Ժամանակի ընթացքում մարդու արտաքինը փոխվում է, աչքի են ընկնում տարիքային փոփոխությունների առաջին նշանները, որոնք հաստատ տարիքի մասին են խոսում։
Դեմքի ծավալը փոխվում է, ըստ այդմ լույսի ներքո ստվերներն այլ կերպ են ընկնում, պատկերն արդեն նույնը չէ, ինչ երիտասարդ ժամանակ էր։ Մարդիկ այս ամենը կարդում են ենթագիտակցական մակարդակով։
Էսթետիկ բժշկության մեջ օգտագործվում է «ծերացման մարկերներ» (նշաններ) հասկացությունը, որոնցով անվրեպ ընթերցվում է տարիքը։
Տարիքային փոփոխությունների առաջին տեսանելի նշաններից են.
1.Դեմքի մաշկի տոնայնության փոփոխությունը
2.Մաշկի տուրգորի նվազումը
3.Բարակ գծերի ի հայտ գալը
4.Աչքերի շուրջ մուգ շրջանների և աչքերի տակ պարկերի ի հայտ գալը
Դեմքի մաշկի տոնայնության փոփոխությունը՝
Խոնավության կորուստը, միկրոշրջանառության և նյութափոխանակության գործընթացների դանդաղումը բերում են մաշկի տոնայնության փոփոխության, որն էլ պատճառ է դառնում մաշկի փայլի ու գրավչության կորստի։
Մաշկի տուրգորի նվազումը՝
Տուրգորը որոշվում է դեֆորմացիային դիմակայելու մաշկի ունակությամբ: Բժշկական գիտական այս տերմինն օգտագործվում է մաշկի ընդհանուր վիճակը բնութագրելու համար՝ մասնավորապես ամրությունը, առաձգականությունը և ինքնուրույն հարթվելու կարողությունը։
Մաշկի տուրգորը հավասար է ամրություն գումարած առաձգականության, որտեղ՝
- Ամրությունը մաշկի կարողությունն է վերադառնալու իր սկզբնական վիճակին՝ առանց տեսանելի դեֆորմացիայի։
- Առանձգականությունը մաշկի ձգվելու ունակությունն է՝ պահպանելով ամբողջականությունն ու ձևը:
- Պարզ ձևակերպմամբ՝ մաշկի տուրգորը դրա տոնուսը և խտությունն է, որի համար պատասխանատու են կոլագենն ու էլաստինը։
Դեմքի շրջանում բարակ գծերի ի հայտ գալը՝
Բարակ գծերը (նուրբ՝ հազիվ նկատելի կնճիռներ) առաջանում են բուն մաշկի անկանոն խտացման և վերնամաշկի կողմից պահվող ջրի քանակի նվազման պատճառով: Սա հիմնականում պայմանավորված է արևի ազդեցությամբ և շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, մասնավորապես՝ նաև ծխախոտի ծխով:
Աչքերի շուրջ մուգ շրջանակների և աչքերի տակ պարկերի ի հայտ գալը՝
Աչքերի շուրջ մուգ շրջանակների և աչքերի տակ պարկերի առաջացման հիմնական պատճառը պայմանավորված է հարակնային շրջանի առանձնահատկություններով՝ այս հատվածում թուլացած ենթամաշկային ճարպը հակված է հեղուկ կուտակելուն:
Հարակնային շրջանը հագեցած է մազանոթների խիտ ցանցով, որոնք պատասխանատու են արյան մատակարարման համար և կարգավորում են հեղուկի շարժն այս հատվածում։
Մաշկին մուգ տեսք են հաղորդում միկրոշրջանառության ակտիվությունը և դրան հակառակ փոքր արյունատար անոթների թուլությունը, ցավոք նույնիսկ երիտասարդ տարիքում կապտության և աչքերի տակ պարկերի առաջացման հավանականությունը բավական մեծ է, որը տարիքին զուգընթաց՝ էլ ավելի է ընդգծվում։
Հիմնական պատճառներին են՝
- Ընկճախտը
- Անքնությունը
- Ոչ ճիշտ սննդակարգը
- Մաշկի գրգռվածությունը
- Քթի վնասվածքը և հիվանդությունները
Ինչպե՞ս սկսել տարիքային փոփոխությունների դեմ պայքարը՝
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում տարիքային փոփոխությունների վաղ նշանների դեմ պայքարի համար առաջարկվում և կատարվում են համալիր միջամտություններ՝ մասնավորապես.
1.Դեմքի պրոֆեսիոնալ խնամք
-
- Դեմքի մաշկի մաքրում,
- Ծակոտիների նեղացում,
- Ավելորդ ճարպի և կոսմետիկայի մնացորդների մաքրում,
- Դեմքի անառողջ գույնի բարելավում,
- Նյութափոխանակության գործընթացների բարելավում,
- Նոր առաջացած կնճիռների քանակի կրճատում,
- Տարիքային փոփոխությունների կանխարգելում։
2.Պիլինգներ
- Մաշկի կերատինացման խանգարման հետևանքով առաջացած անհավասար ռելիեֆի վերականգնում,
- Պիգմենտացիոն բծերի հեռացում (արևային, հետբորբոքային, հորմոնալ),
- Մակերեսային սպիների հարթեցում,
- Ծակոտիների մաքրում,
- Էպիդերմիսի pH բալանսի կարգավորում,
- Կնճիռների խորացման և երկարության նվազեցում,
- Հիպերկերատոզի բուժում, եղջերաթաղանթի խտացում,
- Բջիջների նորացում՝ մաշկին թարմ, հանգստացած և առողջ երանգի վերականգնում։
3.Մեզոթերապիա
- Մաշկի թարմացում և առողջ գույնային երանգի վերականգնում,
- Խոնավացում,
- Արյան շրջանառության լավացում,
- Մաշկի տոնուսի և առաձգականության վերականգնում,
- Պիգմենտային բծերի գունաբացում,
- Մանր կնճիռների քանակի կրճատում։
4.Բիոռևիտալիզացիա
- Մաշկի խորը խոնավացում,
- Ոչ խորը կնճիռների հարթեցում,
- Լիֆթինգ ազդեցության ապահովում,
- Նյութափոխանակության գործընթացների ակտիվացում,
- Մաշկի վերականգնողական գործընթացների խթանում,
- Կոլագենի և էլաստինի սինթեզի խթանում,
- Մաշկի ընդհանուր երիտասարդացման ազդեցություն,
- Դեմքի մաշկի վիճակի բարելավում։
5.Դեմքի մաշկի հղկում
- Նուրբ միմիկական կնճիռների հարթեցում,
- Տարիքային փոփոխությունների կանխարգելում,
- Մաշկի առաձգականության և ամրության վերականգնում;
- Պիգմենտացիայի գունաբացում,
- Մաշկի տոնայնության կարգավորում,
- Սպիների մշակում,
- Մաշկի անհարթ ռելիեֆի հարթեցում։
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում առկա է մաշկի ծերացումը կանխարգելելու, ծերացման նշանները շտկելու, մաշկը երիտասարդացնելու, գունաբացելու և ձգելու բոլոր անհրաժեշտ միջամտությունները։
Կլինիկայում բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք ինչպես առցանց՝ սեղմելով էկրանին թարթող կոճակին, այնպես էլ զանգով, 044 55 00 22 հեռախոսահամարով։
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)