Շնորհիվ նորարարական կոսմետոլոգիական միջամտությունների կարելի է շատ հեշտությամբ և արդյունավետորեն ազատվել տարբեր տիպի կոսմետիկ խնդիրներից։ Այսօր հեռացնել մարմնի մազածածկույթը ածելիի միջոցով, գրեթե նույնն է ինչ հաստաբուն ծառը կտրել ձեռքի սղոցով։ Մազածածկույթից ազատվելու խնդիրն այսօր շատ հեշտությամբ լուծվում է լազերային մազահեռացման միջոցով։ Ի դեպ դա արվում է խուսափելով ամենօրյա այնպիսի խնդիրներից ինչպիսիք են ներաճած մազերը, գրգռված մաշկը և այլն։
«COSMOLAB» բժշկության կենտրոնի Էսթետիկ բժշկության բաժանմունքում առկա է ինչպես դիոդային, այնպես էլ ալեքսանդրիտային բարձրակարգ և ամենահայտնի արտադրողների լազերային սարքավորումներ և այս հոդվածի նպատակն է լուսաբանելու մի շարք հաճախ հնչող հարցեր, որոնցից են՝ ի՞նչ պետք է իմանալ լազերային մազահեռացման մասին, ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը և ինչպե՞ս խնամել մաշկը միջամտությունից հետո։ Ինչպես նաև պարզաբանել այն տարակուսանք ու վախ առաջացնող հարցերը՝ արդյո՞ք միջամտությունը վնաս չի հասցնում օրգանիզմին։
1. Ինչպե՞ս է աշխատում լազերային մազահեռացումը
Որպեսզի լուսային էներգիան ազդեցություն ունենա մազի վրա, օրգանիզմը պետք է ունենա հատուկ նյութեր, որոնք այդ էներգիան կկլանեն և կիրականացվի ֆիզիկա-քիմիական ռեկացիաներ։ Հիմնական կլանող նյութը դա մելանին է։ Ի դեպ հենց մելանին է մազերին և մաշկին հաղորդում գունավորում։
Մելանինը ունի երեք ֆրակցիաներ. Էումելանին, որը պատասխանատու է մուգ գունավորման համար, Ֆեոմելանին, որը պատասխանատու է բաց գունավորման համար և նեյրոմելանին, որը գտնվում է գլխուղեղի կառուցվածքներում։ Վերջին հաշվով այս կամ այն ֆրակցիայի գերակայությունը բացատրում է մազի և մաշկի գունավորման այս կամ այն երանգը։ Սակայն, փաստացի լուսային էներգիան կլանում է միայն Էումելանինը, մնացած տեսակները դրանք անդրադարձնում են, դա է պատճառը, որ սպիտակ մազերը հնարավոր չէ հեռացնել լազերային էպիլացիայի միջոցով։
Մազերի ֆոլիկուլների կողմից լազերային լուսային էներգիայի կլանման ժամանակ սկսվում են տարբեր ռեակցիաներ, որոնցից ամենակարևորը ջերմային ռեակցիան է։ Մազն ամբողջությամբ տաքանում է մինչև գերբարձր ջերմաստիճան, ինչը բերում է մազարմատի՝ ֆոլիկուլի քայքայման։ Այս գործընթացը կոչվում է թերմոլիզ (Termo – ջերմաստիճան, lizis — քայքայում), իսկ քանի որ այդ գործընթացի հիմքը լույսն է՝ այն կոչվում է ֆոտոթերմոլիզ։ Ֆոտթերմոլիզի ընթացքում մազի ջերմաստիճանը հասնում է 70-80 աստիճանի։ Այս ժամանակ քայքայվում են մազի բոլոր բջիջները և տևական ժամանակով խաթարվում է մազի աճը
2. Հնարավո՞ր է արդյոք միանգամից ազատվել ողջ մազածածկույթից
Չնայած ֆոտոթերմոլիզի հուժկու ազդեցության, մազի ֆոլիկուլի կառուցվածքը վերականգնվող է, այդ իսկ պատճառով վերացնել մազածածկույթը միանգամից անհնար է։ Բացի վերը նշվածը, կա մազի աճի տարբեր փուլեր և այդ փուլերում գտնվող մազի կառուցվածքում մելանինն էլ ունի տարբեր հագեցվածության չափաքանակներ։
Այսպիսով մազի աճի փուլում են գտնվում ըստ տարբեր հատվածների մազածածկույթի 20-90 %-ը, դա է պատճառը որ երկու շաբաթ հետո մազաթափությունը հատվածներով է իրականանում։ Լազերային մազահեռացման ենթարկվում են միայն այն մազերը, որոնք գտնվում են աճի փուլում, իսկ «քնած» մազի անցումը՝ ակտիվ փուլի տևում է 21-28 օր, որն էլ որոշիչ է լինում մազահեռացման հաջորդ միջամտության օրը որոշելու համար։ Բարձր արդյունավետության համար միջամտության օրերի միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 31 օրը։ Իհարկե չենք բացառում մաշկի անհատական առանձնահատկությունները, որի դեպքում հնարավոր է նաև մազի փուլի ավելի ուշ անցում։ Այս դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ի հայտ եկած մազերով, որը նշանակում է կատարվել է անցում և ժամանակն է միջամտության։
3. Ալեքսանդրիտային թե՞ դիոդային։
Սրա վերաբերյալ մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում` https://cosmolab.am/cherry-services/alexandrite-vs-diode/։ Ամեն դեպքում մեզ մոտ աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող և հատուկ դասընթացներ անցած բժիշկներ, որոնք ունեն տարիների փորձառություն։ Եթե նշված հոդվածի պարզաբանումները բավարար չեն լինի, դուք կարող եք գրանցվել խորհրդատվության և մեր բժիշկները սիրով կբացատրեն և կօգնեն Ձեզ ընտրության հարցում։
4. Մարմնի ո՞ր հատվածներում կարելի է իրականանցնել լազերային մազահեռացում և ո՞ր հատվածներում՝ ոչ։
Լազերային մազահեռացում կարելի է իրականանցնել մարմնի բոլոր հատվածների՝ անգամ կանանց սեռական շուրթերի շրջանում։ Միակ բացառությունը՝ աչքերն են։ Պատճառը հարակնային շրջանի բարակ մաշկն է։
5. Քանի՞ միջամտություն է հարկավոր անցանկալի մազածածկույթից ազատվելու համար։
Սա խիստ անահատական հարց է։ Էսթետիկ բժշկության շուկայում այսօր շատ կան «վարպետներ», որոնք առաջարկում են 5, նույնիսկ 4 միջամտությունից հետո լիարժեք մազահեռացում։ Իհարկե կարող են լինել բացառություններ, սակայն դրանց քանակը չի կարող գերազանցել 0.5%-ը։ Ավելի իրական է 6-10 միջամտությունը։ Այնուահանդերձ անհրաժեշտ ենք համարում շեշտել՝ սա խիստ անհատական է։ Բացի այդ անհարաժեշտ է զգուշանալ այն մասնագետներից, ովքեր հստակ միջմատությունների քանակ են ասում։ Իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել մազահեռացման համար անհրաժեշտ միջամտությունների քանակը, քանի որ միայն մազի և մաշկի գույնից կամ հաստությունից չի կախված անհրաժեշտ միջամտությունների քանակը։ Կան այնպիսի գործոններ, ինչպիսիք են հորմոնները և օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը, որոնց վարքագիծը կանխորոշել պարզապես անհնարին է։
6. Ինչպե՞ս խնամել մաշկը միջամտությունների հատվածում։
Ի՞նչ չի կարել անել լազերային միջամտությունից առաջ
• Չի կարելի իրականացնել մազահեռացում ոսկով, էպիլյատորով՝ առնվազն 30 օր մինչև միջամտությունը
• Ընդունել արևայրուք (ցանկալի է մինչեւ երկու շաբաթ)
• Երեք օր մինչ մազահեռացումը խուսափել պիլինգներից և սքրաբից
Ի՞նչ է պետք անել լազերային մազահեռացումից հետո։
• Մինչև երկու շաբաթ խուսափել արևայրուքից և արևի ուղիղ ճառագայթներից, կարելի է օգտագործել SPF 50՝ պարբերաբար թարմացնելով բաց հատվածները
• Միջամտություների միջև ընկած ժամանակահատվածում խուսափել ցանկացած տիպի մազահեռացումից, բացառությամբ ածելիի
• Չի կարելի հեռացնել քաշելով կամ ունելիով, թույլատրելի է լողակտորով կամ փափուկ սքրաբով։
7. Լազերային մազահեռացման հակացուցումներն են՝
- Մաշկի սուր ալերգիկ ռեակցիաներ մասնավորապես լույսի նկատմաբ՝ ֆոտոդերմոտոզ
- Մաշկային քրոնիկ հիվանդությունների սուր վիճակներ.
- Էկզեմա
- Պսորիազ
- Կարմիր և տափակ լիշայ
- Իխտիոզ
- Ատոպիկ դերմատիտ
- Կարմիր գայլուկ
- Սկլերոդերմիա
- Բուլեզային դերմատոզ
- Կոլագենոզ
- Վասկուլիտներ
- Դիսխրոմիաներ
- Սրտի իշեմիկ հիվանդություններ և հիպերտոնիա
- Հերպես սրացման վիաճկում
- Անոթների վտանգավոր վարիկոզ լայնացումներ (հակակոուգուլյանտների ընդունումը հարկավոր է դադարեցնել մեկ ամիս առաջ)
- Ցանկացած բարորակ և չարորակ նորագոյացություններ
- Սուր ինֆեկցիոն հիվանդություններ
- Հղիություն եւ կրծքով կերակում
8. Միջամտությունն արդյո՞ք ցավոտ է։
Քանի որ խնդրի հիմքում ընկած է ֆոտոթերմոլիզը, ապա հնարավոր չէ ոչինչ չզգալ և դա կախված է նաև սարքավորումների տեխնոլոգիական լուծումներից։ «COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում առկա դիոդային եւ ալեքսանդրիտային լազերային սարքավորումները օժտված են սառեցման ամենաժամանակակից լուծումներով, որոնց շնորհիվ մազահեռացման գործընթացն անցավ է։
9. Որքա՞ն է ներաճած մազերի, ֆոլիկուլիտների և քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Ներխրված մազերի առաջացման հավանականություն ընդհանրապես չկա, ավելին՝ լազերային մազահեռացումը օգնում է ազատվել նմանատիպ մազերից։
Ֆոլիկուլիտների էթիելոգիան կարող է լինել բակտերիալ, վիրուսային, պարազիտար, ուստի լազերը չի կարող դառնալ դրանց որեւէ մեկի պատճառ։
Ինչ վերաբերում է մաշկի քաղցկեղի առաջացմանը՝ սա ամենատարածված մտահոգությունն է, սակայն ամենաանհեթեթը, քանի որ լազերային լուսային ալիքը գտնվում է ինֆրակարմիր ալիքների գոտում, իսկ մաշկի քաղցկեղ առաջացնում է ուլտրամանուշակագույն սպեկտրի ալիքները՝ արևի ճառագայթները և այլն։
10. Ինչպե՞ս ընտրել մազահեռացման կենտրոններ և ինչի՞ց խուսափել։
Ներկայում մազահեռացում իրականացվում է ամենուրեք, մարքեթինգային ամպագոռգոռ արշավները և խելացնորհ գները աչք են շոյում և գրավիչ են դարձնում նման առաջարկները, սակայն, իրականում շատերը մազահեռացման համար օգտագործում են ցածրորակ և էժան, չինական արտադրության լազերային դիոդային սարքավորումներ, որոնց արդյունավետությունը շատ ցածր է։
Հաճախ են հանդիպում անտրամաբանական ցածր գներ։ Եթե դա ժամանակավոր ակցիա չէ, այլ մշտական դարձած ակցիա՝ հարկավոր է զգուշանալ։ Քանի որ լազերային դիոդային սարքավորման արդյունավետությունն ուղղակիորեն կախում ունի դիոդային սարքի հզորությունից։ Ըստ այդմ կարելի է արդեն ենթադրել ինչու են գներն այդքան ցածր եւ հաճախումների քանակն անվերջանալի։
Հարկավոր է ուշադրություն դարձնել սանիտարահիգենիկ պայմաններին, մասնագետների բժշկական կրթության առկայությանը, քանի որ վտահում եք ամենակարևորը՝ Ձեր առողջությունը։
Դեռևս ամերիկյան ամենահայտնի Մայոյի հիվանդանոցային համալիրում ի սկզբանե լազերային մազահեռացումը դասակարգված է բացառապես բժշկական միջամտությունների շարքին։
«COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքի բժիշկները սիրով կիրականացնեն անվճար խորհրդատվություն, կօգնեն ընտրել Ձեր մաշկի համար ամենահարմար լազերային միջամտության տարբերակը, կպատասխանեն Ձեր ցանկացած հարցին։ Դուք կարող եք նաև գրանցվել առցանց՝ ընտրելով մազահեռացման տեսակը, հատվածը, բժշկին, օրն ու ժամը։