Դիոդային լազերային բժշկական մազահեռացումը այսօր համարվում է գերարդյունավետ միջոց, ինչը պայմանավորված է սարքավորման որոշակի առանձնահատկություններով։
Մեր կենտրոնում դիոդային լազերային մազահեռացումն իրականացվում է Asclepion MeDioStar NeXT Pro 2019 թվականի արտադրության սարքավորմամբ, որը մի շարք առավելություններ ունի նպանատիպ սարքավորումների նկատմամբ։
1. Միաժամանակյա երկու հաճախականության լազերային ալիքի արտազատում՝ առաջինը 810nm, որը քայքայում է մազարմատները գերբարձր ջերմաստիճանի շնորհիվ, երկրորդը՝ 940nm, որը փակում է մազարմատները սնուցող անոթները։
2. Սառեցման յուրահատուկ համակարգ, որը մինչեւ լազերային էներգիայի ներգործությունը, սառեցնում է մաշկը։ Սա դարձնում է միջամտությունը գրեթե անցավ եւ բարձրացնում հարմարավետությունը:
3. Դիոդային լազերային մազահեռացման գլխիկը յուրաքանչյուր մազահեռացումից առաջ փաթաթվում է հատուկ թափանցիկ թաղանթով, ինչը ապահովում է հաճախորդների սանիտարահիգիենիկ անվտանգությունը։
4. Մեկ վաjրկյանում իրականացնում է 12 լուսարձակում, ինչը հնարավորություն է տալիս միջամտությունը իրականացնել արագ եւ շատ արդյունավետ։
Միջամտությունը հնարավորինս հարմարավետ դարձնելու նպատակով օգտագործվում է հատուկ բազմաֆունկցիոնալ բազկաթոռ, որն ընդունում է ցանկացած դիրք եւ բարձրություն։
Միջամտություններն իրականացնում են բացառապես բժիշկներ, որոնք ունեն բժշկական գործունեության տարիների փորձ, հոգատար են, բանիմաց եւ արդյունքամետ։
Շողեր Պողոսյան - որպես բժիշկ աշխատում է 2011 թվականից Աշխեն Դանիելյան - որպես բժիշկ աշխատում է 2010 թվականից Գայանե Հովակիմյան - որպես բժիշկ աշխատում է 2013 թվականից Գոհար Հովհաննիսյան - որպես բժիշկ աշխատում է 2011 թվականից
Ժամանակի հրամայականի թելադրանքով ներդրել ենք բոլոր հնարավոր տեխնոլոգիական նորամուծությունները եւ այսօր հնարավոր է դարձել գրանցվել առցանց, առանց ժամանակի անիմաստ կորստի՝ ընտրելով ծառայությունը, բժշկին եւ Ձեզ ցանկալի օրն ու ժամը։ Դեռ ավելին՝ առցանց գրանցման դեպքում գործում է 5% զեղչ ցանկացած ծառայության համար։
Մեր հասցեն է Սայաթ Նովա 15, Սուրբ Աննա եկեղեցու հարեւանությամբ, Հ.Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի դիմացի մայթին։