Բոտուլինոթերապիա՞, թե՞ ֆիլերներ

Բոտուլինոթերապիա՞ թե՞ Ֆիլերներ

Երիտասարդացնող միջոցների բազմազանությունը պացիենտներին գցում է տարակուսանքի մեջ։ Հաճախ ենք լսում երիտասարդացման համար նախատեսված միջոցներից` բոտուլինոթերապիա և ֆիլեր բառերը, սակայն, քչերը գիտեն, թե ինչ նպատակով են օգտագործվում այդ նյութերը։ Շատերը ուզում են ստանալ առավել լավ արդյունք մինիմալ ռիսկայնության պարագայում։ Այս հարցերը հետաքրքրում են բոլոր նրանց, ովքեր ուզում են վերադարձնել նախկին երիդասարդությունը կամ պահպանել այն։ Հիմա անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին և ստանանք մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ։

Ի՞նչ է բոտուլինոտոքսինը

Բոտուլինոտոքսինը՝ բնական մաքրված սպիտակուց է, որն օգտագործվում է դեմքի միմիկայի մկանների ժամանակավոր ընկճման նպատակով, որն էլ բերում է կնճիռների հարթեցմանը։ Բոտոքս անվանումը դա ապրանքանիշ է, իսկ ազդող նյութը ՝ բոտուլինոտոքսին Ա խումբը։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում դերմալ ֆիլերները

Դերմալ ֆիլլերներն օգտագործվում են լրացուցիչ ծավալ ստանալու նպատակով, կամ վերականգնում են այն նախկին ծավալը, որն արդեն կորել է։ Շուկայում առկա դերմալ ֆիլլերները հիմնականում ներկայացված են հիալուրոնաթթվի պրեպարատներով։ Հիալուրոնաթթուն օրգանիզմում տարիների ընթացքում ավելի քիչ է սինթեզվում , որը հանգեցնում է մաշկի չորությանը և կնճիռների առաջացմանը։ Այդ պատճառով հիալուրոնաթթվի հիմքով դերմալ ֆիլլերները ներմուծվում են մաշկ բարակ ասեղներով։

Այսպիսով՝ բոտուլինոթերապիան նախատեսված է մկանային լարվածությունը թուլացնելու կամ ընդհատելու նպատակով։ Այն երկրորդային ձևով ազդում է մաշկի արտաքին տեսքի վրա՝ ազդեցությունը թողնելով միմիկայի մկանների գրգիռների վրա, սակայն մաշկի որակի վրա այն որևէ ազդեցություն չի գործում։

Դերմալ ֆիլերները լրացնում են մաշկի մեջ առկա հիալուրոնաթթվի պակասը, ազդում որակական հատկանիշների վրա՝ բարձրացնելով դրանք։ Այս նյութերի օգտագքրծումը բերում է մաշկի որակի բարձրացմանը, մանր կնճիռների հարթեցմանը, օվալի երիտասարդացմանն ու ընդգծմանը։
բոտուլինոթերապիա
Ի՞նչ Է հարկավոր իմանալ բոտոլինոթերապիայից առաջ։

Խորհրդատվության ժամանակ բժիշկը և պացիենտը պետք է գան ընդհանուր հայտարարի՝ սպասելի արդյունքների տեսակետից։ Պետք է ուշադրություն դարձնել պացիենտի դեմքի անատոմիական առանձնահատկություններին, զննել դրանք միմիկայի ժամանակ և հանգիստ վիճակում։

Հատկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել ասիմետրիային։ Անամեստիկ տվյալների (հակացուցումների դեպքում) և կլինիկական հետազոտության (ցուցումների դեպքում) բժիշկը պացիենտին պետք է ներկայացնի բուժման պլանը, որը բխում է ինչպես հիվանդի ցանկությունից , այնպես էլ կիրառելի է բժշկական առումներով։

Բժիշկը պետք է տեղեկացնի հիվանդին հստակ բոտուլինոտոքսինի ընտրված պրեպառատի մասին և բացատրի նրան ազդման մեխանիզմը, ինչպես նաև բացատրի հետագա խնամքի մանրամասները։ Պացիենտը պետք է տեղեկացվի ազդեցության ժամկետների և միոռելակսացիայի (մկանային հանգստի վիճակի ) մասին։

Բժիշկը պետք է բացատրի հնարավոր բարդությունների և դրանց կանխարգելման քայլերի մասին։ Հետներարկումային արդյունքը գնահատելու համար պացիենտին նշանակվում է կրկնակի այց երեք շաբաթ հետո։ Այս այցի ժամանակ բժիշկը և պացիենտը միասին քննարկում են արդյունքը, որի հիմքն են հանդիսանում նախա և հետներարկումային ֆոտոնկարները։ Հատուկ նշանակության դեպքում հնարավոր է իրականացնել շտկում բոտոլինոտոքսինի փոքր չափաբաժնով, բայց ոչ ավելի շուտ՝ քան առաջին ներարկումից հետո՝ 3 շաբաթ անց։ Շատ կարևոր է պացիենտին հստակ բացատրել սպասելի արդյունքի մասին, քանի որ հենց դա է հանդիսանում նրա գոհունակության գնահատականը։

Ինչ է պետք իմանալ հիալուրոնաթթվի մասին մինչև նրա օգտագործելը։ Հիալուրոնաթթուն մարդու օրգանիզմի հիմնական կոմպոնենտներից մեկն է։ Նրա հիմնական էությունը կայանում է նրանում , որ կապում է ջուրը միջբջջային տարածություններում։ 1 մոլեկուլ հիալուրոնաթթուն ունակ է պահել մինչև 2500 մոլեկուլ ջուր։ Այն որոշում է օրգանիզմի դիմադրողականությունը և պաշտպանողական ռեակցիան։

Հիալուրոնաթթվի մոլեկուլը արագացնում է անգիոգենեզը, դա նոր անոթների առաջացումն է վնասվածների փոխարեն։ Այն կարևոր դեր է խաղում հոդերում՝ կատարելով հոդային մակերեսների շփումը:

Կոսմետիկ բժշկության մեջ հիալուրոնաթթուն կիրառվում է բավական վաղուց՝ քսուքների, շիճուկների, ֆիլլերների կազմություններում և բիոռևիտալիզացիայի տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիալուրոնաթթուն կազմում է տարբեր օրգանների բաղկացուցիչ մաս՝ այն օգտագործվում է այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ ինչպիսին են կատարակտը, օստեոարթրիտը և այլն։ Եթե մենք խոսում ենք երիտասարդացմանը նպաստող հիալուրոնաթթվի ներարկումային միջամտության մասին, ապա դրանք մեզոթերապիան և բիոռևիտալիզացիան են։ Մեզոթերապիայի դեպքում հիալուրոնաթթվի մոլեկուլը ավելի փոքր է և ստիմուլացնում է մաշկի որակի լավացումը , իսկ բիոռևիտալիզացիայի համար նրա մոլեկուլները ավելի մեծ են։


Իռեն Ռաֆաելովա