Սույն հոդվածում ալեքսանդրիտային լազերային մազահեռացմանը վերաբերվող մանրամասները կարծում ենք հետաքրքիր կլինեն ինչպես լազերային մազահեռացման ծառայությունից օգտվող հաճախորդներին, այնպես էլ գործընկերներին՝ սխալ մեկնաբանումներից խուսափելու համար։
Այսպիսով՝
1. Լազերային ալիքի երկարությունը, դա ալիքի երկու գագաթների միջև ընկած հեռավորությունն է։ Լազերային մազահեռացման մեջ օգտագործվում են հետևյալ երկարության ալիքները՝
Ալեքսանդրիտային 755 նմ լազերը ամենաշատ օպտիկական էներգիա կրողն է, հետո դիոդային 808-810 նմ-ն է և վերջում՝ նեոդիմային 1064 նմ-ն։
Դրանով է պայմանավորված ալեքսանդրիտային լազերի արդյունավետության գաղտնիքը, սակայն այն ցուցված է կատարել ըստ ֆիցպատրիկի մաշկի 1-3 տեսակների համար, իսկ որոշ սարքերի պարագայում նաև 4 տիպի համար։ Հայաստանում մարդկանց մաշկը դասվում է հիմնականում ըստ Ֆիցպատրիկի 2-3 տեսակների դասին։
2. Լազերային ճառագայթի շրջանակը։
Լազերային ճառագայթը դուրս է գալիս ծայրակալից (handpiece) որոշակի շրջանակով (տրամագիծ)։ Մազահեռացման մեջ կիրառվում են տարբեր շրջանակներ ըստ նշանակության, փոքր և անհարմար հատվածների համար՝ 12մմ, 15մմ, 16մմ տրամագծերով և մեծ հատվածների համար՝ 18մմ, 20մմ, 22մմ, 24մմ տրամագծերով։
Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես է կարգաբերվում լազերային սարքավորման ծայրակալի շրջանակը։ Օրինակ՝ Candela GentleLase Pro-U սարքավորման շրջանակի չափերը փոխվում են միևնույն ոսպնյակի կիզակետային հեռավորության (Focal Lense) շարժման շնորհիվ՝ ինչքան հեռու այնքան մեծ շրջանակ սկզբունքով։ Այս համակարգը փոքր-ինչ ազդում է ճառագայթի բնութագրիչների վրա, քանի որ հնարավոր չէ մեկ կիզակետային ոսպնյակով ստանալ արտակարգ ֆոկուսավորում բոլոր շրջանակների չափերի համար։ Իսկ Quanta Systems-ի յուրաքանչյուր շրջանակ ունի մեկ անփոփոխ ծայրակալ՝ ոսպնյակի ճշգրիտ կիզակետային հեռավորությամբ։ Որքան շրջանակ` այնքան էլ ծայրակալ։ 3. Լազերային ճառագայթի խտությունը։
Լազերային ճառագայթի խտությունը (Fluence) չափվում է ջ/սմ․ք -ով։ Դա մեկ սմ․ք․ վրա ընկած օպտիկական էներգիայի քանակն է, որը չափվում է ջոուլներով։ Ներքոգրյալ աղյուսակում կարող եք ծանոթանալ տարբեր սարքավորումների ծայրակալների շրջանակների և դրանց օպտիկական էներգիայի խտությանը։ Օրինակ՝ Candela GentleLase Pro-U սարքավորման 18մմ տրամագծով շրջանակի համար օպտիկական էներգիայի մաքսիմալ խտությունն է՝ 20 ջ/սմ․ք․ է, մինչդեռ Quanta Systems-ի Evօ Domino սարքավորման 18մմ տրամագծով ծայրակալն ունի 22 ջ/սմ․ք օպտիկական էներգիա։ Ամբողջը՝ տես աղյուսակում։
Ավելի մեծ շրջանակների դեպքում մազի կարբոնիզացիա ապահովելու համար խորհուրդ է տրվում կատարել մազահեռացում կուտակային էներգիայի սկզբունքով՝ կատարելով մի քանի լուսարձակում նույն հատվածում (չնայած այս ժամանակ սարքավորման ռեսուրսների գերածախս է արձանգրվում)։
Շատերը սա շփոթում են լազերային ալիքի երկարության հետ։ Լազերային ճառագայթի լուսարձակման երկարությունը (տևողությունը) չափվում է սկսած նանովայրկյաններով, պիկովայրկյաններով և միլիվայրկյաններով։ Այն շատ կարևոր է արդյունավետ մազահեռացման համար։ Օրինակ մազերի հաստ ու բարակ տեսակից կախված ճառագայթի լուսարձակման տևողությունը խիստ տարբեր կարգաբերում է ենթադրում՝ արդյունավետ և անցավ մազահեռացում կատարելու համար։
Quanta Systems Evo Domino ալեքսանդրիտային լազերային սարքավորումն ունի ալեքսանդրիտային լազերային ճառագաթի լուսարձակման կարգաբերվող 0.5 մինչև 300 մվրկ․ երկարություն (տևողություն)։ Դա հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ օպտիկական էներգիա շնորհիվ մինչև 300 մվրկ․ լուսարձակման երկարության հնարավորության։ Մինչդեռ Candela GentleLase Pro-U-ի մոտ այդ հնարավորությունը մինչև 100 մվրկ է։
Ցավոք, շատերը լազերային ճառագայթի լուսարձակման հաճախականությունը շփոթում են հզորության հետ։ Լազերային ճառագայթի լուսարձակման հաճախականությունը ցույց է տալիս մեկ միավոր ժամանակում կատարված լուսարձակումների քանակը։ Այն չափվում է հերցերով՝ վարկյանում լուսարձակումների քանակի հաշվարկով։ 1 հերցը մեկ վարկյանում մեկ լուսարձակումն է, 2 հերցը մեկ վարկյանում երկու լուսարձակումն է և այսպես շարունակ։ Դեռևս 2015 թվականից Quanta Systems-ի Evo Light լազերային սարքավորումների ընտանիքի համար ալեքսանդրիտային լազերային մազահեռացում կատարելու համար նախատեսվել է մինչ 10 հերց հաճախականություն, իսկ 2018-ից սկսած գերհզոր Evo Domino-ի համար մինչ 7 հերց։ Այդ սահմանափակումը պայմանավորված է օպտիկական էներգիայի մեծ քանակի պարագայում մաշկը վնասելուց խուսափելու անհրաժեշտությամբ։
Հերցերի բարձր քանակով պայմանավորված կարելի է սովորական ստանդարտ մազահեռացման սկզբունքից անցում կատարել օպտիկական էներգիայի կուտակային սկզբունքին։ Դա հնարավոր է տարբեր հյուսվածքների ջերմության արտազատման տևողությամբ պայմանավորված։
Օրինակ՝ քանի որ մազի ջերմության արտազատման տևողությունն ավելի երկար է քան մաշկինը, ապա կարելի է մի քանի անգամ նույն հատվածում լուսարձակումներ կատարել էներգիայի ցածր քանակով։ Այդ ընթացքում մազը կլանում և կուտակում է օպտիկական էներգիան՝ փոխակերպվելով ջերմայինի և չհասցնելով ազատվել ջերմությունից կարբոնիզացվում է (այրվում է), իսկ մաշկը ամեն անգամ ազատվելով ջերմության ստացված քանակից՝ մնում է անվնաս։
6․ Բոլոր տեսակի լազերային մազահեռացումների հիմքում ընկած է ընտրանքային ֆոտոթերմոլիզը։
Մազի կաուցվածքում առկա մելանինը կլանում է օպտիկական էներգիան, փոխակերպելով ջերմայինի քայքայվում՝ առանց հարակից հյուսվածքները վնասելու։
7․ Ինչու՞ է ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը համարվում ոսկե ստանդարտ։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը համարվում է լազերային մազահեռացման ոսկե ստնադարտ, քանի որ, ինպես նշել ենք սույն հոդվածի 1 կետում այն կրում է մաքսիմալ քանակի օպտիկական էներգիա, ինչպես նաև այդ էներգիան մաքսիմալ կլանվում է մազի կառուցվածքում առկա մելանինի կողմից։ Ահա այդ պատճառով էլ ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը ըստ Ֆիցպատրիկի 1-3 մաշկի տեսակների համար անգերազանցելի արդյունավետություն է ապահովում։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը մատուցում է ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ծառայություն՝ ամերիկյան արտադրության Candela GentleLase Pro-U և իտալական արտադրության Quanta Systems Evo Domino լազերային սարքավորումների միջոցով։
Ամերիկյան Сandela GentleLase Pro-U լազերային սարքավորումը լավագույներից մեկն է համարվում շուկայում, այս սարքավորումը հասցրել են սիրել շատ բուժառուներ քանի որ ունի բարձր արդյունավետություն։ Այն ունի ծրագրային նախադրված կարգաբերումներ և հնարավորություն է տալիս մասնագետներին կատարել մազահեռացումներ առանց ավելորդ բարդությունների։
Իտալական Quanta Systems Evo Domino սարքավորումը հեղափոխություն է ալեքսանդրիտային լազերային սարքավորումների մեջ։ Այն չունի ծրագրային նախադրված կարգաբերումներ։ Դրանով պայմանավորված յուրաքանչյուր բուժառուին ցույց է տրվում անհատական մոտեցում՝ կարգաբերելով ինչպես լազերային ճառագայթի լուսարձակման երկարությունը, այնպես էլ խտությունը և հաճախականությունը, որն էլ ապահովվում է անգերազանցելի արդյունք։
Վերջում սիրով թույլ տվեք տեղեկացնել՝ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը իտալական Quanta Systems ընկերության գործընկեր կլինիկան է Հայաստանում։
Դե ինչ, քայլե՛նք ժամանակին համընթաց՝ վստահելով առողջությունը միայն լիցենզավորված և անընդհատ զարգացող բժշկական կենտրոնների և մասնագետների։
Այսուհետ այցելություններն ամրագրվում են նաև «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի նորաբաց մասնաճյուղում՝ Կոմիտաս 37 հասցեում։