cosmohelp

Կոսմետոլոգիական շտապօգնություն կանանց՝ արձակուրդից հետո

Շտապօգնություն արձակուրդից հետո. ինչպե՞ս արագ վերադարձնել գեղեցկությունն ու երիտասարդությունը

Որպես կանոն, արձակուրդի ընթացքում և դրանից անմիջապես հետո մենք հիանալի ենք զգում. մենք վերադառնում ենք արևայրված, հանգստացած և գոհ: Բայց մի քանի օր անց մենք նկատում ենք, որ մաշկը դարձել է ավելի չոր, բարակ, ձգված, սկսել է թեփոտվել, կնճիռներն ավելի նկատելի են դարձել: Չէ՞ որ մեր հանգստի ընթացքում մաշկը կրկնակի ծանրաբեռնված է եղել՝ այն մեզ պաշտպանել է արտաքին անբարենպաստ գործոններից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, տաք օդից, փոշուց և այլն: Եկել է ժամանակը նրան ուշադրություն դարձնել, որպեսզի արձակուրդից հետո շրջապատում նկատեն միայն ձեր շքեզ արևայրուքը և երջանիկ հայացքը, ոչ թե տարիքային փոփոխությունները: Ամռանը, հատկապես՝ ծովափնյա հանգստից հետո դեմքի գրագետ խնամքը կօգնի արագ կասեցնել «արևի տակ» արագացված ծերացման գործընթացը: Եթե անհրաժեշտ միջամտություններն անցկացվեն հանգստից առաջ և հետո, ամռան ավարտին կարող եք ավելի երիտասարդ տեսք ունենալ, քան սկզբում: Բայց այդպիսի արդյունքի հասնելու համար ակնհայտ է, որ միայն տնային խնամքը բավարար չէ: Բոլորից լավ տեսք ունենալու համար անհրաժեշտ են լավագույն միջոցները: Կլինիկայի բժիշկները հենց ձեզ համար կընտրեն մաշկի ամառային խնամքի լավագույն ներարկումային միջամտությունները:

Այժմ արձակուրդից վերադառնալիս կարող եք ընկերներին և գործընկերներին ապշեցնել ոչ միայն շքեղ արևայրուքով, այլ նաև ձեր գեղեցկությամբ և երիտասարդությամբ: Բոլոր հայացքները գամված կլինեն ձեր կատարյալ հարթ մաշկին, ազնվական բարձր այտոսկրերին, զգացմունքային շուրթերին:

Որո՞նք են այդ մեթոդները:

Մեզոթերապիա. պիրկ, թարմ երիտասարդացած մաշկ, դեմքի կատարյալ երանգ

Արևի տակ գտնվելուց հետո դեմքի և մարմնի մաշկի վերականգնման նպատակով անհրաժեշտ է մեզոթերապիա միջամտությունը: Այն բուժիչ նպատակով մաշկի տակ փոքր չափաբաժնով դեղանյութերի ներարկումն է: Մեր բջիջների հետ դրանց փոխազդեցության արդյունքում տեղի է ունենում ընդհանուր լիֆթինգ, իսկ մաշկը ձեռք է բերում առողջ գույն և առաձգականություն: Բայց մեզոթերապիան ոչ միայն պիրկ, թարմ ու երիտասարդ մաշկ է ապահովում: Այս միջամտությունն օգնում է մաշկի ինքնուրույն վերականգնմանը, ինչի արդյունքում մաշկն առաձգական է դառնում, անցնում են բորբոքային երևույթները (բշտիկներ և կորեակներ), ի հայտ է գալիս մաշկի բնական, առողջ երանգը:

Բժիշկ-դերմատոկոսմետոլոգները մեզոթերապիայի անհատական խառնուրդ են ընտրում՝ ձեր մաշկի առանձնահատկություններն ու տարիքային փոփոխությունները հաշվի առնելով: Խառնուրդները սովորաբար պարունակում են վիտամիններ, մանրատարրեր, ամինաթթուներ, ֆերմենտներ, հիարուլոնաթթու, ինչպես նաև կոլագենի և էլաստինի արտադրությունը խթանող, արյան շրջանառությունը բարելավող նյութեր: Բուժիչ բաղադրիչները բարակ ասեղով մաշկի մեջ են ներարկվում՝ 2-4 մմ խորությամբ:

Մեր կենտրոնի բժիշկ-դերմատոկոսմետոլոգները խորհուրդ են տալիս բոլոր կանանց հիարուլոնաթթվով մեզոթերապիայի կուրս անցնել արձակուրդից առաջ և հետո, հատկապես 30 անց՝ անկախ մաշկի վիճակից՝ ջրազրկման կանխարգելման նպատակով: Հիարուլոնաթթուն մաշկի կազմի՝ երիտասարդությունն ու առողջությունը պահպանող հիմնադիր տարրերից է: