Քսանտոմաները մաշկի վրա, նրա տեսակները, առաջացման պատճառները և հետագա հնարավոր բարդությունները։
Բոլորին հայտնի է, որ մաշկը առաջին հերթին օրգանիզմի համար պաշտպանիչ գործառույթ է կատարում՝ հանդիսանալով դրա մեջ օտարածին մասնիկների ներթափանցման հիմնական խոչընդոտը: Բացի այդ, մաշկն առաջինն է ազդարարում, որ մարմնում ինչ-որ խնդիր է հասունանում՝ տարբեր ցաների ու նորագոյացությունների միջոցով:
Ախտաբանական գործընթացի նման ցուցիչներից մեկը քսանտոմայի առաջացումն է՝ մաշկային գոյացություն, որ պարունակում է ճարպային ներառումներ և առաջանում է օրգանիզմում լիպիդային փոխանակության խախտման հետևանքով: Թե ինչ են իրենցից ներկայացնում քսանտոմաները, ինչու են առաջանում և ինչպիսի բարդությունների կարող են հանգեցնել, կարդացեք այs հոդվածում:
Քսանտոման մաշկի վրա. Կարևոր առանձնահատկություններ, որոնց մասին պետք է տեղյակ լինեն բժիշկները․
Մաշկի վրա գտնվող քսանտոմաները տարբեր ձևերի և չափերի ախտաբանական նորագոյացություններ են՝ տեղայնացված մաշկի տարբեր հատվածներում:
Հաճախ քսանտոմաները առաջանում են ծնկների և արմունկների հոդերի, վերջույթների և հետույքի մաշկին, սակայն քսանտոմայի առաջացման «սիրելի» հատվածը դեմքն է։
Այս խնդիրը հիմնականում առաջանում է 40 տարեկանից բարձր կանանց մոտ, սակայն հնարավոր է՝ ի հայտ գա տղամարդկանց և նույնիսկ երեխաների մոտ։ Շատ կարևոր է այն փաստը, որ քսանտոմաները առաջանում են օրգանիզմում լիպիդային փոխանակման խախտման հետևանքով, որն էլ իր հերթին կարող է ավելի լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ՝ ճակատագրական ելքով։
Այդ իսկ պատճառով մասնագետների համար այդքան կարևոր է, որ կարողանան տարբերակել քսանտոմաները մաշկի վրա առաջացած այլ նորագոյացություններից և շտկել իրավիճակը:
Քսանտոմաներ․ ինչու՞ է պետք հետևողական լինել
Մաշկի վրա քսանտոմաների առաջացումը պայմանավորված է օրգանիզմում լիպիդային փոխանակության խախտմամբ, որի արդյունքում արյան մեջ նրանց մակարդակը բարձրանում է: Հաճախ այսպիսի իրավիճակ առաջանում է նշված հիվանդությունների ժամանակ`
Մաշկի վրա քսանտոմայի առաջացման գործում կարևոր դեր է խաղում գենետիկ ժառանգականությունը: Քսանտոմաները հաճախ հայտնվում են ընտանեկան հիպերլիպիդեմիայով տառապող երիտասարդների մոտ, որի դեպքում արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը բարձրանում է:
Քսանտոմայի տեսակները և դրանցից յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունները`
Կլինիկորեն բոլոր քսանտոմաները բաժանված են մի քանի հիմնական տիպերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները.
• Հարթ քսանտոմա-դրանք նման են տափակ և փափուկ բազմանկյուն տարրերի, որոնք ներկված են դեղին գույնով: Նրանք կարող են ունենալ տարբեր չափեր, ավելի հաճախ տեղայնացված են կոպերին և աչքի ներքին անկյունում։
• Ուռուցիկ քսանտոմաները ունենում են կարմրադեղին պինդ հանգույցների տեսք։ Հիմնականում առաջանում են մաշկի շփման հատվածներում, օրինակ՝ ծնկների և արմունկների մակերեսներին։
• Ջլային քսանտոմաները ենթամաշկային հանգույցներ են, որոնք կապված են կապանների և ջիլերի հյուսվածքի հետ, որ դանդաղորեն աճում են: Դրանք ավելի հաճախ են առաջանում վերին վերջույթների էքստենսորային շրջանում և աքիլլեսյան ջիլում։
• Ցանավոր քսանտոմաները իրենցից ներկայացնում են կարմիր-դեղին պապուլաներ, որոնք առաջանում են հետույքի, ուսերի և վերջույթների մակերեսների կարմրավուն մաշկին: Ցանավորումը ուղեկցվում է քորով և մաշկի զգայունության բարձրացմամբ։
• Տարածվող քսանտոմաները ունեն կարմրադեղին բազմաթիվ հանգույցների և տուբերկուլների տեսք, որոնք տեղակայված են մաշկի ծալքերում:
• Գորտնուկանման քսանտոմաները առաջանում են հիմնականում բերանի խոռոչում, միայնակ ցաների տեսքով, որոնք չեն ուղեկցվում որևէ ախտանիշով: Ավելի հազվադեպ, նրանք հայտնվում են վերջույթներին, ինտիմ հատվածում, ինչպես նաև կերակրափողի պատերին։
• Քսանտելազման կոպերին առաջացող տափակ քսանտոմայի տեսակ է, որը մաշկի մակերեսից քիչ բարձր ոռուցիկ տեսք ունի: Այն առավել հաճախ տեղակայվում է աչքերի շուրջ:
Քսանտոմաները իրենք իրենցով հազվադեպ կարող են առաջացնել բարդություններ: Հաճախ հիվանդները բավարար ուշադրություն չեն դարձնում այս պաթոլոգիական գործընթացին, քանի որ քսանտոման գործնականում չի անհանգստացնում իրենց։
Շատ հազվադեպ խոշոր քսանտելազմաների առաջացումը կարող է հանգեցնել պտոզի ձևավորման, որի արդյունքում տեսողությունը կարող է վատթարանալ:
Մնացած դեպքերում, քսանտոմաները պարզապես կոսմետիկ թերություններ են, որոնք անհանգստություն չեն պատճառում:
Այնուամենայնիվ, երբ քսանտոմաները հայտնվում են մաշկին, չափազանց անհրաժեշտ է հետևողական լինել, քանի որ սա մարմնում լիպիդային փոխանակության խանգարումների կարևոր ախտանիշ է, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային լուրջ պաթոլոգիայի, որը կարող է նույնիսկ մահվան պատճառ դառնալ։
Քսանտոմաները պետք է ընկալվեն որպես տագնապալի ախտանիշներ, որն ազդարարում է պացիենտի առողջության և կյանքի համար գոյություն ունեցող սպառնալիքի մասին: Բայց անհրաժեշտ ուսումնասիրությունների ժամանակին անցկացումը և արդյունավետ թերապիայի նշանակումը կօգնեն կայունացնել լիպիդների փոխանակությունը, ինչպես նաև պաշտպանել մարմինը լուրջ վնասներից:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում մաշկաբանական առաջնային զննումն ու խորհրդատվությունն անվճար է, հասցեն՝ Սայաթ-Նովա 15, հեռ․՝ 011 55 00 22, 044 55 00 22։