Սթրեսային անմիզապահության խնդիրը կանանց մոտ

Աշխարհում ամեն չորրորդ կին այս կամ այն չափով բողոքում է անմիզապահությունից (Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ) տվյալներ): Այդ կանանց մոտ կեսը տառապում են սթրեսային անմիզապահությունից, այսինքն ֆիզիկական ծանաբեռնվածության դեպքում՝ վազքի, աստիճանները բարձրանալու, ծանր իրեր բարձրացնելու, հազի, փռշտոցի, սպորտով զբաղվելու, սեռական ակտի ընթացքում ոչ կամովի միզումից:

Հաճախ կանայք իրենց գինեկոլոգին չեն պատմում, որ տառապում են այդ խնդրով: Սովորաբար կանայք կարծում են, որ բուժման արդյունավետ միջոց գոյություն չունի, ամաչում են: Կանանց համար այն դառնում է ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական խնդիր: Չնայած այսպիսի խանգարումը կյանքին չի սպառնում, այնուամենայնիվ, նշանակալիորեն իջեցնում է կյանքի որակը: Կանայք ստիպված են լինում հրաժարվել սիրելի սպորտաձևերից, ակտիվ հանգստից, այս խնդիրը սկսում է կարգավորել նրանց օրակարգը, նրանց տանջում են անպաշտպանության և անհարմարության զգացողությունները, տուժում է նաև ինտիմ կյանքի որակը:

Ե՞րբ է առաջանում սթրեսային անմիզապահությունը

Սթրեսային անմիզապահությունն առաջանում է, երբ թուլանում է կոնքահատակի և փակեղների գործառույթը (տարիքի հետ կապված, ծննդաբերությունից հետո, քաշի ավելացման դեպքում, շարակցական հյուսվածքի բնածին առանձնահատկությունների պատճառով, որպես ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանք, մենոպաուզայի շրջանում, քրոնիկ փորկապության, շնչառական համակարգի օրգանների քրոնիկ հիվանդությունների, փոքր կոնքի օրգանների տրավմայի դեպքում և այլն) և փոխվում է միզապարկի և ներքին սեռական օրգանների փոխդասավորությունը: Արդյունքում փոխվում է միզապարկի և միզածորանի միջև ճնշումը, ինչի հետևանքով որովայնի խոռոչում ճնշման ավելացման դեպքում (օրինակ՝ հազի), միզածորանում ճնշումը միզապարկի ճնշումից ցածր է լինում, և մեզը ոչ կամայական թափվում է:

Անմիզապահության հետ կապված խնդիրներ

Հազի, փռշտոցի, վազքի, պարի, սպորտով զբաղվելու, ծանր իրեր բարձրացնելու, ծիծաղի, սեռական հարաբերությունների ժամանակ մեզի ինքնաբուխ ծորում: Միջադիրների ամենօրյա անհրաժեշտություն Վիրահատական միջամտության վախ, անվստահություն Անհարմարություն, անինքնավստահություն, սոցիալական մեկուսացում, «ծերացման նախանշան», կարող է ընկճախտ առաջանալ Մեզով գրգրվելու հետևանքով՝ մաշկային հիվանդություններ
Ո՞րն է սթրեսային անմիզապահության բուժման սկզբունքը

«Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնում կիրառվում է Agassi RF տեխնոլոգիան, որի դեպքում բուժման ընթացքում չի վնասվում հեշտոցի լորձաթաղանթը, և կնոջ ներքին օրգանները (արգանդի վզիկ, արգանդ, ձվարաններ և այլն) ազդեցություն չեն կրում: Բուժումն անցկացվում է առանց կտրվածքների, կարերի և այլն:

Այս թերապիան ուղղված է թեթև և միջին ծանրության սթրեսային անմիզապահության բուժմանը: Դրական ազդեցությունը նկատելի է նաև խառը տիպի անմիզապահության դեպքում:

Agassi RF տեխնոլգիայի ազդեցության շնորհիվ.

• կրճատվում է հեշտոցի դիմացի պատը, միզապարկի պատերը, միզածորանի վեստիբուլյար գեղձերի և պարիետալ փակեղի կոլագենը (փոխվում է միզապարկի և միզածորանի
փոխդասավորությունը, ինչի արդյունքում բարդանում է մեզի ինքնաբուխ հոսքը);

• խթանվում է նեոկոլագենի արտադրությունը (ակտիվության բարձրացումը տևում է մինչև 6 ամիս, ուստի բուժիչ ազդեցությունը կայունանում է 6 ամսվա ընթացքում);

• խթանվում է նոր արյունատար անոթների առաջացումը (բարելավվում է հյուսվածքների սնուցումը); ազդեցության բոլոր նշված ձևերի շնորհիվ միզապարկի և փոքր կոնքի այլ օրգանների համար հուսալի հենարան է ստեղծվում, ուստի սթրեսային անմիզապահության ախտանիշները զգալիորեն նվազում են: Սթերեսային անմիզապահության Agassi RF բուժման առավելությունները.

• ոչ ինվազիվ լինելը (չեն պահանջում վիրահատություն);

• անցավ է, չի պահանջում ցավազրկում;

• չի պահանջում հատուկ պատրաստվածություն;

• միջամտությունը տևում է 15-30 րոպե;

սովորաբար պահանջվում է 1 ամիս ընդմիջումով 4 միջամտույթյուն, բայց կարող է պահանջվել մինչև 6 միջամտություն՝ կախված պաթոլոգիայի ծանրությունից;

միջամտությունից անմիջապես հետո կարելի է անցնել առօրեական զբաղմունքներին; բարելավումը տեղի է ունենում միջամտությունից անմիջապես հետո և ավելանում է հաջորդ 6 ամիսների ընթացքում (բավարարվածության բարձր ցուցանիշ):