Պսորիազը քրոնիկ մաշկախտ է, որին բնորոշ է իմունոմիջնորդված պաթոգենեզ և անկանխատեսելի՝ հաճախ քրոնիկ ընթացք: Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։ Թեթև ձևերը արտահայտվում են տեղային՝ արմունկների, ծնկների կամ գլխամաշկի վրա առանձին թեփուկային էրիթեմաթիկ վահանիկների տեսքով, իսկ ծանր ձևերի ժամանակ ախտահարվում են ավելի շատ հատվածներ՝ մաշկի մակերեսի 50% -ից ավելին։
Սպասելով ապագայում գենետիկ միջամտություների հնարավորությանը, այսօր բուժումը հիմնված է միայն ախտանշային և պաթոգենետիկ թերապիայի վրա, որն ուղղված է ախտահարված մաշկը ժամանակավորապես բարելավելուն և հիվանդությունը տանելի դարձնելուն: Մինչ այժմ գոյություն ունեն դեղերի և բուժման ձևերի մի քանի շատ թե քիչ արդյունավետ տեսակներ, որոնց յուրաքանչյուր պացիենտ տարբեր ձևով է արձագանքում: Որոշ թերապիայի տեսակներ շատ արդյունավետ են մի խումբ բուժառուների համար, մինչդեռ մյուսների դեպքում միայն աննշան չափով են բարելավում վիճակը: Որոշակի պատճառներով կարևոր է թերապիան փոփոխել ըստ հիվանդության տարբեր բնորոշիչների (տիպը, տևողությունը, տեղայնացումը, ինֆիլտրատների առկայությունը, սրության աստիճանը և այլն) և հիվանդի որոշակի առանձնահատկությունների (տարիք, սեռ, առողջական վիճակ, կենսակերպ, այլ թերապիայի տեսակների դեպքում գրանցված արդյունքներ, նկատելի կողմնակի հետևանքներ և այլն):
Կարևոր է հիշել, որ թերապիան պետք է հիվանդությունից վտանգավոր կամ անախորժ չլինի: Քանի դեռ համաարդյունավետ բուժումը չի գտնվել, ամենալավ բուժումն այն է, որ կապահովի լավագույն արդյունքը և արդյունավետություն/կողմնակի հետևանքներ ամենախելամիտ հարաբերությունը: Իհարկե, կողմնակի հետևանքների և թերապևտիկ արդյունավետության միջև հարաբերությունը պետք է վերջինիս օգտին լինի:
Բուժման հիմնական մոտեցումներն են տեղային և համակարգային։ Տեղային բուժումն իրականցվում է տեղային կորտիկոստերոիդների և կեռատոլիտիկ դեղամիջողների և ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով։ Համակարգային բուժումն իրականացվում է իմունաճնշիչ դեղամիջոցների օգնությամբ։
Գոյություն ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթների տարբեր աղբյուրներ և դրանց միջոցով բուժման տարբեր կանոնակարգեր։ ՈՒՎ ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բրժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտասահմանում։ ՈՒՄ ճառագայթման միջոցով պսորիազի բուժման գործում առավել արդյունավետություն է ցուցաբերել MEL308nm մոնոքրոմատիկ Էքզիմերային ճառագայթը։
«Cosmolab»-ը առաջին անգամ ՀՀ-ում, առաջարկում է պսորիազի բուժում՝ (երկարատև ախտադադար) իտալական արտադրության MEL308nm էքզիմերային լուսի միջոցով։
Էքզիմերները մոլեկուլներ են, որոնք կարող են համակցվել այլ ատոմների հետ միայն էլեկտրական ակտիվացման դեպքում՝ ոչ ստաբիլ էլեկտրոնային համակցություններում: էքզիմերներն այս պատճառով շատ կարճ կյանք ունեն (վայրկյանի 10 հազ. միլիոներորդ):
էքզիմեր տերմինն առաջանում է «գրգռված դիմեր» արտահայտությունից:
Իտալական արտադրության Excilite-µ՝ MEL308nm էքզիմերային լույսով բուժումը հաստատված է FDA (Food and Drug Administration of USA ) կողմից և անվտանգ է ըստ Ֆիզպատրիկի 1-6 ֆոտոտիպերի համար: Այն ունի 50 մՎ/սմ3 հզորություն՝ 30,6 և 1 սմ2 լուսարձակման պատուհաններ և կարող է բարձր արդյունավետությամբ իրականացնել բուժումներ ինչպես տեղային, այնպես էլ տարածված պսորիազի դեպքում։ Ի դեպ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բուժման գործընթացը իրականացվում է առանց դեղամիջոցների։
Սիրով ներկայացնում ենք MEL308nm էքզիմերային լույսի արդյունավետությունը փաստող մի քանի հետազոտությունների արդյունքներ։
Պալմոպլանտար պսորիազի (ՊՊՊ) դեպքում
ՊՊՊ արտահայտվում է տիպիկ թեփուկավոր վահանիկներով, որոնք երբեմն ուղեկցվում են պուստուլյոզ ցանավորմամբ: Այն հաճախ առաջացնում է քոր, այրոց, ցավային զգացողություն և կարող է հանգեցնել հաշմանդամության: Ձեռքի ափի և ներբանների ախտահարմամբ հիվանդների մոտ նկատվում է բացասական սոցիալական և հոգեբանական ազդեցություն, կյանքի որակի խիստ նվազում: Այս հիվանդությունը քրոնիկ է և հաճախ թերապիայի հանդեպ կայուն: Համակարգային բուժումները, որոնք ապացուցել են պսորիազի դեպքում իրենց բարձր արդյունավետությունը, այստեղ հաճախ արդարցված չեն:
Իտալիայի Ֆլորենսիա համալսարանի մաշկաբանության դեպարտամենտի ղեկավար՝ պրոֆեսոր Պիեռ Կամպոլմին և համահեղինակներն ոսումնասիրել են MEL®308նմ լույսի ճառագայթման ազդեցությունը պալմոպլանտար պսորիազ (ՊՊՊ) ախտորոշում ունեցող տասնմեկ հիվադների վրա: MEL®308նմ սարքով բուժման վեցերորդ շաբաթվա ավարտին բոլոր հիվանդների մոտ նկատվել է 75-100% վիճակի բարելավում (որի ապացույց են վահանիկների հարթեցումը, թեփուկների և էրիթեմայի նվազումը, պուստուլաների նվազումը) և հետագա բարելավում նկատվեց 10-րդ շաբաթում: 16-րդ շաբաթվա կրկնազննմանը ախտադարձություն չէր նկատվում: Հիվանդներից միայն մեկի մոտ առաջացել են կրկնակի հանգուցիկներ 12-րդ շաբաթվա կրկնազննմանը: Անցանկալի կողմնակի հետևանքներ, ինչպիսիք են էրիթեման, ցավը, գերպիգմենտացիան կամ բշտիկների առաջացումը, չեն նկատվել: Թերապիան լավ է ընդունվել պացիենտների կողմից:
Տեղային և տարածուն պսորիազի դեպքում
Մավիլիան և համահեղինակները կատարել են բուժում տեղային և տարածուն պսորիազով երկու տարբեր խմբերի պացիենտների:
44 տեղային պսորիազով պացիենտների խմբում նրանք ամբողջական ախտադադար (ռեմիսիա) են ստացել 30 բուժառուի մոտ, մասնակի՝ 10 բուժառուի մոտ և նվազագույն արդյունք 3 բուժառուի մոտ, իսկ ընդհանրապես արդյունք չեն գրանցել միայն 1-ի մոտ:
25 հիվանդներից բաղկացած տարածուն պսորիազով խմբում ամբողջական ախտադադար է նկատվել 8 բուժառուի մոտ, մասնակի՝ 12-ի, նվազագույն արդյունք 3 բուժառուի մոտ և 2-ի բուժառուի մոտ արդյունք չեն գրանցել:
Սարքավորմանը, բուժման վերաբերյալ ապացուցողական հիմքերին, ինչպես նաև բուժմանը վեարբերող մանրամասններին տեղեկանալու համար հրավիրում ենք բժիշկներին, բուժառուներին և հետաքրքրված անձանց։ Մասնակցության համար գրանցվելու, բուժման վերաբերյալ նյութեր և տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք լրացնել վերոգրյալ հայտը։
1․ Parrish JA, Jaenicke KF. Action spectrum for phototherapy of psoriasis. J Invest Dermatol. 1981
2․ Asawanonda P, Anderson RR, Chang Y, Taylor CR. 308- nm excimer laser for the treatment of psoriasis: a 2000 dose-response study. Arch Dermatol.
3․ Zakarian K, Nguyen A, Letsinger J, Koo J. Excimer laser for psoriasis: a review of theories regarding enhanced efficacy over traditional UVB phototherapy. J Drugs Dermato1. 2007 Aug
4․ Campolmi P, Mavilia L, Lotte TM, Rossi R, Brazzini B, Hergocova J, Cappugi P. 308 nm monochromatic excimer light for the treatment of palmoplantar psoriasis. Int J Imm Pharm. 2002
5․ Cappugi P, Mavilia L, Mavilia C, Brazzini B, Rossi R, Hercogova J, Lotte TM, Campolmi P, Andreasi L. 308 nm monochromatic excimer tight in psoriasis: Clinical evaluation and study of cytokine levels in the skin. 2002
6․ Bianchi B, Campolmi P, Mavilia L, Danesi A, Rossi R, Cappugi P. Monochromatic excimet light (308 nm): an immunohistochemical study of cutaneous T cells and apoptosis-related molecules in psoriasis; 2003
7․ Aubin F, Vigan M, Puzenat E, Blanc D, Drobacheff C, Deprez P, Humbert P, Laurent R. Evaluation of a novel 380-nm monochromatic excimer light delivery system in dermatology: a pilot. study in different chronic localized dermatoses. Br J Derm. 2005;
8․ Mavilia L, Campolmi L, Rossi R, Mori M, Pimpinelli N, Cappugi P. Wide-area 308-nm phototherapy with nonlaser light in the treatment of psoriasis: results of a pilot study. Br J Derm 2005;
9․ Nisticd SP. Saraceno R. Stefanescu S. Chimenti S. A 308-nm monochromatic excimer tight in the treatment of palmoplantar psoriasis. 2006;
10․ Westerhof W. Nieuweboer-Krobotova L. Treatment of vitiligo with UV-B radiation vs topical psoralen plus UVA. Arch Dermato. 1997;
11. Scherschun L, Kim JJ, Lim HW. Narrow-band ultraviolet B is a useful and well tolerated treatment for vitiligo. J Am Acad Dermato1. 2001;
12. Lotte TM, Menchini G, Andreassi L. UV-B radiation microphototherapy. An elective treatment for segmental vitiligo. J Eur Acad Dermatol Venereol. 1999;
13․ Spencer JM, Nossa R, Ajmeri J. Treatment of vitiligo with the 308-nm excimer laser: a pilot study. J Am Acad Dermato1. 2002;
14․Leone G, lacovetli P, Paro Vidolin A, Picardo M. Monochromatic excimer light 308nm un the treatmentof vitiligo: a pilot study. 2003;
15․ Westerhof W, Nieuweboer-Krobotova L. Treatment of vitiligo with UV-B radiation vs topical psoralen plus UVA. Arch Dermato. 1997;
16․ Scherschun L, Kim JJ, Lim HW. Narrow-band ultraviolet B is a useful and well tolerated treatment for vitiligo. J Am Acad Dermato1. 2001;
17․ Chimento SM, Newland M, Ricotta C, Nisticd S, Romanelli P. A pilot study to determine the safety and efficacy of monochromatic excimer light in the treatment of vitiligo. J Drugs Derm. 2008;
18․ Krafchik BR. Atopic Dermatitis. eMedicine from webMD. 7, 2006;
19․ N cd SP, Saraceno R, Capriotti E, De Fence C, Chimenti S. Efficacy of monochromatic excimer light (308nm) in the treatment of atopic dermatitis in adults and children. Photomed Laser Sur 2008;
20. Pinter-Brown LC. Mycosis Fung eMedicine from webMD. June 28, 2006.
21․ Mori M, Campolmi P, Mavilia L, Rossi R, Cappugi C, Pimpinelti N. Monochromatic excimer light (308nm) in patch-stage IA mycosis fungoides. J Am Acad Dermatol. 2004;
22․ Nistic6 S, Costanzo A., Saraceno R, Cements S. Efficacy of monochromatic excimer laser radiation (308nm) in the treatment of early stage mycosis fungoides. Br J Derm 2004;
23․ Saraceno R, Nisticd SP, Capriotti E, de Fence C, Rhodes L, Cements S. Monochromatic excimer light (308nm) in the treatment of prurito nodutaris. Photoderm Photoimm Photomed. 2008;
24․ Randall VA. Is alopecia areata an autoimmune disease? Lancet 2001;
25․ Gundogan C, Greve B, Raulin C. Treatment of alopecia areata with the 308-nm xenon chloride excimer laser: case report of two successful treatments with the excimer laser. Laser Surg Med. 2004;
26․ Yoshino T, Asada H, Ando Y, Fujii H, Yamaguchi Y, Yoshikawa K, ltami S. Impaired responses of peripheral blood mononuclear cells to T-cell stimulants in alopecia areata patients with a poor response to topical immunotherapy. Br J Dermato1 2001 ;