Պլազմոթերապիան էսթետիկ բժշկության մեջ իր արդյունավետությամբ ամենահայտնի միջամտություններից է, որն իրականացվում է պացիենտի մաշկ՝ իր իսկ արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական շիճուկի ներարկմամբ։ Այլ աղբյուրներում պլազմոթերապիան կարող ենք հանդիպել PRP-թերապիա անվամբ։ Ինչպես հայտնի է, թրոմբոցիտները պատասխանատու են ոչ միայն արյան մակարդման՝ այլև երիտասարդ մաշկի աճի և ռեգեներացիայի համար։ Այս իսկ պատճառով միջամտությունը կիրառվում է երիտասարդացման, մաշկի սնուցման և տոնուսի բարձրացման նպատակներով։
Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը
Պլազմոթերապիայի իրականացման համար պացիենտի երակից վերցրվում է արյուն, որը տեղափոխվում է հատուկ սրվակ և մշակվում ցենտրիֆուգացման միջոցով։ Գործընթացի արդյունքում թրոմբոցիտներն անջատվում են արյան մյուս ձևաբանական տարրերից։ Սպիտակուցային մոլեկուլները, որոնք թրոմբոցիտների աճի գործոններն են, կարգավորում են բջիջների աճն ու արագացնում են դրանց բաժանումը։ Բացի այդ ցենտրիֆուգացված պլազմային նյութը (շիճուկը) պարունակում է հորմոններ, ֆերմենտներ, վիտամիններ, որոնք ունենում են իրենց վերականգնող և երիտասարդացնող հատկությունը։ Միջամտության ընթացքը նման է բիոռևիտալիզացիայի իրականացման գործընթացին, իրականացվում է նուրբ ասեղների միջոցով, որոնք թիրախային գոտի են փոխադրում արյան պլազման։
Միջամտության առավելությունները
• Քանի որ պլազմոթերապիայի հիմքում ընկած է պացիենտի սեփական արյան պլազմայով միջամտությունը, ապա այն հավելյալ ալերգիկ դրսևորումներ չի առաջացնում:
• Չունի որևէ տարիքային սահմանափակում։
• Արդյունավետորեն համակցվում է ցանկացած այլ միջամտության հետ՝ միաժամանակ ամրապնդելով 2 միջամտությունների ազդեցությունը։
Ե՞րբ է միջամտությունը ցուցված․
• Չոր և հոգնած մաշկի դեպքում
• Դեմքի և մարմնի մաշկի տարիքային փոփոխություններ դեպքում
• Կորյակային հիվանդություն դեպքում
• Ակնեի և պոստակնեի ժամանակ
• Տրավմատիկ միջամտություններից հետո
• Նուրբ հյուսվածքների ատրոֆիա դեպքում
• Մաշկի ատրոֆիա դեպքում
• Մաշկի էլաստոզի դեպքում
• Ալոպեդիայի (բոլոր տեսակների դեպքում) ժամանակ
Պլազմոթերապիայի շնորհիվ արդյունքը տեսանելի է՝
• Ծավալային արդյունավետություն կնճիռների և ծալքերի շտկման գործում
• Ռեգեներացիայի արագացում շարակցական և էպիթելային հյուսվածքներում
• Կոլլագենի և էլաստինի սինթեզ
• Հյուսվածքներում նյութափոխանակության լավացում
• Հյուսվածքային շնչառության կարգավորում
• Մաշկի գույնի կարգավորում, գույնի հավասարացում
• Այլ միջամտություններից հետո մաշկի արագ վերականգնում
Հակացուցումներ
• Արյան համակարգային հիվանդություններ
• Անտիկոագուլյանտների ընդունում
• Չարորակ գոյացությունների առկայություն
• Քրոնիկ հիվանդությունների սուր շրջան
• Իմունային հիվանդություններ
• Դերմատոզ
• Շաքարային դիաբետի սուր շրջան
• Լյարդի քրոնիկ հիվանդություններ
• Հղիություն և կրծքով կերակրելու շրջան

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում պլազմոթերապիան իրականացվում է բժիշկ-մաշկաբանների և պլաստիկ վիրաբույժների կողմից։ Օգտվելով առաջարկից և կատարելով միջամտությունը՝ կտրվի նվեր դեմքի մեկանգամյա Frozen C կրիոթերապիա։
Ո՞րն է Frozen C կրիոթերապիայի էությունը
Հարավ կորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ն նորագույն տեխնոլոգիական սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազ, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։ Frozen C կրիոթերապիայի միջոցով կիճատվում է ճարպագեղձերի ֆունկցիան, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։ Պլազմոթերապիայի հետ համակցման արդյունքում՝ կրիոթերապիան ունենում է ցավազրկող հատկություն և մեղմում է ներարկման առաջացրած անհարմարավետությունը։
Պլազմոթերապիայի
Գնացուցակ
Պլազմոթերապիա (1 սրվակ)– 20․000դր
Պլազմոթերապիա+Frozen C (1 սրվակ)– 30․000դր
Պլազմոթերապիա+Frozen C (2 սրվակ)– 40․000դր
Պլազմոթերապիա+Frozen C (3 սրվակ)– 50․000դր
Հունիսյան ակցիա
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում
Candela GentleLase Pro-U 2019
- Ամբողջ մարմին-120.000դր. (140.000-զեղչ՝ 20.000դր.)
- Խորը բիկինի-20.000դր. (25.000-զեղչ՝ 5000դր.)
- Ձեռքեր-16.000դր (19.000-զեղչ՝ 3000դր.)
- Ոտքեր-40.000դր (48.000-զեղչ՝ 8000դր.)
- Մեջք-34.000դր (40.000-զեղչ՝ 6000դր.)
- Մարմնի այլ հատվածների համար 5% զեղչ՝ առցանց գրանցվելու դեպքում
Նվերներ
- Հունիս ամսին նշված մազահեռացման միջամտությունը իրականացնելու դեպքում զեղչը կգործի մշտապես՝ մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը
- Ամբողջ մարմնի, խորը բիկինիի, ձեռքերի, ոտքերի կամ մեջքի ալեքսանդրիտային լազերային մազահեռացման միջամտությանը գրանցվելու դեպքում կստանաք նվեր՝ Frozen-C դեմքի մեկանգամյա անվճար կրիոթերապիա (15.000 դրամ)։
FROZEN C
Frozen -C նորագույն տեխնոլոգիական սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազը, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։ Նման միջամտությունը մանրէազերծում է դեմքի մաշկը, նեղացնում է ծակոտիները, կրճատում ճարպագեղձերի ֆունկցիան, կանոնակարգում դեմքի մաշկի արյան շրջանառությունը, երիտասարդացնում եւ իրականացնում է մաշկի ձգում։ Երկարատեւ միջամտությունների արդյունքում բուժում է ակնեն եւ ռոզացեան։ Պարգեւում է թարմության եւ երիտասարդության անկրկնելի զգացողություն։

Ալեքսանդրիտային լազեր
(Candela GentleLase Pro- U 2019)
Ամբողջ մարմին – 140000-զեղչ՝ 20000=120 000դր
Ձեռքեր– 19000-զեղչ՝ 3000=16 000դր
Մեջք– 40000-զեղչ՝ 6000=34 000դր
Խորը բիկինի – 25000-զեղչ՝ 5000=20 000դր
Ոտքեր –48000- զեղչ՝ 8000= 40 000դր
Դիոդային լազերային մազահեռացում
Asclepion MedioStar NeXT PRO 2019
- Ամբողջ մարմին-80.000դր (100.000-զեղչ՝ 20.000դր)
- Խորը բիկինի-12.500դր (15.000-զեղչ՝ 2.500դր)
- Ձեռքեր-13.000դր (16.000-զեղչ՝ 3.000դր.)
- Ոտքեր-30.000դր (40.000-զեղչ՝ 10.000դր.)
- Մեջք-14.500դր (18.000-զեղչ՝ 3.500դր.)
- Մարմնի այլ հատվածների համար 5% զեղչ՝ առցանց գրանցվելու դեպքում
Նվերներ
- Հունիս ամսին նշված մազահեռացման միջամտությունը իրականացնելու դեպքում զեղչը կգործի մշտապես՝ մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը
- Ամբողջ մարմնի կամ ոտքերի դիոդային լազերային մազահեռացման միջամտությանը գրանցվելու դեպքում կստանաք նվեր՝ Frozen-C դեմքի մեկանգամյա անվճար կրիոթերապիա (15.000 դրամ)։
Դիոդային լազեր
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)
Ամբողջ մարմին –100000-զեղչ՝ 20000=80000դր
Ձեռքեր– 16000-զեղչ՝ 3000=13 000դր
Մեջք – 18000-զեղչ՝ 3500=14 500դր
Խորը բիկինի– 15000-զեղչ՝ 2500=12 500դր
Ոտքեր – 40000-զեղչ՝ 10000=30000դր
Գնացուցակ առանց զեղչերի
Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 140 000դր
Դեմք– 15 000դր
Դեմք առանց ճակատի– 12 000դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 7 000դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 7 000դր
Ուսեր– 7 000դր
Թևատակեր– 6 000դր
Ձեռքեր– 19 000դր
Բազուկներ– 7 000դր
Նախաբազուկներ– 15 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 30 000դր
Դեկոլտե– 15 000դր
Կուրծք– 15 000դր
Փոր– 30 000դր
Փորի 1/3 հատված– 12 000դր
Մեջք– 40 000դր
Մեջքի 1/3 հատված– 15 000դր
Բիկինի– 20 000դր
Խորը բիկինի– 25 000դր
Նստատեղ– 25 000դր
Ոտքեր– 48 000դր
Ազդրեր– 35 000դր
Սրունքներ– 28 000դր
Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 180 000դր
Ճակատ– 4 000դր
Այտոսկրեր– 5 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 5 000դր
Թևատակեր– 10 000դր
Ձեռքեր– 35 000դր
Բազուկներ– 12 000դր
Նախաբազուկներ– 22 000դր
Մատներ– 3 000դր
Կրծքավանդակ– 45 000դր
Փոր– 45 000դր
Փորի 1/3 հատված– 20 000դր
Մեջք– 55 000դր
Մեջքի 1/3 հատված– 20 000դր
Ոտքեր– 60 000դր
Ազդրեր– 45 000դր
Սրունքներ– 35 000դր
Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել օնլայն գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- հաստատել
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակըօնլայն
Աշխատանքային ժամերը՝
Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00
Շաբաթ10.00 – 20.00
Կիրակի11.00 – 19.00