Մաշկի ծերացման հիմքում տարբեր գործոնների համադրությունն է ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Հասկանալն ու պարզելը, թե ո՞ր ներքին և արտաքին գործոնները կարող են ազդել մաշկի կառուցվածքի և գործառույթների վրա՝ կօգնեն մաշկի խնամքի միջոցների ընտրության հարցում:
Ներքին գործոններ`
Մեր կենսաբանական տարիքը որոշում է մաշկի կառուցվածքային փոփոխությունները, որոնցից մի քանիսն անխուսափելի են.
• Թույլ արյան մատակարարումը նշանակում է մաշկի մակերևույթին թթվածնի և սննդանյութերի մատակարարման նվազում, ինչը հանգեցնում է գունատության:
• Ճարպագեղձերի և քրտնագեղձերի ակտիվ մատակարարման նվազումը հանգեցնում է հիդրոլիպիդային շերտի թուլացմանը, ինչը չոր մաշկի առաջացման պատճառ է դառնում:
• Դաշտանադադարից հետո էստրոգենի արտադրության նվազումը, ինչպես նաև բջիջների ռեգենրացման նվազումը, ազդում է կանանց դեմքի մաշկի կառուցվածքի վրա:
Ժառանգականույթունը կարևոր դեր ունի մաշկի ծերացման գործընթացում: Մեր ազգային յուրահատկությունները, սեռը և մաշկի տեսակը կարևոր դեր են խաղում այն հարցում, թե որքան արագ են ծերացման նշանները հայտնվում մեր մաշկի մակերեսին։
Արտաքին գործոններ՝
Ուրախալին այն է, որ մաշկի ծերացման պատճառների ավելի քան 80%-ը պայմանավորված է արտաքին գործոններով, ներառյալ`
• Էկոլոգիական գործոններ | Ուլտրամանուշակագույն ճառագայթում, կլիմայի փոփոխություն և օդի աղտոտում:
• Ապրելակերպի գործոններ | Ծխելը, ալկոհոլը, սնունդը, սթրեսը և մաշկի անհրաժեշտ խնամքի բացակայությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մաշկի այն հատվածները, որոնք արևի ճառագայթմանը չեն ենթարկվում, պահպանում են իրենց երանգավորումը, առաձգականությունը և վերականգնվելու ունակությունը մինչև հասուն տարիք: Հենց ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն է հանգեցնում մաշկի վաղաժամ ծերացմանը: Սա նշանակում է, որ արևի ազդեցության կրճատումը, արդյունավետ և մաշկի տիպին հարմար արևապաշտպանի օգտագործումը, կարևոր քայլ է, որը պետք է ձեռնարկել ՝ վաղաժամ ծերացման նշանների առաջացումը հետաձգելու համար։
Մաշկի ամենօրյա մաքրումը և խնամքը մաշկի տիպին, կարիքներին, վիճակին և տարիքին համապատասխան նյութերով կօգնեն պահպանել մաշկի առողջ տեսքը և կհետաձգեն վաղաժամ ծերացման նշանների առաջացումը:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում խորհրդա տվությունն անվճար է։ Նկատու՞մ եք ծերացման նշաններ մաշկին և ցանկանու՞մ եք ճիշը խնամք և մաշկը երիտասրդացնող միջամտություննե՞ր կատարել, կարող եք զանգահարել 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով, գրանցվել և այցելել առաջնային զննման և խորհրդատվության։ Հետևողական եղե՛ք մաշկի խնամքի հարցում։
🌞-Արևապաշտպան քսուքի 16 տեսա՞կ։
-Այո-այո, նույնիսկ արևապաշտպան քսուքի ընտրությունը պետք է պայմանավորված լինի մաշկի տիպով։
Պարզե՛ք Ձեր մաշկի տիպն ու ձեռք բերե՛ք մաշկի տիպին ամենահամապատասխան խնամքի միջոցները՝ բազմապատկելով արդյունավետությունը։