Մազերի գերակտիվ և պարադոքսալ ա՞ճ մազահեռացումից հետո, ո՞րն է պատճառը

Մազահեռացումից հետո դեմքի և պարանոցի շրջանում մազերի գերակտիվ աճ։

Տեխնոլոգիաներ, պատճառներ, բուժում և կանխարգելում։

CosmoLab-ում կիրառվում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները մազահեռացման արդյունքում դեմքի և պարանոցի շրջանում մազերի գերակտիվ աճից խուսափելու, կամ դրա հետրանքների բուժման համար, սակայն մինչ այդ բարձրաձայնենք մի շարք կարևոր հարցեր․

Անցանկալի մազերի աճը կարող է հանգեցնել էմոցիոնալ և սոցիալական անհարմարավետությունների։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մշտապես փնտել են մազահեռացման երկարաժամակետ և արդյունավետ միջոցներ, իսկ գեղեցկության ինդուստրիան՝ լուծումներ։ Իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, մշակվել են տարատեսակ տեխնոլոգիաններ՝ բավարարելու համար առկա պահանջարկը։

Տեխնոլոգիաներ`

Մազահեռացման գործընթացի համար կետանցային էր մի շարք հայտնագործություններ՝ ընտրանքային ֆոտոթերմոլիզը, հյուսվածքների կառուցվածքում առկա քրոմոֆորերի կողմից որոշակի լուսային հաճախականությունների կլանումը և հյուսվածքների ջերմության արտազատման տևողություն երևույթների բացահայտումը։ Հասկանալու համար մազահեռացման տեխնոլոգիաների ժամանակակից մոտեցումները մի փոքր մանրամասնենք։

Քրոմոֆոր՝ հունարենից Χρώυα գույն և φορός կրող, թարգմանաբար՝ գունակիրներ։ Քրոմոֆորները օրգանական միացություններ են, որոնք հյուսվածքներին տալիս են որոշակի գույն։ Կարևորագույն էնդոգենային քրոմոֆորերն են՝ մելանինը, հեմոգլոբինը, ջուրը, կոլագենը, լիպիդները։

Մազի կառուցվածքում առկա մելանինը կլանում է լույսի ընդգրկույթի 400-1064 նմ հաճախականության ճառագայթները։ Իսկ այդ ճառագայթներ գեներացնող սարքեր են՝ լազերները, ԼԵԴ-ը, լամպեր և այլն...

ՋԱՏ՝ ջերմության արտազատման տևողություն – հյուսվածքները ունեն ջերմության արտազատման տարբեր տևողություններ։ Օրինակ՝ մազի մեջ ջրի քանակը չնչին է, դրանով պայմանավորված՝ մազը շատ վատ ջերմահաղորդիչ է, ջերմությունից էլ շատ դանդաղ է ազատվում։

Ընտրանքային ֆոտոթերմոլիզ – Թիրախ հյուսվածքը կլանում է լուսային էներգիան, փոխակերպում ջերմայինի և արդյունքում քայքայվում։ Փաստացի մազի կառուցվաքծում առկա մելանինի քրոմոֆորը կլանում է լույսը, լուսային էներգիան վերակերպում ջերմայինի և չկարողանալով արագ ազատվել ջերմությունից (քանի որ ՋԱՏ-ը՝ ջերմության արտազատման տևողությունը շատ երկար է), քայքայվում է առանց վնասելու հարակից հյուսվածքներին։ Այս պրոցեսը ընտրանքային ֆոտթերմոլիզի ցցուն օրինակ է, որի վրա կառուցված է ժամանակակից մազահեռացման տեխնոլոգիաները։

Մազահեռացման տեխնոլոգիաններ են՝

Laser - Լազերային

IPL – լույսի ինտենսիվ լուսարձակումներ

ELOS – Էլեկտրաօպտիկական սիներգիա
Մազահեռացման արդյունքում հակառակ արդյունք՝ մազերի գերակտիվ աճ

Իրականում մազերի գերակտիվ՝ պարադոկսալ աճը դասվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մազահեռացման կողմնակի ազդեցությունների շարքին։ Սակայն ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում նման մեծ քանակությունը։ Յուրաքանչյուր օր Cosmolab-ին են դիմում բազմաթիվ քաղաքացիներ մազահեռացումից հետո մազերի գերակտիվ աճի խնդրով։

Մազերի գերակտիվ՝ պարադոքսալ աճի պատճառ կարող է հանդիսանալ՝

1. Մազահեռացման նպատակով ֆոտոթերմոլիզի իրականացման համար արձակված ոչ բավար քանակության էներգիան։
Այս պատճառը ամենատարածվածն է, այն պայմանավորված է մազահեռացման բացառապես անորակ սարքերով՝ արտադրված երրորդ երկներում, ոչ պրոֆեսիոնալ և փորձառություն ունեցող ապրանքանիշերի կողմից։ Սովորաբար նման սարքավորումները տեղադրված են «գեղեցկության սրահներում», վարսավիրանոցներում։ Այդ սարքերը չեն համարվում բժշկական սարքավորումներ, չունեն եվրոպական և ամերիկյան (FDA) արտոնագրեր։ Նման հաստատությունները չունեն Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա, իսկ մասնագետները՝ որոնք իրականացնում են սարքի կարգաբերումները և իրականացնում միջամտություններ՝ չունեն տարրական բժշկական կրթություն։

2. Որոշակի դեղամիջոցների օգտագործումը:
Կան որոշակի դեղամիջոցներ, որոնք կարող են բերել մազերի գերակտիվ աճի։ Դրանք են՝ ստերոիդները, ցիկլոսպորինը, պինիցիլինը և ստրեպտոմիցինը։

3. Հորմոնալ դիսբալանսը և առողջական այլ խնդիրները:
Տարբեր հիվանդություններ և առողջական խնդիրներ կարող են լինել պատճառ հորմոնալ փոփոխությունների և դրանով իսկ խթանել մազերի գերակտիվ աճին։ Դրանք կարող են լինել վահանձև գեղձի, պորֆիրիայի, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդությունները, մարդու պապիլոմավիրուսի առկայությունը, վիրահատական սպիերը։

Բուժումը՝

CosmoLab-ում մազերի գերակտիվ՝ պարադոկսալ աճի բուժման համար մշակվել է հատուկ կանոնակարգ։ Առաջնահերթ բացառվում է խնդրի առաջացման կողմնակի պատճառները, իսկ դրանց առկայության դեպքում՝ համապատասխան բժիշկների օգնությամբ իրականացվում է բուժում։ Միաժամանակ իրականացվում է մազահեռացում էներգիայի հատուկ չափաքանակի կարգաբերմամբ, իրականացման հատուկ տեխնոլոգիայով և հաճախականությամբ։

Մազերի գերակտիվ աճի խնդիր ունեցող մեր սիրելի աղջիկներին և կանանց, անկախ դրանց առաջացման պատճառներից, հրավիրում ենք անվճար խորհրդատվության։ CosmoLab-ի բժիշկ-մաշկաբանները կմանրամասնեն և կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին, ինչպես նաև կբուժեն՝ ազատելով այդ տհաճ երևույթից։

Կանխարգելումը՝
Հորդորում ենք սթափ մոտենալ Ձեր առողջությանը, մազահեռացումը արդյունք է մաշկի կառուցվաքծում առկա հյուսվածքների փոփոխության, ուստի այն պետք է իրականացնել բացառապես լիցենզավորված և մասնագիտացված հաստատություններում, ինչպես նաև չպետք է վստահել անհայտ սարքավորումներով և առանց բժշկական կրթության մազահեռացում իրականացնողներին։

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում մաշկաբանական առաջնային զննումն ու խորհրդատվությունն անվճար է, հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37, Գայի պող․ 16 | Մեգամոլ, Դավթաշեն 39/2։ Հեռ․՝ 011 55 00 22, 044 55 00 22։
ալեքսանդրիտային մազահեռացման գնացուցակ