Ճիշտ խնամք 25-ում` երիտասարդ մաշկ 50-ում

Մաշկն ամենամեծ օրգանն է, որի մի մասը մշտապես բաց է և չի քողարկվում։ Բազմիցս խոսվում է մաշկի խնամքի վաղ կատարման անհրաժեշտության, և դրա առավելությունների մասին, նշվում են միջամտությունները, թե որը՝ որ տարիքում է ցուցված կամ պարտադիր, սակայն դրանց չկատարումը ունի այլ պատճառ՝ մենք հաճախ չենք ընկալում մեր տարիքը, կամ որ դա վերաբերում է նաև մեր մաշկին։

«Ծերացման նշաններ» բառակապակցությունը գալիս է ավելի վաղ՝ քան մենք պատկերացնում ենք, և ամեն օր առանց արևապաշտպանի տանից դուրս գալը էլ ավելի է մետոցնում վերոնշալ իրողությանը։

Ի՞նչ ենք հասկանում ասելով «ծերացման նշաններ»`

·       Պիգմենտացիա

·       Մանր և միջին կնճիռներ

·       Մաշկային ջարդվածքներ ծալքերի հատվածում

·       Չորություն, գրգռվածություն, մաշկի էլաստիկության կորուստ

·       Քիթշրթունքային ծայքի տեսանելիություն

·       Բերանի անկյունների իջեցում

·       Դեմքի մաշկի կախվածություն (նշմարելի կզակի շրջանում)

·       Տեսանելի լայնացած ծակոտիներ

·       Մազանոթային ցանցի տեսանելիություն

Ե՞րբ է սկսվում մաշկի ծերացման գործընթացը

Մաշկի ծերացումը բարդ կենսաբանական գործընթաց է, զարմանալի է հավատալ, բայց մաշկը սկսում է ծերանալ մեր կյանքի ամենածաղկուն շրջանում, երբ դրա մասին մտածելու ժամանակ գրեթե չկա, իհարկե, դա անհատական բնույթ ևս ունի, բայց շատերի մոտ դա մոտ 25 տարեկանն է։

Ծերացման գործընթացի հիմքում տարբեր գործոններ են՝ և՛ արտաքին, և՛ ներքին, մասնավորապես՝ ժառանգականությունը, հիվանդությունները, հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, անկանոն քունը, ոչ ճիշտ սննդակարգը (շաքարի չարաշահում), և ամենաազդեցիկ գործոնը՝ արևի բացասական ազդեցությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման տեսքով։

Ինչպե՞ս կանխարգելել ծերացման գործընթացը խոսենք հստակ քայլերով՝

Նախ և առաջ պետք հաղթահարել մարտահրավերն ու ընդունել, որ մեր դեպքը բացառություն չէ։

Սկսած նորածնային շրջանից մաշկը խնամքի կարիք ունի, դա պետք է սկսել սովորեցնել երեխային վաղ տարիքից, որպեսզի այն կյանքի բնականոն մաս դառնա, իսկ եթե դրա կարևորության մասին մտածել եք որոշակի տարիքում, ապա անհապաղ պետք է սկսել մաշկի խնամքը՝ մաշկի տիպին համապատասխանող խնամքի միջոցներով։

Եթե դժվարանում եք խնամքի ճիշտ ընտրության հարցում, ապա միանշանակ պետք է մաշկաբանի օգնությունը, դա թույլ կտա ավելի արդյունավետ կերպով կազմակրեպել գործընթացը և որոշ դեպքերում նույնիսկ՝ գործիքակազմում ներառել այլ կլինիկական պրոցեդուրաներ ևս։

Միայն տնային խնամքի ճիշտ կատարումը չի ազատում ծերացման գործընթացից, բայց կարող է «հետաձգել» այն, կամ որոշակիորեն մեղմել դրա արտահայտվածությունը․ այստեղ պետք է պրոֆեսիոնալի օգնությունը։

Ե՞րբ դիմել մաշկաբանկոսմետոլոգի

Քանի որ կոսմետոլոգին դիմելու պատճառները ծերացման գործընթացից զատ բազմազան են, օրինակ՝ մաշկի անառողջ գույն, խցանված ծակոտիներ, սև կետեր և այլն, ապա այդ տարիքը կարող է լինել 16 տարեկանը, սակայն սա պայմանական է, հասունացումից հետո էվոլուցիոն էտապը 18-28 տարեկանն է, որն այլ կերպ անվանում են նաև ծարացման նախական կառավարելի շրջան։

Պետք չէ վախենալ կոսմետոլոգիական միջամտություններից, սկզբնական շրջանում մաշկաբան-կոսմետոլոգը կարող է առաջարկել այնպիսի պրոցեդուրաներ, որոնք առանց կողմնակի միջամտության ազդում են մաշկի սեփական պոտենցիալի՝  ներուժի ակտիվացման, խթանման վրա, որպեսզի մաշկն օգտագործելով սեփական պոտենցիալը՝ կարողանա ինքնավերականգնվել, կամ շտկել տարբեր ազդեցությունների հետևանքները իր իսկ ռեսուրսներով։

Նման միջամտություններից են օրինակ՝ պլազմոթերապիան (սեփական արյան թրոմբոցիտներով հարստացված շիճուկ), մաշկի հղկումները և միկրոասեղնավորումը (մաշկի մեխանիկական կամ թերմալ՝ կառավարելի վնասման միջամտություն, որն օգնում է մաշկին նոր բջիջների աճի հաշվին խթանել կոլագենի և էլաստինի արտադրությունը):

Եթե մաշկն այնպիսի վիճակում է, որ միայն վերոնշյալ միջամտությունները բավարար չեն կանխարգելելու կամ պայքարելու այս կամ այն խնդրի հետ՝ առաջարկվում են հստակ հակատարիքային ներարկումային կամ սարքավորումային միջամտություններ, որոնք կարող են մեկ այցի ընթացքում լուծել անհանգստացնող խնդիրը։

Ժամանակակից էսթետիկ բժշկությունը կարող է լուծել մեր տարիների բացթողումները մի քանի օրում կամ ամսում՝ վերադարձնելով այնքան երազելի մաշկի երիտասարդությունը, սակայն ապացուցված է, որ ինքնախնամքը լավագույն թերապիաներից է, ոչ միայն երիտասարդացման պահպանման, այլև ինքնագնահատման, սեփական մարմնի և հոգու ճանարողության համար։

Սիրե՛ք Ձեր մաշկն ու գնահատեք առողջությունը, իսկ եթե պետք կլինի մաշկաբան-կոսմետոլոգի օգնությունը, իմացեք, որ պատրաստ ենք անհրաժեշտը վերածել  ամենահաճելիին և օգնել գտնելու խնամքի Ձեր անհատական, թիրախային սխեման։

 

Այց կարող եք ամրագրել՝ գրելով մեր էջերին, կամ զանգով՝ 044 55 00 22։

  • Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
  • Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
  • Գայի պող․ 16 (ներքին՝ 3)
  • Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
  • Սարյան 19-21 (ներքին՝ 5)