Վիտիլիգո․ օջախների վերապիգմենտավորում և ախտադադար

Վիտիլիգոն քրոնիկ հարաճող մաշկախտ է, որը արտահայտվում է մաշկի դեպիգմենտացված օջախների տեսքով։ Դրա պատճառը դեռևս վերջնականապես բացահայտված չէ։ Հանդիպում է բնակչության 1-2% մոտ՝ առանց տարիքի և սեռի հետ կապված որևէ օրինաչափության։ Դեպիգմենտացիոն օջախները առաջանում են մելանոցիտների ընտրանքային ոչնչացման պատճառով: Այդ օջախները կենտրոնախույս մեծանում են կամ ավելի հազվադեպ ինքնաբուխ անհետանում:

Պաթոգենեզը հայտնի չէ և առաջարկվում են մի քանի հիպոթեզներ: Դրանք ներառում են աուտոիմունային տեսությունը, աուտոցիտոտոքսիկ կամ ինքնաոչնչացման տեսությունը, որում ռեակտիվ թթվածնի տեսակը (ROS) և ազատ ռադիկալները ունենում են մելանոցիտոտոքսիկ ազդեցություն, և նեյրոնային տեսությունը, որը ենթադրում է մելանոցիտների համար տոքսիկ քիմիական նյութի արտազատումը մաշկի նյարդային վերջավորություններից: Գենետիկ գործոնի վարկածը հաստատում են հարազատների մոտ նույն խնդրի առկայության դեպքերը: Վիտիլիգոն հաճախ համակցվում է այլ աուտոիմունային հիվանդությունների հետ, ինչպիսիք են վահանաձև գեղձի հիվանդությունները և դիաբետը:

Առաջարկվում են բուժման տարբեր մեթոդներ: Ոչ վիրահատական միջամտությունները, որոնք համարվում են առաջին գծի բուժում, ներառում են կորտիկոստերոիդներ (տեղային կամ համակարգային), տեղային իմունոմոդուլյատորներ, տեղային կամ համակարգային պսորալեններ՝ ուլտրամանուշակագույն A ճառագայթման (PUVA) հետ, և վերջերս առաջարկվող նեղ սպեկտրի B ուլտրամանուշակագույն ճառագայթում (UVB): Վիրահատական միջամտությունները ենթադրում են աուտոլոգիական տրանսպլանտացիաներ և ներառում են էպիդերմալ միջնաշերտային պատվաստումներ, էպիդերմալ վիրակապային պատվաստումներ և աճեցված մելանոցիտների պատվաստումներ:

«Cosmolab»-ը առաջինը Հայաստում ներկայացնում է MEL308nm էքզիմերային լույսը՝ որպես վիտիլիգոյի օջախների ռեպիգմենտացիայի և տևական ախտադադարի ժամանակակից միջոց։

Էքզիմերները մոլեկուլներ են, որոնք կարող են համակցվել այլ ատոմների հետ միայն էլեկտրական ակտիվացման դեպքում՝ ոչ ստաբիլ էլեկտրոնային համակցություններում: էքզիմերներն այս պատճառով շատ կարճ կյանք ունեն (վայրկյանի 10 հազ. միլիոներորդ): էքզիմեր տերմինն առաջանում է «գրգռված դիմեր» արտահայտությունից:

Իտալական արտադրության Excilite-µ՝ MEL308nm էքզիմերային լույսով բուժման մոտեցումը հաստատված է FDA-ի (Food and Drug Administration of USA) կողմից և անվտանգ է ըստ Ֆիցպատրիկի 1-6 ֆոտոտիպերի համար: Այն ունի 50 մՎ/սմ3 հզորություն՝ 30,6 և 1 սմ2 լուսարձակման պատուհաններ և կարող է բարձր արդյունավետությամբ իրականացնել օջախների բուժում՝ առանց արտահայտված կողմնակի ազդեցությունների:
Ներկայացնում ենք էքզիմերային լույսի միջոցով կատարված բուժման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները։

Լեոնը և համահեղ.* MEL®308նմ մոնոթերապևտիկ բաց փորձնական բուժում են իրականացրել վիտիլիգո ունեցող 37 հիվանդների հետ: Թերապիան իրականացվել է շաբաթական երկու անգամ, իրար չհաջորդող օրերին:

Երեք ամսվա ընթացքում 37 բուժառուներից 12-ի մոտ գրանցվել է «գերազանց վերապիգմենտավորում», 21-ի մոտ՝ «լավ վերապիգմենտավորում»։ Գնահատման շրջանի վերջում գերազանց վերապիգմենտավորման մակարդակով պացիենտների թիվը ավելացել է մինչև 18 (49%): վերապիգմենտավորումը 6 ամսվա ընթացքում:
վիտիլիգո
Սարքավորմանը, բուժման վերաբերյալ ապացուցողական հիմքերին, ինչպես նաև բուժմանը վեարբերող մանրամասններին տեղեկանալու համար հրավիրում ենք բժիշկներին, բուժառուներին և հետաքրքրված անձանց։ Մասնակցության համար գրանցվելու, բուժման վերաբերյալ նյութեր և տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք լրացնել վերոնշյալ հայտը։

1․ Parrish JA, Jaenicke KF. Action spectrum for phototherapy of psoriasis. J Invest Dermatol. 1981

2․ Asawanonda P, Anderson RR, Chang Y, Taylor CR. 308- nm excimer laser for the treatment of psoriasis: a 2000 dose-response study. Arch Dermatol.

3․ Zakarian K, Nguyen A, Letsinger J, Koo J. Excimer laser for psoriasis: a review of theories regarding enhanced efficacy over traditional UVB phototherapy. J Drugs Dermato1. 2007 Aug

4․ Campolmi P, Mavilia L, Lotte TM, Rossi R, Brazzini B, Hergocova J, Cappugi P. 308 nm monochromatic excimer light for the treatment of palmoplantar psoriasis. Int J Imm Pharm. 2002

5․ Cappugi P, Mavilia L, Mavilia C, Brazzini B, Rossi R, Hercogova J, Lotte TM, Campolmi P, Andreasi L. 308 nm monochromatic excimer tight in psoriasis: Clinical evaluation and study of cytokine levels in the skin. 2002

6․ Bianchi B, Campolmi P, Mavilia L, Danesi A, Rossi R, Cappugi P. Monochromatic excimet light (308 nm): an immunohistochemical study of cutaneous T cells and apoptosis-related molecules in psoriasis; 2003

7․ Aubin F, Vigan M, Puzenat E, Blanc D, Drobacheff C, Deprez P, Humbert P, Laurent R. Evaluation of a novel 380-nm monochromatic excimer light delivery system in dermatology: a pilot. study in different chronic localized dermatoses. Br J Derm. 2005;

8․ Mavilia L, Campolmi L, Rossi R, Mori M, Pimpinelli N, Cappugi P. Wide-area 308-nm phototherapy with nonlaser light in the treatment of psoriasis: results of a pilot study. Br J Derm 2005;

9․ Nisticd SP. Saraceno R. Stefanescu S. Chimenti S. A 308-nm monochromatic excimer tight in the treatment of palmoplantar psoriasis. 2006; 

10․ Westerhof W. Nieuweboer-Krobotova L. Treatment of vitiligo with UV-B radiation vs topical psoralen plus UVA. Arch Dermato. 1997;

11. Scherschun L, Kim JJ, Lim HW. Narrow-band ultraviolet B is a useful and well tolerated treatment for vitiligo. J Am Acad Dermato1. 2001;

12. Lotte TM, Menchini G, Andreassi L. UV-B radiation microphototherapy. An elective treatment for segmental vitiligo. J Eur Acad Dermatol Venereol. 1999;

13․ Spencer JM, Nossa R, Ajmeri J. Treatment of vitiligo with the 308-nm excimer laser: a pilot study. J Am Acad Dermato1. 2002; 

14․Leone G, lacovetli P, Paro Vidolin A, Picardo M. Monochromatic excimer light 308nm un the treatmentof vitiligo: a pilot study. 2003; 

15․ Westerhof W, Nieuweboer-Krobotova L. Treatment of vitiligo with UV-B radiation vs topical psoralen plus UVA. Arch Dermato. 1997;

16․ Scherschun L, Kim JJ, Lim HW. Narrow-band ultraviolet B is a useful and well tolerated treatment for vitiligo. J Am Acad Dermato1. 2001;

17․ Chimento SM, Newland M, Ricotta C, Nisticd S, Romanelli P. A pilot study to determine the safety and efficacy of monochromatic excimer light in the treatment of vitiligo. J Drugs Derm. 2008;

18․ Krafchik BR. Atopic Dermatitis. eMedicine from webMD. 7, 2006;

19․ N cd SP, Saraceno R, Capriotti E, De Fence C, Chimenti S. Efficacy of monochromatic excimer light (308nm) in the treatment of atopic dermatitis in adults and children. Photomed Laser Sur 2008; 

20.  Pinter-Brown LC. Mycosis Fung eMedicine from webMD. June 28, 2006.

21․ Mori M, Campolmi P, Mavilia L, Rossi R, Cappugi C, Pimpinelti N. Monochromatic excimer light (308nm) in patch-stage IA mycosis fungoides. J Am Acad Dermatol. 2004; 

22․ Nistic6 S, Costanzo A., Saraceno R, Cements S. Efficacy of monochromatic excimer laser radiation (308nm) in the treatment of early stage mycosis fungoides. Br J Derm 2004; 

23․ Saraceno R, Nisticd SP, Capriotti E, de Fence C, Rhodes L, Cements S. Monochromatic excimer light (308nm) in the treatment of prurito nodutaris. Photoderm Photoimm Photomed. 2008;

24․ Randall VA. Is alopecia areata an autoimmune disease? Lancet 2001;

25․  Gundogan C, Greve B, Raulin C. Treatment of alopecia areata with the 308-nm xenon chloride excimer laser: case report of two successful treatments with the excimer laser. Laser Surg Med. 2004; 

26․ Yoshino T, Asada H, Ando Y, Fujii H, Yamaguchi Y, Yoshikawa K, ltami S. Impaired responses of peripheral blood mononuclear cells to T-cell stimulants in alopecia areata patients with a poor response to topical immunotherapy. Br J Dermato1 2001 ;