Candela

Եթե երբեւիցե օգտվել եք ալեքսանդրիտային մազահեռացումից

Եթե երբեւիցե օգտվել եք ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ծառայությունից, ուրեմն կարեւորում եք ներքոգրյալները։ Այսօր շատ են ալեքսանդրիտային մազահեռացման գովազդները։ Առաջնահերթ է հասկանալ ի՞նչ պայմաններում, ի՞նչ սարքավորմամբ եւ ո՞ւմ կողմից է իրականացվում միջամտությունը, քանի որ լազերային մազահեռացումը համարվում է բացառապես բժշկական միջամտություն։
Մեր կենտրոնում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումն իրականացվում է ամերիկյան Candela ընկերության 2019 թվականի արտադրության GentleLase Pro-U սարքավորմամբ, որը մի շարք առավելություններ ունի նախորդ սերնդի սարքավորումների նկատմամբ։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում Cosmolab-ում
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման համար նախատեսված լաբը զինված է առանձնացված օդորակման համակարգով, որպեսզի չտարածվի այրված մազածածկույթի տհաճ հոտը։
Միջամտությունը հնարավորինս հարմարավետ դարձնելու նպատակով օգտագործվում է հատուկ բազմաֆունկցիոնալ բազկաթոռ, որն ընդունում է ցանկացած դիրք եւ բարձրություն։
Սարքավորման գլխիկները եւ ապակիները, որոնք շփվում են հաճախորդի մարմնի հետ՝ պարտադիր մանրէազերծվում են յուրաքանչյուր միջամտությունից հետո։
Մեր հասցեն է Սայաթ Նովա 15, Սուրբ Աննա եկեղեցու հարեւանությամբ, Հ.Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի դիմացի մայթին։
Cosmolab