Յուրաքանչյուր մարդ ունի դեմքի մաշկի խնդիրների սեփական ցանկ, որի հետ կապված պարբերաբար այցելում է բժիշկ-կոսմետոլոգին կամ փորձում է ինքնուրույն կատարել որևէ խնամք, որը կօգնի կանխել այս կամ այն խնդրի զարգացմանը։ Խնդիրները տարբեր են՝ մեկի մոտ խնդիրը գերզգայուն մաշկն է, մյուսի մոտ դեմքի ամկանոն գունային երանգը, պիգմենտային հետքերն ու վաղ գոյացող կնճիռներտ։
Կա մի խնդիր, որն ունի յուրաքանչյուր երկրորդ մարդ՝ մաշկին լայնացած ծակետիներ։
Կյանքի որևէ էտապում այս խնդիրը սկսում է էսթետիկ անհարմարություն առաջացնել։ Անցնե՛նք քայլերով՝
Ի՞նչ է ծակոտին
Փորձենք մեկնաբանել ոչ բժշկական տերմինաբանությամբ, ապա կարելի ասել դա փական է, որի միջոցով դեմքի մաշկը շնչում է։ Յուրաքանչյուր ծակոտի ունի մազի ֆոլիկուլ, որի միջոցով մաշկի մակերևույթ է դուրս գալիս ոչ միայն շատ մանր՝ միկրո մազիկները, այլ նաև ճարպագեղձերի կողմից արտադրած ճարպը, որոնք գտնվում են դերմայում՝ մաշկի միջին շերտում։ Եթե ծակոտին խցանվում է՝ ձևավորվում են սպիտակ կամ սև կոմեդոններ, բջջի նորմալ լիպիդային փոխանակման խանգարման պատճառով էլ բորբոքային գործընթացներ և արդյունքում՝ ակնե։ Այստեղ նկատվում է հետևյալ օրինաչափությունը՝ ինչքան լայն է ծակոտին, այնքան շատ ճարպ է արտադրվում՝ բերելով բորբոքային պրոցեսների զարգացմանը։
Ինչու՞ են ծակոտիները լայնանում
Պատճառները շատ են, սակայն, հիմնականում մաշկաբանները՝ որպես պատճառ նշում են ճարպարտադրության գործընթացի խանգարումը։ Ինչպես նաև՝
• դեքմի մաշկի հիգիենայի ոչ պաշտաճ պահպանումը
• սխալ խնամքը
• օրգանիզմում հավաքված տոկսինները՝ մասնավորապես աղիներում
• վատ սովորույթները՝ ծխելը, ալկոհոլը, սուրճի չարաշահումը
• ոչ ճիշտ սննդակարգը
• քիչ հեղուկ օգտագործելը,
• հորմոնալ խնդիրները՝ պայմանավորված վահանաձև կամ ենթաստամոքսային գեղձերի աշխատանքով
• յուղոտ կամ կոմբինացված մաշկի տիպը
• մենոպաուզան, էնդոկրին և սեռական գեղձերի աշխատանքով պայմանավորված նյութափոխանակության խանգարումը
• ուլտմանուշակագույն լույսի ավելորդ ազդեցությունը
Նաև այլ պատճառներ՝
• մշտական ընկճախտը
• ցածր իմունիտետը
• որոշակի դեղանյութերի ընդունումը
• ծանր, դեկորատիվ կոսմետիկան
Իհարկե, դեմքի մաշկը ծակոտիները բուժելու և հղկելու համար առաջնահերթ պետք է գտնել պատճառը, հետո ընտրել դրանց վերականգման արդյունավետ մեթոդները։
Ստորև ներկայացնում ենք բոլոր այն միջամտությունները, որոնց ճիշտ կիրառությունը լուծում է այս՝ անչափ անհանգստացնող խնդիրը։
1. Պիլինգներ
Քիմիական պիլինգները՝ կախված բուժառուի մաշկի առանձնահատկություններից ոչ միայն արտակարգ լուծում են լայնացած ծակոտինեորի խնդիրը, այլև բարելավում են արյան շրջանառությունը, նոր բջիջիներում արագացնում նյութափոխանակությունը, պայքարում առաջին տարիքային կնճիռների, թույլ արտահայտված պիգմենտային բծերի, ակնեի և հետակնե սպիների դեմ։ Միջմատությունից հետո նկատելի բարելավվում է դեմքի մաշկի գույնի, մանր կնճիռների արտահայտվածության և մաշկի էլաստիկության բարձրացման մեջ։
Այցելության ընթացքում, բացի բուն խնդիրը, բժիշկն ուսումնասիրում է նաև բուժառուի մաշկի այլ առանձնահատկություններ՝ ըստ այդմ առաջարկվում է կատարել ավելի մակերեսային կամ ավելի ագրեսիվ պիլինգի տեսակ, իհարկե մշտապես նպատակ հետապնդելով վերջնական արդյունքի հասնելը։
Հարկ է նշել նաև, որ հաճախ միայն պիլինգի կատարումը բավարար չէ, ուստի անհրաժեշտ միջամտությունների տեսակն ու քանակն ընտրվում է մաշկի վիճակի վերջնական գնահատումից հետո։
Պիլինգների արժժեքը սկսվում է 14,000 ֏ -ից
2․ Սարքավորումային միջամտություններ
Անոթների նեղացման համար արդյունավետ են նաև RF, լազերային և ֆոտո միջամտությունները։ Լուսային ալիքների ազդեցության շնորհիվ խթանվում է կոլագենի սինթեզը, արդյունքում ծակոտիները ձգվում են և նեղանում։ Միջամտությոնները ցավոտ չեն, տևում են՝ 30-40 րոպե, սակայն պահանջվում է միջինում 8-10 միջամտություն կատարել։ Արդյունքում ոչ միայն նեղանում են ծակոտիները, այլև ձգվում և երիտասարդանում է դեմքի մաշկը՝ ստանում հավասարաչափ տարածված նրբերանգ։
RF միջամտության կուրսը, որը ներառում է 6 միջամտություն՝ 60,000 ֏ արժե