Էսթետիկ բժշկության ոլորտում մեծ պահանջարկ են վայելում մազահեռացման սարքավորումները։ Աճող պահանջարկն առիթ է դառնում նորարարական մեթոդների ստեղծման։ «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է լազերային էպիլացիա երկու տարբեր մեթոդներով՝ ալեքսանդրիտային և դիոդային լազերների միջոցով։
Որո՞նք են դիոդային և ալեքսանդրիտային լազերների տարբերությունները։
Կարևոր է նշել, որ լազերային էպիլացիան համարվում է բժշկական միջամտություն։ Լազերային մազահեռացման տեսակի ընտրության համար կարևոր ելակետներ են համարվում մաշկի տեսակը, մաշկի և մազերի գույնը, ինչպես նաև դրանց տեղաբաշխվածությունը մաշկի շերտերում։ Ընտրված լազերային մազահեռացման սարքավորումը և տեխնոլոգիան են պայմանավորում այցելությունների քանակը, միջամտության առանձնահատկությունը և այլն։ Մարդու մաշկի մազածածկույթի արմատների 70-75%-ը գտնվում են մինչև 2մմ խորության վրա, մնացած 25-30%-ից ավելին ՝ ավելի խորանիստ են։
Դիոդային լազերի լուսարձակման հաճախականությունը 800-810 nm է, որով և պայմանավորված է մաշկի հյուսվածքներում ներթափանցման խորությունը, որը տվյալ դեպքում կազմում է 3մմ։ Այն չի թիրախավորում մաշկի էպիդերմիսի մելանինը՝ ուղղակիորեն ներթափանցելով թիրախավորում է մազի ֆոլեկուլը՝ արմատը։ Դիոդային լազերն արդյունավետ է մաշկի բոլոր ֆոտոտիպերի դեպքում՝ այրվածքների հավանականությունը նվազեցնելով 0%-ի։ Այն արդյունավետ է նաև խորանիստ շերտերում գտնվող մազարմատների համար։ Դիոդային լազերով միջամտության դեպքում մակերևութային այրվածքներ և պիգմենտացիաներ չեն առաջանում։ Դիոդային տիպի լազերը՝ ի տարբերություն ալեքսանդրիտայինի արդյունավետություն է ցուցաբերում նաև բաց մազածածկույթի դեպքում։
Ալեքսանդրիտային լազերի լուսարձակման հաճախականությունը 755 nm է, ներթափանցման խորությունը համեմատաբար փոքր՝ 2մմ, որն արդյունավետ է մաշկի բաց երանգավորման դեպքում։ Ալեքսանդրիտային լազերն արդյունավետ է մաշկի I-IV ֆոտոտիպերի համար միայն, IV ֆոտոտիպից հետո այրվածքների հավանականությունը փոքր չէ։ Ալեքսանդրիտային լազերով էպիլացիան՝ միջամտությունների պարբերական կրկնության դեպքում՝ գունաբացում և բարակացնում է մազածածկույթը:
Հիմնվելով ԱՄՆ-ում անցկացված կլինիկական ուսումնասիրությունների վրա՝ Ձեզ ենք ներկայացնում մի փորձ, որը անց է կացվել մաշկի I-IV տիպերի համար՝ պարզելու մազահեռացման միջամտության արդյունավետությունը և արդյունքի պահպանման ժամանակահատվածը։
Թեստի մանրամասները․
Բացահայտելու համար տևական ժամանակահատվածով մազահեռացման արդյունավետությունը՝ 31 պացիենտների, որոնք ունեն Ֆիցպատրիկի սանդղակի I-IV մաշկի ֆոտոտիպ, իրականանցրել են լազերային մազահեռացում։ Պացիենտները ստացել են վեց միջամտություն՝ չորս շաբաթական դադարով։ Յուրաքանչյուրի աջ ձեռքին իրականացվել է միջամտություն 755 nm ալեքսանդրտիային լազերով, ձախ ձեռքին՝ միջամտություն 810 nm դիոդային լազերով։ Արձանագրվել է նաև մազերի խտությունը՝ միջամտությունից 6 շաբաթ և 18 ամիս հետո։
Արդյունք.
Երկու տիպի լազերներն էլ արձանագրել են մազահեռացման բարձր ցուցանիշներ՝ 72.16 % դիոդային լազերը և 71.30 % ալեքսանդրիտային լազերը։ 18 ամիս հետո դեռևս մնում էր բավականաչափ բարձր արդյունք՝ 73.71% դիոդային 71.90 ալեքսանդրիտային լազերներով։ Երկու լազերների կողմնակի ազդեցությունները մինիմալ են եղել, ցավի զգացողությունը՝ տանելի։
Շատ ավելի հուսալի արդյունքներ կարելի է արձանագրել այս երկու լազերների համակցումով, քանի որ ալեքսանդրիտային լազերն ավելի արդյունավետ է բաց մաշկի և մուգ մազածածկույթի դեպքում, դիոդայինը՝ բոլոր ֆոտոտիպերի և նույնիսկ բաց մազածածկույթի դեպքում։
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է ալեքսանդրիտային լազերային էպիլացիա ամերիկյան Candela ընկերության GentleLase Pro-U 2019 սարքավորման միջոցով, ինչպես նաև դիոդային լազերային էպիլացիա՝ գերմանական Asclepion ընկերության MeDioStar NeXT PRO 2019 սարքավորման միջոցով։ «Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնը որդեգրել է արդյունքամետ մոտեցում։ Մենք վստահ ենք, որ միասին կարձանագրենք սպասված արդյունքներ։