՝ յուրաքանչյուր գործնական միջամտությունը անցկացնելու համար։

Դասընթացների արդյունքում՝

Մասնակիցները կտիրապետեն՝ 

  • Կոսմետոլոգիական նպատակներով օգտագործվող գործիքներին և առնչվող այլ պարագաների կիրառությանը
  • Կոսմետոլոգիական սարքավորումային ժամանակակից մեթոդներին, մասնավորապես՝ լուսային ալիքների ամբողջ ընդգրկույթին, որն օգտագործվում է մաշկաբանությունում և կոսմետոլոգիայում։
  • Ներարկումային կոսմետոլոգիայի հիմունքներին՝ տեսակներին, բնութագրերին և մեթոդներին։

Մասնակիցները կկարողանան՝ 

  • Ելնելով պացիենտի մաշկի վիճակից՝ մշակել անհատական  կոսմետոլոգիական ծրագրեր
  • Կատարել դեմքի մաշկի խնամք, պիլինգներ
  • Սարքավորումային միջամտությունների միջոցով (լազերային, ռադիոալիքային) կատարել տարբեր էսթետիկ և կոսմետիկ խնդիրների շտկում, մասնավորապես՝ մաշկի ձգում, հղկում,  գունաբացում և այլն․․․
  • Կատարել մեզոթերապևտիկ միջամտություններ (մեզոթերապիաներ,  բիոռևիտալիզացիա, պլազմոթերապիա)՝ կիրառելով  ներարկումային  կոսմետոլոգիայի տարատեսակ տեխնիկաներ։
  • Համակարգված օգտագործել միջամտությունների համար նախատեսված  պրոֆեսիոնալ խնամքի, ներարկումային և դեղորայքային նյութերը, ընտրել դրանց ճիշտ չափաբաժիններն ու անհրաժեշտության դեպքում համակցել դրանց կիրառությունը։

Մասնակիցները կտիրապետեն՝  

  • Բոլոր տեսակի կոսմետոլոգիական միջամտությունների կատարման տեխնիկաներին, այդ թվում՝ սարքավորումային և ներարկումային
  • Կոսմետոլոգիական միջամտությունների նախապատրաստման և վերականգնողական շրջանի վարման մեթոդներին

1․Կոսմետոլոգիայի ամբողջական դասըանթաց՝ ընդգրկում է վերոնշյալ բոլոր թեմաները՝ ներառյալ՝ պրոֆեսիոնալ խնամք, պիլինգներ, ներարկումային և սարքավորումային կոսմետոլոգիա։

Արժեքը՝ 650,000 ֏

2․Կոսմետոլոգիական մասնակի դասընթաց՝

  • Ներարկումային կոսմետոլոգիա
  • Սարքավորումային կոսմետոլոգիա

Արժեքը՝ 500,000 ֏

3․Ներարակումային կոսմետոլոգիա

Արժեքը՝  450,000 ֏

4․Դասընթաց ներառյալ՝

  • Դեմքի խնամք
  • Պիլինգներ
  • Սարքավորումային կոսմետոլոգիա

Արժեքը՝ 350,000 ֏

5․ Դասընթաց ներառյալ՝

  • Դեմքի խնամք
  • Պիլինգներ
  • Լազերային մազահեռացում

Արժեքը 300,000 ֏

6․Դասընթաց ներառյալ՝

  • Դեմքի խնամք
  • Պիլինգներ

Արժեքը՝ 250,000 ֏

7․Դասընթաց ներառյալ՝

  • Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
  • Դիոդային լազերային մազահեռացում

Արժեքը՝ 150,000 ֏

Երկարատև կլինիկական փորձն ու սպասարկման ոլորտին առնչվող դրույթների գնահատումն ու հետևողականությունը պատճառ են դարձել դասընթացի պարտադիր ծրագրում ներառել նաև «Կոսմետոլոգիական  ծառայությունների մատուցման ժամանակ պացիենտների հետ փոխհարաբերությունների հոգեբանությունը» թեմատիկ դասընթացը, որն այսօր օր օրի զարգացող սպասարկման ոլորտում առավել քան արդիական ու մրցակցային է։

Դասընթացների կոսմետոլոգիական մասի դասընթացավարն է՝

Մոսկվայից ժամանած բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աիդա Հովհաննիսյանը։

Սարքավորումային մասի դասընթացավարն է՝

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սեդրակ Ղուշչյանը։

Եթե հետաքրքրված եք, ցանկանում եք ձեռք բերել նոր մասնագիտություն, ապա կարող եք կապվել մեզ հետ մեր սոց․ էջերի, ինչպես նաև զանգի միջոցով՝ 044 55 00 22:

Բլոգ