Մաշկի տուրգոր․ ի՞նչ է դա և ինչպե՞ս բարելավել այն

Ի՞նչ է մաշկի տուրգորը

Մաշկի տուրգորը տերմին է, որն օգտագործվում է մաշկաբանության և կոսմետոլոգիայի մեջ՝ մաշկի ամրությունն ու առաձգականությունը որոշելու համար, որով էլ պայմանավորվում է մաշկի երիտասարդությունն ու դեմքի հստակ օվալը։

Տուրգորը որոշվում է դեֆորմացիային դիմակայելու մաշկի ունակությամբ: Բժշկական գիտական այս տերմինն օգտագործվում է վերնամաշկի ընդհանուր վիճակը բնութագրելու համար, մասնավորապես՝ դրա ամրությունն ու առաձգականությունը, ինչպես նաև ինքնուրույն հարթվելու կարողությունը՝ կանխելով կնճիռների առաջացումը:

Մաշկի տուրգոր հավասար է` ամրություն + առաձգականություն, որտեղ՝

  • Ամրությունը մաշկի կարողությունն է՝ վերադառնալու իր սկզբնական վիճակին՝ առանց տեսանելի դեֆորմացիայի։
  • Առաձգականությունը մաշկի ձգվելու ունակությունն է՝ պահպանելով ամբողջականությունն ու ձևը:

Պարզ ասած՝ մաշկի տուրգորը նրա տոնուսն ու խտությունն է, որի համար պատասխանատու են կոլագենն ու էլաստինը։

 

Ինչպե՞ս որոշել մաշկի տուրգորի մակարդակը

Մաշկի վիճակը ստուգել և տոնուսի աստիճանը որոշել կարող եք ինքներդ` հետևյալ կերպ.

Փորձեք բութ մատով և ցուցամատով սեղմել և մի փոքր քաշել մաշկը այտոսկրերի տակ.

  • Եթե մաշկը դժվար է ծալվում, ապա նրա տուրգորը նորմալ է։
  • Եթե ծալքը, այնուամենայնիվ, ձևավորվում է և անմիջապես մաշկը հարթվում է բաց թողնելուն պես, ապա տուրգորը բավարար է:
  • Եթե մաշկը հիշում է ծալքի դիրքը, և դրա հարթեցման համար ժամանակ է պահանջվում, ապա ձեր մաշկի տուրգորը բավարար չէ։

Տուրգորի նվազման դեպքում անհրաժեշտ է անհատական վերականգնողական միջամտություններ՝ ուղղված էպիդերմիսի առաձգականության և սնուցման վերականգնմանը: Իսկ մաշկի տոնուսը պահպանելու համար պետք է պարբերաբար խոնավացնող միջոցներ օգտագործել։

Ինչի՞ց է կախված մաշկի առաձգականությունն ու ամրությունը

Մաշկի բարձր տուրգորը ուղղակիորեն կախված է երիտասարդության հիմնական ցուցանիշների՝ կոլագենի և էլաստինի արտադրությունից, ինչպես նաև վերնամաշկի՝ խոնավությունը պահպանելու կարողությունից։

Երիտասարդ տարիքում (20 տարեկան) կոլագենի և էլաստինի մանրաթելերի սինթեզը և դրանց քայքայման հարաբերակցությունը մոտավորապես 1:1 է:  Տարիքի հետ համամասնությունները փոխվում են՝ օգտագործվող սպիտակուցների քանակը գերազանցում է արտադրված քանակությունը։

Կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզի նվազման ֆոնին նվազում է մաշկի տոնուսը, ի հայտ են գալիս առաջին կնճիռները, մաշկի թուլությունը և գրավիտացիոն պտոզի առաջին նշանները։ Այս բնական պրոցեսն ամբողջությամբ կանխել հնարավոր չէ, սակայն հնարավոր է շտկել մաշկի տարիքային փոփոխության նշանները։

 

Ինչու՞ է նվազում մաշկի տուրգորը

Մաշկի տոնուսի նվազման հիմնական պատճառը էպիդերմիսում տարիքային փոփոխություններն են։  Տարիքի հետ՝ սկսած 20 տարեկանից, նվազում է կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզը, որոնք պատասխանատու են էպիդերմիսի վերականգնման, խտության, խոնավացման, առաձգականության և ամրության համար, այսինքն. մաշկի տուրգորը.

 

45 տարեկանից հետո օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների պատճառով նվազում է էստրոգենի՝ գեղեցկության և կանացիության հորմոնի սինթեզը, որը նույնպես պատասխանատու է մաշկի վիճակի համար։

 

Բացի կենսաբանական ծերացումից, կան բազմաթիվ այլ գործոններ ևս, որոնք նպաստում են մաշկի ամրության կորստին և վաղաժամ տարիքային փոփոխություններին։

 

Ի՞նչն է ազդում մաշկի վիճակի վրա

  • Ա տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթը, որի 95%-ն անարգել հասնում է երկրի մակերևույթ, կործանարար ազդեցություն թողնում էպիդերմիսի վրա՝ դանդաղեցնում է կոլագենի և էլաստինի արտադրությունը, ջրազրկում մաշկը, նպաստում մաշկի տոնուսի նվազմանը։
  • Ազատ ռադիկալները խթանում են օքսիդացման գործընթացները մաշկի բջիջներում և արագացնում վաղաժամ ծերացման նշանների ի հայտ գալը, ինչպես նաև նպաստում են որոշ մաշկային հիվանդությունների զարգացմանը:
  • Անբավարար կամ սխալ խնամքը. ընտրեք կոսմետիկա՝ ըստ ձեր մաշկի տեսակի, կարիքների և տարիքի: Եթե դուք չեք կարող ինքնուրույն որոշել էպիդերմիսի վիճակը, դիմեք մաշկաբանին կամ կոսմետոլոգին:
  • Վիտամինների պակասը,
  • Հոգնածությունը,
  • Սթրեսը և վատ սովորությունները,
  • Անառողջ սննդակարգը,
  • Ակտիվության պակասը նույնպես բացասաբար է անդրադառնում դեմքի և մարմնի մաշկի վիճակի և տեսքի վրա։

Ինչպե՞ս բարձրացնել դեմքի մաշկի տուգորը

  • Պաշտպանեք կոլագենի և էլաստինի մանրաթելերը գլիկացիայի գործընթացից, որը դեֆորմացնում և քայքայում է դրանք։ Պետք է նվազեցնել շաքարի ընդունումը կամ քանակը սննդակարգում: Ճաշացանկին պետք է ավելացնել թարմ բանջարեղեն, մրգեր և ճարպաթթուներով հարուստ մթերքներ։
  • Պաշտպանեք ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից ամենօրյա ռեժիմով՝ ներառելով բարձր SPF-ով ցերեկային խնամքի միջոցներ։
  • Ապահովեք մաշկի բավարար հակաօքսիդանտային պաշտպանություն։ Օգտագործեք հակաօքսիդանտներով միջոցներ (օրինակ՝ վիտամին C, E, ռեսվերատրոլ, սելեն), որոնք օգնում են մաշկի բջիջներին դիմակայել ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններին:
  • Անբավարար խոնավացումը ազդում է մաշկի տուրգորի վրա։ Մաշկի խորը խոնավացում ապահովելու համար օգտագործեք խոնավացնող նյութեր։ Բիոռևիտալիզացիան գործուն և արդյունավետ միջոց է մաշկի խորը խոնավացումը ապահովելու համար։ Խորհրդակցեք բժիշկ-մաշկաբանի հետ, ընտրեք ձեր մաշկի տեսակին և վիճակին հարմար ամենաարդյունավետ խնամքի մեթոդները։ Չէ՞ որ դա է ապահովում մաշկի երիտասարդ և գրավիչ տեսքը։
  • Պարբերաբար կատարեք միջամտություններ, որոնք օգտագործելով ձեր մաշկի վերականգողական պոտենցիալը կբարձրացնեն մաշկի տուրգորը։

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում առաջարկվում է մաշկի պրոֆեսիոնալ խնամքի և երիտասարդացման ամենաառաջատար միջամտությունները։

Մաշկի կլինիկական և տնային ճիշտ խնամքի ընտրությունը պետք է կատարել մաշկաբանի հետ՝ հաշվի առնելով մաշկի տիպն ու բոլոր մյուս առանձնահատկությունները։ Խորհրդատվությունն անվճար է։

Գրանցվել կարող եք ինչպես առցանց՝ սեղմելով էկրանին թարթող կոճակին, այնպես էլ զանգով, 044 55 00 22 հեռախոսահամարով։

📍 Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

📍 Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

📍 Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

📍 Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

📍 Սարյան 19-21 (ներքին՝ 5)